Ալեքսանդր Դյումա. «Մարգո թագուհի» (1845թ. համառոտ)

dyuma- koroleva margo1572 թ.: Ֆրանսիա: Կաթոլիկ Մարգարիտ դեՎալուային ամուսնացնում են հուգենոտ ՀենրիկՆավարացու հետ: Մարգոն սիրային կապի մեջ է դուքս Հենրիկ դը Գիզի, իսկ Հենրիկ Նավարացին՝Եկատերինա Մեդիչիի շքախմբի կանանցից մեկի՝դը Սովի հետ։ Ամուսնական առաջին գիշերըՄարգոյի մոտ է դուքս դը Գիզը: Հետո թագուհուն այցելում է ամուսինը։ Հենրիկը առաջարկում է Մարգոյին դաշնակից լինել իրենարքունի ինտրիգներում և, ստանալով Մարգոյի համաձայնությունը, հեռանումէ։ Գիզը ևս հեռանում է Մարգարիտայի մոտից՝ խզելով նրա հետ կապերը։Ամուսնական առաջին գիշերը Մարգոն անցկացնում է միայնակ, քանի որ թե´ամուսինը, թե´ սիրեկանը նրանից հեռանում են։

Բողոքական վերնախավը ժամանակն անցկացնում է կաթոլիկականարքունիքում խնջույքների մեջ։ Թագավոր Կառլոս IX-ը ադմիրալ դը Կոլինյիինիրեն հայր է համարում։ Թվում է, թե կաթոլիկների և հուգենոտների միջև հաշտությունը վերականգնված է։

Փարիզ է ժամանում բողոքական ազնվական դը Լա Մոլը և իջևանում է«Ուղեցույց աստղ» հյուրանոցում։ Այնտեղ նա հանդիպում է կոմս Հաննիբալդը Կոկոննասին և ընկերանում է նրա հետ։ Օգոստոսի 22-ին ադմիրալի վրաանհաջող մահափորձ է կատարվում, և բողոքականները պահանջում են գտնելև պատժել կրակողին։ Օգոստոսի 24-ին՝ սբ. Բարդուղիմեոսի օրը, ադմիրալԿոլինյիին այդուհանդերձ սպանում են, որն էլ սկիզբ է դնում հուգենոտներիկոտորածին՝ արյունալի Բարդուղիմեոսյան գիշերվան։ Արյան ծարավԿոկոննասը հյուրանոցատիրոջ՝ մետր Լա Յուրիերի հետ փորձում է սպանել ԼաՄոլին, որին հաջողվում է փախչել Լուվր։ Կոմսը հասնում է նրա հետևից ևհանդիպում նրան Մարգոյի սենյակում։ Վիրավոր հուգենոտը գրկում էթագուհուն և խնդրում փրկել կյանքը։ Դը Կոկոննասը կատաղած փախչում է,իսկ Մարգոն իր մոտ է թաքցնում իրեն սիրահարված Լա Մոլին և բժշկումնրան։ Կոմսը վազում է բողոքական վաշխառուի մոտ, ում փող է պարտք ևկռվի է բռնվում նրա որդու հետ։ Կռվին և Հաննիբալի հաղթանակինականատես է լինում Հանրիետը՝ Նևըրի դքսուհին և Մարգոյի ընկերուհին։ ԵրբԿոկոննասը կորցնում է գիտակցությունը, Հանրիետը իր մոտ է պահում նրան։

Որոշ ժամանակ անց ողջ արքունիքը գնում է հիանալու Կոլինյիի դիակով,որտեղ էլ հանդիպում են Կոկոննասն ու Լա Մոլը և պայմանավորվումմենամարտել։ Մենամարտի ժամանակ երկուսն էլ վիրավորվում են, սակայն ավելի ծանր վերքեր է ստանում Հաննիբալը։ Մոռանալով թշնամությունը՝Լերակ դը Լա Մոլը բժշկից գնում է հրաշք դեղ, որը կարճ ժամանակում բուժումէ Կոկոննասին։ Դառնալով թագուհու և դքսուհու սիրեկանները՝ ընկերացած թշնամիները խճճվում են արքունի ինտրիգներում, որոնք հյուսում էԵկատերինա Մեդիչին՝ թագավորի մայրը։ Երբ Լա Մոլը պարֆյումեր Ռընեինպատվիրում է պատրաստել Մարգոյի ասեղը սրտում արձանիկը (այն պիտի խորհրդանշեր Մարգոյի հավերժական սերը), Մեդիչին այնպես է անում, որնրանց մեղադրեն թագավորի դեմ դավադրության մեջ։ Լա Մոլին և Հաննիբալինգցում են Բաստիլ։ Լա Մոլի ոտքի ոսկորները խոշտանգումներից փշրվում են:Մարգոն և Հանրիետը նրանց համար փախուստ են կազմակերպում, սակայնԼա Մոլը չկարողանալով քայլել՝ խնդրում է Կոկոննասին, որ հանուն իրենփախչի և փրկվի։ Կոկոննասը, լինելով հավատարիմ ու նվիրված ընկեր, մնումէ Լա Մոլի կողքին մինչև մահ։ Երկու ազնվականներն էլ մահապատժի ենենթարկում։ Նվիրված սիրուհիները նրանց թաղում են ինչպես կաթոլիկների։

Կառլոս թագավորի մահից հետո (նրան թունավորում է մայրը՝ Եկատերինա Մեդիչին), գահ է բարձրանում Եկատերինա Մեդիչիի սիրելի որդին՝ Անժուիդուքս Հենրիկ Երրորդը։

tarntercum