Ալեքսանդր Գրիբոյեդով. «Խելքից պատուհաս» (1825 թ. համառոտ)

griboedov- gore ot umaՍոֆիան ողջ գիշեր զրուցել է իր հոր քարտուղար Մոլչալինի հետ: Գալիս է հայրը՝ Ֆամուսովը և սեթևեթում է աղախին Լիզայի հետ: Բախվում է Մոլչալինին, որը դուրս է գալիս Սոֆիայի սենյակից: Նրան հանգստացնում են՝ հիշեցնելով, որ Մոլչալինը «միանձնի բարք» ունի:

Աղախինը մնալով Սոֆիայի հետ միայնակ՝ հիշեցնում է, որ տիրուհին դեռ ոչ վաղ անցյալում համակրում էր Ալեքսանդր Անդրեևիչ Չացկուն: Սոֆիան ասում է, որ Մոլչալինի մեջ կա ալտրուիզմ, զգայականություն, որոնք պակասում են Չացկուն:

Հայտնվում է Չացկին, որը հարցուփորձ է անում Մոսկվայի վերջին նորություններից, հետո ծաղրականորեն է արտահայտվում Մոլչալինի մասին:

Երեկոյան Չացկին նորից այցելում է Ֆամուսովների տուն և Սոֆիայի հորը հարցուփորձ է անում դստեր մասին: Ֆամուսովը նույնիսկ կարծում է, թե Չացկին ուզում է խնդրել Սոֆիայի ձեռքը: Խորհուրդ է տալիս Չացկուն նախ կարգի բերել գործերը և հաջողության հասնել: Չացկին համաձայն է ծառայել, բայց ոչ ստրկանալ: Հայտնվում է նոր հյուրը՝ Սկալոզուբը, որին Ֆամուսովը շահեկան փեսացու է համարում:

Չացկին զրույցի մեջ վիրավորական կերպով է արտահայտվում բոլոր շողոքորթների և ճորտատերերի մասին՝ ոչ երկիմաստորեն նկատի ունենալով զրուցակիցներին:

Ներս է վազում Սոֆիան և բղավում է, որ Մոլչալինը ընկել է ձիուց: Չացկին հասկանում է, որ Սոֆիան անտարբեր չէ Մոլչալինի նկատմամբ: Չացկին, որոշելով պարզել, թե ինչ մարդ է այդ Մոլչալինը, զրույցի է բռնվում նրա հետ: Պարզում է, որ սա սեփական կարծիք չունեցող մարդկանցից է:

Հայտնվում են նոր հյուրեր: Չացկին մի քանի արհամարհական խոսք է ասում Սոֆիային Մոլչալինի մասին: Սա որոշում է պատժել Չացկուն: Հյուրերից յուրաքանչյուրին մոտենալով, կամաց ասում է, որ Չացկին խելագարվել է:

Լսելով իր մասին շշուկները՝ Չացկին զայրանում է: Նրան հետաքրքրում է, թե հասել է արդյոք այդ բամբասանքը Սոֆիային: Մտքով էլ չի անցնում, որ հենց Սոֆիան է տարածել այդ լուրը:

Այդ ընթացքում Մոլչալինը սեր է խոստովանում աղախին Լիզային, իսկ Սոֆիայի հետ իր հարաբերությունները բացատրում է շահով: Սոֆիան և Չացկին պատահաբար լսում են դա: Սոֆիան պահանջում է, որ Մոլչալինը հեռանա իր հոր տանից: Չացկին նույնպես ազատություն է տալիս իր կրքերին և մեղադրում է Սոֆիային նենգության մեջ:

Չացկին ծիծաղում է սեփական կուրության, Սոֆիայի, Ֆամուսովի հյուրերի վրա և հեռանում է:

tarntercum