Ալեքսանդր Շիրվանզադե. «Նամուս» (1885 թ. համառոտ)

shirvanzade-namusՆկարագրվում է 1859 թ. մայիսին Շամախումպատահած երկրաշարժը: Հազարավորընտանիքներ թափվում են փողոցները: Քաղաքիարևմտյան կողմում՝ մալականյան կոչված թաղիփողոցներից մեկում, գտնվում են երկու փոքրիկմիհարկանի հարևան տներ: Դրանցից մեկիբնակիչներն են դերձակ Բարխուդարն իր կնոջ՝Գյուլնազի, որդու՝ Սմբատի ու դստեր՝ Սուսանի հետ, մյուսինը՝ Հայրապետըկնոջ՝ Մարիամ բաջու և որդու՝ Սեյրանի հետ: Երեխաները փոքր են, խաղումեն բակում: Սեյրանի ու Սուսանի միջև նկատվում է մի տեսակ մտերմություն,որն առաջացել է միմյանց հաճախ տեսնելուց: Նրանք միշտ պաշտպանում ենմեկմեկու, երբ մյուս երեխաները, նախանձելով նրանց ընկերությանը, կռվումեն նրանց հետ: Երկրաշարժի պահին երեխաները դրսում են, հայրերը՝խանութներում: Այս երկու ընտանիքները մոտ քսան տարի է, ինչ ընկերությունեն անում, թեև Բարխուդարն ու Հայրապետը շատ տարբեր են իրենցբնավորություններով: Նրանց հարաբերությունների ջերմությունն ուանկեղծությունը շարժում է հարևանների նախանձը: Երբ առաջին վտանգալիրոպեներն անցնում են, բոլորը փորձում են գտնել իրենց հարազատներին:Բարխուդարն ու Հայրապետը շտապում են տուն: Բարեբախտաբար նրանցկանայք ողջ են, տները՝ կանգուն: Սակայն Սուսանն ու Սեյրանը մնացել ենհողի տակ, ինչպես նրանց հայտնում են մյուս երեխաները: Նրանց հասցնումեն փրկել: Դուռը նրանց վրա է ընկած լինում և այդպիսով յուրովիպաշտպանում վրաները լցվող հողից: Սեյրանը մի փոքր վնասվում է, բայցկյանքին սպառնացող որևէ վտանգ չկա: Այդ գիշեր քաղաքի բնակիչներըվախենում են գնալ իրենց տները և գիշերում են դրսում: Երկու հարևանընտանիքները գիշերն անցկացնում են միասին: Երեխաներին հարցուփորձ ենանում: Երևակայությունը ստիպում է նրանց հնարել, թե տեսել են կարմիրկովին, որի պոզերը, ըստ Սուսանի, ծառի չափ էր: Սեյրանն ասում է, թե սուտէ, վիճում են: Ծնողները նրանց փարատում են: Սեյրանը պարզվում է՝համբուրել է Սուսանին: Աղջիկը սկսում է բողոքել, թե այդպիսի բան չի եղել:Հայրը միջամտում է ու ասում, թե եղբայրը կարող է համբուրել քրոջը:Երեխաները քնում են: Հայրապետն ու Բարխուդարը զրուցում են:Բարխուդարը ասում է, թե իրենց երեխաները կարծես թե շատ են սիրումմեկմեկու և արժե նրանց նշանել: Հայրապետը խոստովանում է, որ ինքն էլկնոջը բազմիցս ասել է այդ մասին: Այդ գիշերը վճռորոշ է լինում մանուկներիհամար: Նրանց նշանում են: Հայրապետի ստիպմամբ երեխաները, որոնքընթացքում արթնացել էին, գրկում են իրար, համբուրում. դա երկումանուկների ապագա միավորությունը երաշխավորող միակ գրավականն է:Անցնում է ինը տարի: Այս ընթացքում շատ բան է փոխվում Շամախում:Շատերը գնում են քաղաքից, քանի որ առևտուրը լավ չի ընթանում, քաղաքըգնալով դառնում է ավելի պասիվ: Այս տարիների ընթացքում Հայրապետըփորձում է որդուն նախ ուսման տալ Սարգիս վարպետի ուսումնարանում, որըկիսատ է մնում, ապա դերձակություն սովորեցնել Բարխուդարի մոտ, որը ևսչի հաջողվում: Վերջինս դաժան է վարվում անգամ սեփական որդու՝ Սմբատիհետ: Ծեծում է աշակերտներին և խիստ վարվում նրանց հետ:Այնուամենայնիվ, երեք տարվա ուսման արդյունքում Սեյրանը գրել, կարդալսովորում է: Սուսանին ևս տալիս են ուսման Հերիքնազ կույսիուսումնարանում: Նա ևս սովորում է գրել, կարդալ: Բայց այժմ, նա տանն է,փակի տակ. այդպես է պահանջում քաղաքի