Գործողությունը կատարվում է 1923 թ.Փարիզում: Բաղկացած է 4 արարվածից:Ներկայացված է Մինթոյանների բնակարանը:Նրանք էմիգրանտներ են: 32-33 տ. որդին՝Ժորժը, դարձյալ փող է ուզում, իսկ հայրը՝ 65-67տ. Պետրոսը, մերժում է որդուն՝ առաջարկելովնրան գործ ճարել և իրեն պահել: Եթեմասնագիտություն չունի, կարող է, օրինակ,վարորդություն անել: Մայրը՝ 52-54 տ.Մագթաղինեն, կտրականապես դեմ է, իր որդին չի կարող վարորդ լինել:Ընտանիքի գործերն իրականում լավ չեն: Պետրոսը հայտնինավթաարդյունաբեր ու կալվածատեր է, որի մասին ասում են, թե առաջսայլապան է եղել: Այժմ վաճառում է հանքերը: Ժորժը փորձում է կոտրել հորը՝խաբելով, թե իբր ամուսնանալու է Ամերիկայի բանկիրների թագավորմիլիարդեր Պիրփոնտ Մորգանի քրոջ աղջկա հետ. ծանորթացել է Կլարիջհյուրանոցի սալոններում, պարերի ժամանակ: Ծնողները հավատում են այդհեքիաթին՝ երջանկանալով, որ շուտով իրենց տուն մեծ գումար կմտնի, ևկլուծվեն բոլոր խնդիրները: Հայրը որդուն փող է տալիս հարսնացուի հետզվարճանալու համար, սակայն որդին նույն օրը տանուլ է տալիս թղթախաղումև վշտացած վերադառնում տուն: Այս ընթացքում Մագթաղինեն փող է տալիսդստերը՝ Լիդիային, որ սա նոր գլխարկ գնի: Լիդիան ամուսնացած էՍտյոպայի՝ Կարպ Սպիրիդոնովիչ Կարասովի որդու հետ: Նա ուզում էբաժանվել և վերադառնալ Ռուսաստան, աշխատել, քանի որ ամուսինըխաղատներից դուրս չի գալիս և այժմ էլ վատնում է ուրիշի փողերը: ՏիկինԱրմուլյանը նրան տվել է իր վերջին ադամանդը ծախելու, իսկ նա մինչև այժմչի երևում: Մայրը հանգստացնում է հուզված աղջկան՝ ասելով, որ շուտովնորից են հարստանալու, բայց թե ինչպես, որդու խնդրանքով առայժմ չիհայտնում: Նույն անհոգությունը Պետրոսը ցույց է տալիս իր հյուրերի մոտ՝կնոջ եղբոր՝ Արտաշես Բարբուլյանի, Ռոման Սերգեևիչ Մեզբուրովի,Կարասովի և իշխան Արբութով–Լայնակզակի ներկայությամբ՝ պարծենալով,թե իրեն փող պետք չէ և որ շուտով գնալու է Ամերիկա: Ընդհանուրդատողություններից ենթադրում են, որ Արտաշեսը բոյլշևիկ է և Լայնակզակըորոշում է, որ նրա անունը գրել է տալու սև տախտակի վրա: Ժորժը,չկարողանալով հորն ասել ճշմարտությունը, խոստանում է ծանոթացնել նրանհարսնացուի մորաքրոջ հետ: Իբր մայրը Չիկագոյում է, հայրը մեռած է ևՓարիզ եկել է մորաքրոջ հետ: Ժորժը սիրուհուն՝ ռեստորանի երգչուհիՆատաշային, հեռախոսով խնդրում է գալ Էքսելսիոր սրճարան: Նույնըխնդրում է Մեզբուրովի որդուն՝ Սերյոժային: Սա սրճարանում Ժորժիբարեկամներից Գրիշայի հետ նարդի են խաղում: Ժորժը գալիս է և հայտնում,որ Գրիշային փնտրում է գեներալ Շպուլենկոն: Սերյոժային տալիս էկոկայինով փաթեթ, որը չի կարողացել վաճառել: Գալիս է Ստյոպան:Խաղատնում տանուլ է տվել ողջ գումարը, փող չունի: Սերյոժան փաթեթըտալիս է նրան: Զանգում է ինչ–որ մեկին, գնորդ է գտնում, որի հետհանդիպելու է երկու ժամ անց Կավո–կոկասիենում: Գնում է: Այս ամենինծածուկ հետևում է մի անծանոթ, որը Ստյոպայի հետևից դուրս է գալիս: Գալիսէ Նատաշան: Նրան գրավիչ է թվում մորաքրոջ դերը խաղալու ծրագիրը:Ժորժը ունի շատ պարտատերեր և նրանցից մեկին 15000-ի չեկ է տվել, որըsans provision է, այն է՝ այդ չեկի դեմ բանկում դրամ չունի, ուստիխարդախություն է: Նրան կարող են բանտարկել և աքսորել, քանի որօտարական է: Քանի դեռ կիրակի է, բանկերը փակ են և խարդախությունը չիբացահայտվել, պետք է ճարել 15000 ֆրանկ: Եթե Նատաշան իր համար հորիցգոնե 2000 ֆրանկ վերցնի, նա խաղատուն կգնա. դա միակ միջոցն է: Գնում է:Գալիս է Լիդիան, փնտրում է ամուսնուն: Ասում են, որ Կավո–կոկասիենում է,որոշում է գնալ այնտեղ, թեև Ժորժը չի ողջունում դա: Գեներալ Շպուլենկոյի ևԳրիշայի հետ դարձյալ խոսում են բոյլշևիկների մասին, Լիդիան կիսում էքեռու կարծիքը: Գնում է: Պետրոսն է գալիս, ֆրակով, որը նեղ է հագին,շալվարն էլ պատռվել էր, փոխարենը հագել է մոխրագույն շալվար: Ժորժըբարկանում է: Գալիս է Արտաշեսը: Զարմանում է՝ տեսնելով Պետրոսին: Սադարձյալ տարօրինակ է խոսում, Արտաշեսը խղճում է նրան: Ժորժն ուՊետրոսը գնում են ռեստորան: Նատաշան գալիս է, Ժորժը նրանց թողնում էմենակ: Կնոջը հաջողվում է այնպես անել, որ Պետրոսը Ժորժին 500 ֆրանկտա: Զուգահեռ անընդհատ պատվերներ են բերում, հաշիվը կազմում է 2180ֆրանկ: Պետրոսը բոլորովին տարված է Մորգանի երևակայական փողերով:Իբր հարսնացուի օժիտը կազմելու է 400-500 միլիոն դոլար: Բայց շուտովռեստորան են գալիս Լիդիան և Սերյոժան, և ամեն բան բացահայտվում է:Լիդիան ասում է, որ Նատաշան այդ ռեստորանի երգչուհին է, որը կործանել էթե´ իր ամուսնուն, թե´ եղբորը: Գրիշան և Շպուլենկոն հաստատում են դա,երբ հարբած գալիս են և ուզում են համբուրելՆատաշային: Երևում էՍտյոպան: Լիդիան ուզում է մոտենալ նրան, բայց այդ պահին ոստիկանը ևերկու անծանոթները բռնում են նրան: Սերյոժան փորձում է փախչել, բայցնրան ևս բռնում են: Տանը զրուցում են Պետրոսը և Մագթաղինեն: Հայրըկատաղած է որդու վրա: Լիդիան է գալիս, հետո Արտաշեսը: Հայտնում է, որՍտյոպային սպասում է երկարատև բանտարկություն, ապա աքսորՖրանսիայի սահմաններից. կոկայինը գալիս է Գերմանիայից, Ստյոպան ևՍերյոժան, կոմիսարի կարծիքով, ոչ միայն մաքսանենգներ են, այլևքաղաքական հանցավորներ: Գնում են: Գալիս է Ժորժը, պատվիրումպատրաստել ճամպրուկները: Չկարողանալով ասել ճշմարտությունը՝ խաբումէ, թե իբր մորաքույրը միգրենի պատճառով չի եկել, ինքն էլ Նատաշային էխնդրել խաղալ նրա դերը: Հիմա էլ գնում են ամուսնանալու: Միամիտծնողները հավատում են: Ժորժը գնում է: Իրականում տանուլ է տվել ևփախչում է պարտատերից: Գալիս են Սերյոժայի և Ստյոպայի հայրերը՝Մեզբուրովն ու Կարասովը: Հուզված են: Պետրոսը դարձյալ պարծենում է,ասում է, թե ինքը Մորգանի խնամին է, և գնալու է Ամերիկա: Լիդիային ևստանելու է: Ստյոպան նրա օրը միշտ սևացրել է, այժմ էլ խայտառակել է:Կարասովը չի հավատում նրա ասածներին: Շուտով գալիս է Արտաշեսը ևհայտնում իրականությունը: Ժորժին փնտրում է ոստիկանությունը: Ծնողներըչեն հավատում, բայց գալիս է Լիդիան և հաստատում ասածը: Ժորժը օդայինփոստով նամակ է ուղարկել իրեն: Չկարողանալով խոսել ծնողների հետ՝խոստովանել է քրոջը, որ ոչ մի հարսնացու էլ չկա և ինքը փախչում էպարտատիրոջից, որը հավանաբար, արդեն բացահայտել է խարդախությունը:Պետրոսն ու Մագթաղինեն թուլացած նստում են աթոռին: Կարասովն ուՄեզբուրովն ասում են. «Ա~յ քեզ Մորգանի խնամի»: