Ալեքսանդր Դյումա. «Երեք հրացանակիրներ» (1844 թ. համառոտ)

dyuma- tri mushkitoriԵրիտասարդ աղքատ գասկոնցի ազնվականդԱրտանյանը 1625 թվականի ապրիլին լքում էհայրական տունը և ուղևորվում Փարիզ`հրացանակիրների գնդում ծառայության անցնելու հույսով։ Մենգ քաղաքում մենամարտում է կարդինալ Ռիշելյոյիմերձավորներից մեկի` կոմս Ռոշֆորի հետ, որըխլում է դԱրտանյանից հոր հանձնարարական նամակը։

Փարիզ ժամանելուն պես դԱրտանյանը ուղևորվում է թագավորականհրացանակիրների կապիտան պարոն դը Տրևիլի մոտ, որը բացատրում է պատանուն, որ չի կարող սկսնակին տեղ տալ իր գնդում այնքան ժամանակ,մինչև որ սա չցուցաբերի իրեն և չծառայի երկու տարի պակաս նշանավոր գնդերից որևէ մեկում: Ուղարկում է նրան Դեզեսսարի գվարդիական գունդ։

Պատահականությունների արդյունքում նույն օրը դԱրտանյանըհերթականությամբ ընդհարվում է երեք փորձառու հրացանակիրների` Աթոսի,Պորտոսի և Արամիսի հետ, և երեքն էլ նրան մենամարտի են հրավիրում։Սակայն մենամարտը, որին նա ներկայանում է հաջորդ առավոտյան,ընդհատում են կարդինալի գվարդիականները, որոնք փորձում են ձերբակալելչորսին էլ` մենամարտի արգելման հրամանագրի խախտման համար։ ՍակայնդԱրտանյանը և երեք հրացանակիրները միավորվում են և հաղթումգերազանցող թշնամուն՝ դառնալով մտերիմ ընկերներ։ Կարդինալ Ռիշելյոնգանգատվում է հրացանակիրների արարքից Լյուդովիկոս XIII թագավորին,որը կշտամբում է դը Տրևիլին, բայց գաղտնի հպարտանում է իրհրացանակիրների քաջությամբ:

ԴԱրտանյանը ծառա է վարձում Պլանշե անունով մի երիտասարդի ևհանգրվանում է նպարավաճառ Բոասյոյի և նրա տիկնոջ` Կոստանցիայի մոտ,որին էլ շուտով սիրահարվում է։ Կոստանցիան ծառայում է թագավորականարքունիքում, թագուհի Աննա Ավստրուհու մոտ, որը պայքարում է Կարդինալիդեմ թագավորի վրա ազդեցություն հաստատելու համար։ Թագուհին գաղտնիժամադրության ժամանակ իրեն սիրահարված Անգլիայի նախարար լորդԲեքինգեմին նվիրում է 12 ադամանդե կախազարդեր՝ թագավորի նվերը:Կարդինալը, լրտեսներից իմանալով այդ մասին, որոշում է վարկաբեկելթագուհուն: Համոզում է թագավորին կազմակերպել պարահանդես, որինԱննան պետք է ներկայանա կախազարդերով, որպեզի թագավորը կարողանահիանալ իր թագուհով։ Բացի այդ կարդինալի լրտես Միլեդին, ուղևորվում էԱնգլիա և Բեքինգեմից գողանում կախազարդերից երկուսը։

Թագուհին ընկնելով բարդ կացության մեջ՝ կիսվում է Կոնստանցիայի հետ, որըիր հերթին խոստանում է օգնել։ Կոնստանցիան իրավիճակի մասին պատմումէ դԱրտանյանին և վերջինս, նրա հանդեպ սիրուց, պատրաստ է ուղևորվելԼոնդոն, որպեսզի փրկի թագուհու պատիվը։ Նա համոզում է իր երեքընկերներին միանալ իրեն։ Սակայն ճանապարհը լի է վտանգներով: Երեքը,ընկնելով կարդինալի գվարդիականների կազմակերպած ծուղակները, ետ են մնում։ Միայն դԱրտանյանը, ճանապարհին մենամարտելով կարդինալիդեսպան դը Վարդի հետ, հասնում է նավահանգիստ և Լա Մանշով ուղևորվումէ Լոնդոն։

