Ալեքսանդր Դյումա. «Սև կակաչ» (1850 թ. համառոտ)

dyuma- chernu tyulpanՀոլանդիայի Հանրապետությունում իշխանական պայքար է։ Հոլանդիայի Մեծ պենսիոնարիուսՅան դե Վիտը իր եղբոր՝ Կոռնելիուս դե Վիտի՝ամբարտակների գլխավոր տեսուչի հետպայքարում են արքայազն Վիլհելմ ԵրրորդՕրանացու դեմ, որը ցանկանում է ետվերադարձնել Վիտերի կողմից չեղյալհայտարարված շտատհալտերի պաշտոնը։ Առավելությունը արքայազնի կողմնէ։

Օրանժիստ բժիշկ Տիկելարի սուտ մեղադրանքի պատճառով դատապարտվածԿոռնելիուսը խոշտանգումների է ենթարկվում Բյույտենհոֆ ամրոցում: 1672 թ.օգոստոսի 20-ին նրան պիտի ազատեն և աքսորեն։ Եղբոր հետևից է գալիսՅանը։ Այդ ընթացքում ամբոխը մոլեգնում է ամրոցի մերձակայքում՝պահանջելով Վիտերի հանձնումը։ Հեծելազորի կապիտան կոմս Թիլլին,արիաբար պաշտպանում է ամրոցը, սակայն ամբոխը շարժվում է դեպիՀաագայի Ժողովը, որտեղ պատգամավորներ Բովելտից և Ասպերենիցպահանջում են ետ կանչել Թիլլիի հեծելազորը։

Վիտ եղբայրների անկեղծ զրույցից պարզ է դառնում, որ Յանի և Ֆրանսիայիռազմական նախարար մարքիզ դե Լուվուայի միջև նամակագրությունը, որըԿոռնելիուսի մոտ է, վերջինիս կողմից չի ոչնչացվել, այլ պահվում է նրաազգական Կոռնելիուս վան Բերլեի մոտ, որն ապրում է Դորդրեխտում։ Իրծառա Կրակեի միջոցով Յանը վան Բերլեին հրաման է ուղարկում ոչնչացնելայդ փաստաթղթերը։ Եղբայրները բանտապահի դուստր Ռոզա Գրիֆուսիխորհրդով ամբոխի զայրույթից թաքնվում են ետնամուտքում և շարժվում ենդեպի դարբասը, որպեսզի դուրս գան քաղաքից։ Սակայն դարբասը կողպված էարքայազն Օրանացու հրամանով, որն իր հավատարիմ գնդապետ վան Դեկենիհետ հեռվից հետևում է բանտի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։Հիասթափված դե Վիտերը ուղևորվում են դեպի մյուս դարբասը, սակայնամբոխը վրա է հասնում, սպանում է նրանց, իսկ արքայազն Վիլհելմը շուտովընտրվում է Հոլանդիայի Հանրապետության շտատհալտեր։

Կոռնելիուս վան Բերլեն, որը բնակվում է Դորդրեխտում, բացարձակապես չիհետաքրքրվում քաղաքականությամբ և տեղյակ չէ իր ազգականի ցավալիմահվանից։ Իր վաճառական հորից ստացած մեծ ժառանգությունը վան Բերլեն դրամ մսխելու համար ընտրում է Հոլանդիայում տարածված ամենաթանկհոբբին՝ կակաչների բուծումը։ Վան Բերլեն նույնիսկ չի կասկածում, որ ունիմահացու թշնամի՝ իր հարևան Իսահակ Բոքստելը, որը նույնպես պաշտում էկակաչները։ Բոքստելն ատում է Կոռնելիուսին և ամեն կերպ ջանում է փչացնելնրա կյանքը։ 1672 թ. հունվարին հեռադիտակի շնորհիվ տեսնում է, թե ինչպեսէ Կոռնելիուս դե Վիտը ազգականին փոխանցում եղբոր և մարքիզ դե Լուվուայինամակագրությունը։ Իսկ Հաարլեմում՝ «կակաչների մայրաքաղաքում»,Ծաղկաբույծների Ընկերությունը 100 000 գուլդեն պարգև է խոստանում նրան,ով կաճեցնի առասպելական սև կակաչը։ Երկու հարևանները պայքարի ենբռնվում, սակայն վան Բերլեն, բնականաբար, Բոքստելից առաջ աճեցնում էկակաչի երեք սոխուկ։ Հարևանը հիշում է փաստաթղթերի մասին և հայտնում էԴորդրեխտի դատավոր վան Սպենենին և վերջինս ձերբակալում էԿոռնելիուսին և ուղարկում Հաագա։ Վան Բերլեն նվիրական սոխուկներըվերցնում է իր հետ։