կարգը, չպետք է օտարտղամարդկանց առաջ երևա: Այժմ նա ընկերուհու՝ Սուսամբարի հետ, տանըթոռ է գործում, զրուցում, որի ընթացքում ակնարկում է Սուսանին, որքաղաքում խոսում են իր և Սեյրանի հանդիպումների մասին: Սուսանըիսկապես երբեմն հանդիպում է Սեյրանին: Տղան գիշերները գալիս է նրապատշգամբ ու մեկերկու խոսք փոխանակում նրա հետ: Սիրահարներըսպասում են, թե երբ են ծնողները կատարելու իրենց խոստումը ևամուսնացնելու նրանց: Սուսանն ասում է իր մտավախությունների մասին, որիրենց կտեսնեն, որ լավ բան չեն անում, որ ծնողները կարծես թե գիտեն իրենցհանդիպումների մասին: Բայց Սեյրանը չի կարող նրան չտեսնել: Այսպես միանգամ Սեյրանը պատշգամբի վրա համբուրում է Սուսանի այտը ու փախչում,սակայն Բարխուդարը տեսնում է նրան, ձայն տալիս, թե այդ ով է անտեղ,հարցնում Սուսանին: Աղջիկն ամոթից չի պատասխանում: Հաջորդ օրըԳյուլնազը պիտի գնար Մարիամ բաջու մոտ միասին հաց թխելու: Գնում է շատուշ՝ կարմրած աչքերով, եղածը պատմում նրան: Սուսանին հայրը ծեծել է:Գնում են նրան տեսնելու: Սուսանի դեմքը ամղոջովին կապտուկների մեջ է,նա պառկած է և դժվարանում է վեր կենալ: Մյուս կողմից ամաչում է ուանընդհատ լաց լինում: Բարխուդարը գալիս է Հայրապետի մոտ, պատմումեղածը և կարգադրում՝ տղու կապը քաշի, թե չէ իրենց բարեկամությունըկավարտվի: Ծնողները հանդիմանում են Սեյրանիննա խայտառակում է թե´իրենց, թե´ Բարխուդարին: Հայրապետը սաստիկ ծեծում է որդուն, մինչև որսա ուշաթափ է լինում: Հաջորդ օրվանից նա այլևս չի գնում Բարխուդարի մոտ,որպեսզի խուսափի գոնե նրա ծեծից, նաև ամաչում է: Սուսանին արգելում ենառհասարակ դուրս գալ: Արդեն մեկ ամիս է, ինչ Սեյրանը նրան չի տեսել, թեևՍմբատից տեղեկացել է, որ քույրը վաղուց ապաքինվել է: Մի օր Սմբատն ուՍեյրանը կռվում են այլ տղաների հետ: Պատճառը Սուսանն է, ում հասցեինանարգո խոսքեր են ասվել Սմբատին, իսկ Սեյրանը մեջ է ընկել ու կռվել:Փայտերով կռիվ են արել, Մարիամ բաջին է մեջտեղ ընկել, նրան էլ ենհարվածել: Երեկոյան Բարխուդարը գալիս է Հայրապետի մոտ և հիշեցնումիրենց պայմանավորվածության մասին, որ Սեյրանին ու Սուսանին պիտիամուսնացնեն, ապա ցույց տալիս մի նամակ, որը գրել է Սեյրանը Սուսանին ուգցել ներս, բայց պատշգամբում ինքն է եղել կանգնած և նամակը ինքն էվերցրել: Սա մեծ անպատվություն է Բարխուդարի համար, նա խզում է իրբոլոր կապերը հարևանի հետ ու գնում: Դիմացը դուրս է գալիս Սեյրանը ևասում, որ Սուսանն իրենն է, վիճում են, Բարխուդարը կատաղած հեռանում է:Մտերիմ հարևանների բարեկամության կապը կտրվում է: Բարխուդարնանգամ վերականգնել է տալիս պարիսպը, որպեսզի նրանք ընդհանրապեսչտեսնեն իրար: Սեյրանը հաջողացնում է մի անգամ էլ տեսնել Սուսանին, ովայժմ նախկինի պես չէ. նիհարել է, գունատվել ու թառամել: Նա Սեյրանինասում է, որ պիտի վերականգնի ծնողների պատիվը: Դրա համար ինքը պիտիամուսնանա մեկ ուրիշի հետ, որպեսզի չարախոս մարդիկ տեսնեն իրանմեղությունը, ծնողները վերգտնեն իրենց հանգստությունը, իսկ հետո ինքըկմեռնի: Նա սիրում է Սեյրանին, բայց նրանք չեն կարող միասին լինել:Սեյրանը հեռանում է: Նա օր օրի փչանում է, սկսում է շփվել վատ տղաներիհետ, խմել ու անշնորհքություններ անել: Հաճախ նրան ծեծված են տունբերում: Մի անգամ էլ վիճում է Հայրապետի հետ: Հայրը նախատում է տղային:Սեյրանը որոշում է հեռանալ տնից: Սուսանին ամուսնացնում են