Այցելում է Բեքինգեմին, ստանում կախազարդերը (երկու գողացվածներըփոխարինվում են Բեքինգեմի ոսկերիչի կողմից պատրաստվածկրկնօրինակներով) և ետ է վերադառնում Փարիզ։ Թագուհին պարահանդեսինհայտնվում է կախազարդերով։

Մի անգամ դ’Արտանյանը, նկատելով հիասքանչ մի օրիորդի և անգլիացու միջևբուռն զրույցը, վերջինիս մենամարտի է հրավիրում։ Մենամարտումհրացանակիրները հաղթում են անգլիացիներին։ Լորդ Վինտերը, որինդԱրտանյանը խնայում է, ծանոթացնում է նրան իր հանգուցյալ եղբոր այրու`լեդի Կլարիկի հետ։ ԴԱրտանյանը զգացմունքներ է տածում նրա հանդեպ,սակայն նրա սպասուհի Կետտիից իմանում է, որ Միլեդին սիրում է լորդ դեՎարդին։ Փոխելով դե Վարդի նամակը` դԱրտանյանը Միլեդիի ատելություննէ հարուցում իր սերը վանող լորդի նկատմամբ։ Նա որոշում է դԱրտանյանիձեռքով սպանել դե Վարդին և գիշերն անցկացնել նրա հետ։ ԱնկողնումդԱրտանյանը Միլեդիի ուսին նկատում է դաջվածք և հիշում է Աթոսիպատմությունը, որը վերջինս գաղտնի էր պահում: Ժամանակին Աթոսն ուներկին, որի մասին մի օր իմանում է, որ սա գող է և գեղջուկ (ազնվականներինչէին դաջում): Ազնվականի իրավունքով սպանում է նրան (կարծում է, թե սպանել է) և մոռացության տրվելու համար ծառայության անցնում հրացանակիրների գնդում։

Թագավորը նախաձեռնում է բողոքական հուգենոտներին պատկանող ամրոցԼա Ռոշելի պաշարումը։ Երեք հրացանակիրները և դԱրտանյանը, որն արդեննույնպես հրացանակիր է, պատերազմում ցուցաբերում են խիզախություն։Կարդինալը ծրագրում է Բեքինգեմի սպանությունը և այդ նպատակով Լոնդոն էուղարկում Միլեդիին։ Ի դեմս Միլեդիի Աթոսը ճանաչում է իր նախկին կնոջը`տիկին դե Լա Ֆերին։ Հրացանակիրները լորդ Վինտերին նախազգուշացնում ենվտանգի մասին, և Միլեդին Անգլիա ոտք դնելուն պես ձերբակալվում է։Սակայն նրան հաջողվում է գայթակղել լորդ Վինտերի հպատակ կապիտանՖելտոնին, որն ազատում է նրան և սպանում է Բեքինգեմին։

Միլեդին վերադառնում է Ֆրանսիա և հայտնվում է միանձնուհիներիմենաստանում, որտեղ կախազարդերի պատմությունից հետո թաքնվում է նաևԿոստանցիան։ Միլեդին, շահելով նրա վստահությունը, փորձում է առևանգել աղջկան։ Երբ անսպասելիորեն մենաստան են ժամանում հրացանակիրները`Միլեդին թունավորում է Կոստանցիային։ Հրացանակիրները հետապնդում ենՄիլեդիին, ձերբակալում և դատապարտում մահապատժի։ Լիլ քաղաքիդահիճը, որի եղբորը նույնպես սպանել է Միլեդին, ի կատար է ածումդատավճիռը։

Հրացանակիրներն ակնկալում են Ռիշելյոյի ցասումն ու պատիժը։ ԲայցՌիշելյոն, որը հոգու խորքում վախենում էր Միլեդիից, գնահատում էդԱրտանյանի և նրա ընկերների քաջությունը և ի նշան հաշտության շնորհումէ դԱրտանյանին հրացանակիրների լեյտենանտի կոչում։

Լա Ռոշելի պաշարման ավարտից հետո Պորտոսը ամուսնանում է հարուստայրու հետ, իսկ Արամիսը դառնում է աբբահայր։ Աթոսը շարունակում էծառայությունը արդեն դԱրտանյանի հրամանատարության տակ և միայն 1631թվականին լքում է ծառայությունը` ստանալով ժառանգություն։

tarntercum