Հաագայում նա ծանոթանում է ծերունի Գրիֆուսի հետ, որն իր բանտապահն է։Վերջինիս դուստրը՝ Ռոզան, սիրահարվում է վան Բերլեին։ Վերջինս,անտարբեր չլինելով Ռոզայի նկատմամբ և հիանալի հասկանալով, որդատապարտված է կառափնարանի, նրան է կտակում իր երեք սոխուկները։Բոքստելը՝ ուրիշի անվան տակ գալիս է Հաագա և ծանոթանում է Գերբրուկի՝Կոռնելիուսի դահճի հետ։ Գերբրուկը խոստանում է մահապատժից հետոԲոքստելին հանձնել հանգուցյալի հագուստը, որտեղ Բոքստելի կարծիքովգտնվում են սոխուկները։ Սակայն մահապատժի ժամանակ հայտնվում էնորաթուխ շտատհալտեր արքայազն Օրանացու սուրհանդակը և հայտնում, որմահվան դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ավարը նորիցխուսափում է Բոքստելից։

Կոռնելիուսին տեղափոխում են Լևեշտայնի ամրոց։ Ռոզան պաղատում էարքայազն Օրանացուն և վերջինս Գրիֆուսին նշանակում է Լևեշտայնիբանտապետ։ Ռոզան երեկոները հանդիպում է Կոռնելիուսի հետ։ Նրահսկողությամբ Ռոզան սովորում է գրել և կարդալ, ինչպես նաև աճեցնում է սևկակաչի սոխուկներից մեկը՝ երկրորդը, իսկ երրորդը Ռոզան խնամքով պահումէ իր խորդանոցում։ Լևենշտայն է ժամանում ոմն Յակոբ Գիզելս, որըմտերմանում է Գրիֆուսի հետ և ցանկանում կնության առնել Ռոզային։Իրականում Գիզելսը նույն Բոքստելն է, որը ցանկանում է հայթհայթել սևկակաչի սոխուկը։ Վան Բերլեի սոխուկը ոչնչացվում է Գրիֆուսի հպատակիձեռքով։ Ռոզայի սոխուկը ծլում է, բայց դրան տիրանում է Բոքստելը ևհեռանում է Հաարլեմ։ Ռոզան, իր հետ վերցնելով երրորդ սոխուկը, գնում էնրա ետևից։

Հասնելով Հաարլեմ՝ Ռոզան ուղևորվում է Ծաղկաբույծների Ընկերությաննախագահ Պետերս վան Սիստենսի մոտ, սակայն վերջինս չի հավատումպատմության իրականությանը։ Սև կակաչը դիտելու համար Հաարլեմժամանած արքայազն Օրանացին լսում է Ռոզային, որը նրան ցույց է տալիսերրորդ սոխուկը և Կոռնելիուս դե Վիտի նամակը Բերլեին, որով ապացուցվումէ վան Բերլեի անմեղությունը։ Գնդապետ վան Դեկեն արքայազնի հրամանովԼևեշտեյնից բերում է Կոռնելիուսին։ Վիլհելմը սև կակաչի համարնախատեսված պարգևը հանձնում է Կոռնելիուս վան Բերլեին և ՌոզաԳրիֆուսին և տեղում պսակում է նրանց։ Բոքստելը, որը մասնակցում էարարողությանը, մահանում է կաթվածից։ Գրիֆուսը հաշտվում է իր փեսայիհետ, պաշտոնաթող է և բնակվում է Կոռնելիուսի և Ռոզայի հետԴորդրեխտում՝ հսկելով կակաչների այգին։

tarntercum