Ալբեր Կամյու. «Ժանտախտը» (1947 թ. համառոտ)

kamyu- chumaՎեպը ականատեսի վկայությունն է 194… թ. Ալժիրի Օրան քաղաքում մոլեգնած ժանտախտի համաճարակի:

 Ժանտախտը քաղաք է գալիս անսպասելիորեն: Քաղաքի փողոցներում հայտնվում են սատկած առնետներ: Դեռևս չգիտակցելով քաղաքին սպառնացող աղետի սկիզբը բժիշկ Ռիեն լեռնային մի հանգստատուն է ուղարկում իր կնոջը: Տնային գործերով նրան օգնելու է գալիս մայրը: Առաջինը ժանտախտից մահանում է բժշկի տան պահակներից մեկը: Հիվանդների թիվն օրեցօր աճում է: Բժիշկ Ռիեն Փարիզից շիճուկ է պատվիրում, որը մի փոքր օգնում է հիվանդներին, սակայն շուտով վերջանում է:

Օրանում հայտարարվում է կարանտին: Այն դառնում է փակ քաղաք: Բժիշկին իր մոտ է հրավիրում քաղաքապետարանում ծառայող նրա վաղեմի այցելուներից մեկը՝ Գրանը: Նրա հարևանը՝ Կոտարը, ցանկացել է ինքնասպանություն գործել: Պատճառն անհայտ է: Գրանը նկատել է միայն, որ այդ դեպքից հետո Կոտարը շատ սիրալիր է դարձել մարդկանց հետ շփման մեջ: Բժիշկը ենթադրում է, որ Կոտարի խիղճը մաքուր չէ, և նա այդկերպ փորձում է սիրաշահել մարդկանց:

Գրանը ծեր մարդ է, հազիվ արտաբերող իր մտքերը: Բժիշկն իմանում է, որ նա տարիներ շարունակ վեպ է գրում: Տանջվում է առաջին նախադասության վրա, որը չի կարող հղկել:

Ժանտախտի առաջին օրերին բժիշկը ծանոթանում է Ֆրանսիայից ժամանած լրագրող Ռայմոն Ռամբերի հետ և մեկ ուրիշ երիտասարդի, որի անունն է Ժան Տարու: Այս վերջինը նոթատետրում մանրամասն գրառումներ է կատարում քաղաքում տեղի ունեցող զարգացումների մասին: Հետագայում նա դառնում է բժիշկի մոտ ընկերը և օգնականը՝ կազմակերպոլով սանիտարական ջոկատների հավաքագրումը:

Բնակիչները համաճարակի սկզբից ևեթ զգում են իրենց ասես բանտում: Նրանք չեն կարող լքել քաղաքը, լողալ ծովում: Քաղաքը հսկվում է զինված մարդկանց կողմից: Կոտարի նման մարդիկ պարենի սղության պայմաններում սկսում են զբաղվել մաքսանենգ առևտրով:

Ռամբերը ուզում է փախչել կնոջ մոտ: Այդ ընթացքում բժիշկ Ռիեն օրական քսան ժամ հետևում է հիվանդներին: Տեսնելով բժշկի և Տարուի ջանքերը և անձնազոհությունը՝ Ռամբերը, երբ նրան վերջապես փախչելու հնարավորություն է ընձեռվում, մնում է քաղաքում և միանում է նրանց պայքարին:

Ժանտախտից գոհ է միայն Կոտարը, քանի որ համաճարակը հնարավորություն է տալիս նրան հարստահարվել:

Մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, այրում են իրենց տները՝ հույս ունենալով այդպես կանգնեցնել համաճարակի ալիքը: Դիակներն այևս չեն թաղում, այլ դուրս են հանում քաղաքից և այրում:

Կես տարի անց բժիշկ Կասելը ստեղծում է նոր շիճուկ Օրանում տարածված ժանտախտի տարատեսակի համար: Որոշում են այն ներարկել փոքրիկ երեխային՝ քննիչ Օտոնի որդուն: Ռիեն և նրա օգնականները մի քանի ժամ հետևում են երեխայի հոգևարքին:

Ձմեռվա հետ մահացու ելքերով հիվանդների թիվը սկսում է աստիճանաբար պակասել: Համաճարակը սկսում է նահանջել:

Մարդիկ հակասական կերպով են արձագանքում այդ փաստին: Նրանք դեռ չունեն փրկության հույս: Կոտարը խոստովանում է Ռիեին, որ երբ համաճարակն անցնի, մարդիկ երես կթեքեն իրենից: Տարուի օրագրի վերջին տողերը հենց Կոտարին են վերաբերում: Ինքը Տարուն հիվանդանում է և նրա ընկերը՝ Ռիեն, չի կարողանում օգնել նրան:

Փետրվարյան մի առավոտ մարդիկ ցնծում են՝ գիտակցելով, որ ժանտախտն անցյալում է: Շատերը, սակայն, զգում են, որ այն անջնջելի փոփոխություն է մտցրել նրանց մեջ: Նրանք դարձել են ասես վերացարկված:

Մի օր Ռիեն տեսնում է, թե ինչպես Կոտարը իր տան պատուհանից կրակում է անցորդներին: Ոստիկանությունը դժվարությամբ է վնասազերծում նրան:

Վերադառնալով տուն՝ Ռիեն ստանում է հեռագիր, որը հաղորդում է նրա կնոջ մահվան մասին: Նա գիտակցում է, որ իրեն համակած ցավի մեջ բացակայում է հանկարծակիությունը: Լսելով փողոցից լսվող մարդկանց ուրախ ձայները՝ նա մտածում է, որ ամեն ուրախություն վտանգված է: Ժանտախտի մանրէն երբեք չի մեռնում: Այն կարող է տասնամյակներով քնել, իսկ հետո մի օր արթանանալ և փողոցները դարձյալ կլցվեն սատկած առնետներով:  

tarntercum