Ալեքսանդր Դյումա (որդի). «Կամելիազարդ տիկինը» (1852 թ. համառոտ)

dyuma- dama s kameliami1847 թ. մարտի 12-ին հեղինակը հայտարարություն է կարդում բարձրաշխարհիկ ու հարուստ տանըկազմակերպվող աճուրդի մասին: Աճուրդի հանված իրերը մնացել են մահացած սեփականատիրուհուց ՝կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսըհայտնվում է աճուրդում և անսպասելի ներքին դրդումով մեծ գումարով ձեռք է բերում Աբբա Պրևոյի«Մանոն Լեսկո» գիրքը, որի վրա դրված է ոմն Արման Դյուվալիստորագրությունը։ Մի քանի օր անց հայտնվում է ինքը Արման Դյուվալը՝բարետես արտաքինով երիտասարդ, որը հենց նոր է վերադարձելճանապարհորդությունից։ Նա աղերսում է իրեն վաճառել գիրքը և ստիպված է լինում հեղինակին պատմել Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջպատմությունը։

Արման Դյուվալը առաջին անգամ հանդիպել է նրան թատրոնում և առաջինհայացքից սիրահարվել է։ Մարգարիտը, չնայած մահացու հիվանդությանը,ապրում է հարուստ սիրեկանների հովանավորությամբ և թեթևաբարո կյանքով։Շուտով երիտասարդ Արմանի և կուրտիզանուհի Մարգարիտի միջև սկսվում էբուռն սիրո պատմություն և նրանք դառնում են սիրեկաններ։ Մարգարիտը,թողնելով իր հարուստ սիրեկաններին, առանձնանում է Արմանի հետ գյուղում։Նրանք վարում են իդիլիական կյանք, սակայն շուտով Արմանը պարզում է, որշքեղ կյանքին սովոր Մարգարիտը գաղտնի վաճառում է իր ունեցվածքը,որպեսզի ազատվի պարտքերից։ Դա չի ազդում Մարգարիտի հանդեպ Արմանիտածած անսահման սիրո վրա։ Արմանի հայրը գաղտնի խնդրում էՄարգարիտին թողնել իր որդուն և չտանել նրան սնանկացման։

Մարգարիտը Արմանին սիրելով՝ լսում է նրա հորը և վերադառնում է Փարիզ։Արմանին թողնելուց հետո վերսկսում է իր նախկին թեթև կյանքը և կապվում էհարուստ սիրեկանների հետ։ Արդյունքում նրա հիվանդությունը ծանրանում է։Արմանը կարծում է, թե Մարգարիտն իրեն խաբել և թողել է՝ չկասկածելով անգամ, որ ամեն բանի պատճառ է հոր խնդրանքը։ Վրեժխնդիր լինելու համարկապվում է մեկ ուրիշ կնոջ հետ և նրա հետ միասին հաճախ երևումՄարգարիտին։ Վերջինս տառապանքների մեջ տեղափոխվում է Անգլիա ևԱրմանը, ի պատասխան, նույնպես մեկնում է ճանապարհորդության։ Մի օրնրան է հասնում Մարգարիտի մահվան լուրը: Նա իսկույն վերադառնում է,սակայն չի հասցնում մասնակցել անգամ աճուրդին։ 

tarntercum