Ռուստամիհետ, որը օտարության մեջ էր: Երկրաշարժից հետո գաղթել էր ԹեյմուրխանՇուրա, ուր արդեն երեք տարի էր ապրում: Ամուսնության գործը կարգավորումէ մայրը՝ Սանամ խանումը Շըպպանիկի միջնորդությամբ, որը հաճախ էրկարգավորում նման հարցեր: Սանամն այրի է, ցանկանում է՝ որդինվերադառնա: Եվ ահա վերջապես Ռուստամը վերադառնում է, որպեսզիամուսնանա: Շըպպանիկին հաջողվում է ապացուցել Սուսանի մասինասեկոսեների սուտ լինելը և նա գործը գլուխ է բերում: Սակայն հարսանիքիօրը Սեյրանն իր ընկերների հետ փորձում է խափանել արարողությունը, որընրան չի հաջողվում, այնքան որ հարբած է լինում, ընկերներն էլ դավաճանումեն ու փախչում: Երբ Սուսամբարը Սուսանին հայտնում է, որ դա Սեյրանն էր,խեղճ հարսնացուն ուշաթափ է լինում: Ռուստամը սկսում է կասկածել, որիրենից ինչոր բան են թաքցնում: Անգամ լսում է հյուրերից երկուսիխոսակցությունը Սուսանի ու Սեյրանի մասին: Սակայն նա ինքն իրենգոտեպնդում է և որոշում համբերել՝ մտածելով, որ գուցե չարախոսում ենաղջկա հասցեին: Այդպես էլ լինում է: Հարսանիքից անցնում է չորս օր:Գյուլնազին ու Բարխուդարին աչքալուսանք է բերում Շըպպանիկը. Սուսանըհրեշտակի պես անմեղ է: Գյուլազը նրան նուռ է տալիս և գնում են Սանամիտուն: Բոլորը երջանիկ են: Ռուստամը ուրախ է: Դժբախտ է միայն Սուսանը,թեև փորձում է թաքցնել յուր վիշտը: Նրան միայն մխիթարում է այն, որ մայրնայժմ ուրախ է ու ժպտում է: Սուսամբարին խնդրում է այցելել Սեյրանին ումխիթարել նրան, ասել, որ ինքը նույն Սուսանն է և թող ների իրեն, որ այդքանչարչարեց նրան:

Մեղրամիսն անցնում է: Ռուստամը գնում է ԹեյմուրխանՇուրա իրառևտրական գործերով: Այնտեղ է նաև Սեյրանը: Մարիամ բաջին անհանգիստէ որդու համար: Նրան տարբեր բաներ են հայտնել, և ինքը հաստատ չգիտի, թեուր է Սեյրանը: Մի անգամ նրա մոտ է գալիս Գյուլնազը և փորձում խոսել նրահետ, նրան տանել Սուսանի մոտ, ով օր օրի գունատվում ու հալչում է:Հայրապետը կողմ է, որ նրանց ընտանիքները նորից բարեկամանան ևխնդրում է դա փոխանցել Բարխուդարին, սակայն Մարիամ բաջին չի ներումնրանց և չի հաշտվում: Նրանց պատճառով կորցրել է որդուն:

Նկարագրվում է Շուրայի մի կեղտոտ քարվանսարա: Դրա օթևաններից մեկումգտնվում է Սեյրանը: Օթևանում սաստիկ ցուրտ է, որևէ վառելիք չկա: Սեյրանըմտածում է, ինքն իրեն կռվում, բորբոքվում: Ինքն էլ նամուս ունի, այդպես չիմնա, երևի ընկերները իրեն ծաղրում են, հարսնացուին ձեռքից տարան,Սուսանը նամուս ունի, ինքն էլ ունի, այդպես չի մնա …. Հակասական մտքերիցբորբոքված նա որոշում է գնալ Ռուստամի խանութը և այնտեղ չարախոսելՍուսանին ու այդ կերպ վրեժ լուծել: Ռուստամի խանութը երեք դուռ ունի: Դաառևտրական խանութ է, որտեղ վաճառվում է հագուստեղեն, ըմպելիք ևուտելիք: Ռուստամն իր չորս առևտրական ընկերների հետ ընթրում է:Նրանցից երկուսը նոր են եկել Շամախից: Խոսք են բացում Սեյրանի մասին, որնա ևս  Շուրայում է: Ռուստամին այս խոսակցությունը դուր չի գալիս:Սեյրանին նա չի ճանաչում, բայց արդեն գիտի, որ Սուսանը փեսացու էունեցել, որ քաղաքի ավանդույթի համաձայն նրանց երեխա ժամանակ նշանելեն և հետո ամուսնացրել ուրիշի՝ իր հետ: Դա հաճախ է պատահում: Գիտերնաև երկրաշարժի մասին: Բայց էլի ինչոր բան նրան անհանգստացնում է:Հանկարծ գալիս է ինքը՝ Սեյրանը, ներկայանում որպես ղարիբ տղա:Ռուստամը ներս է թողնում նրան, բայց երբ ընկերները ներկայացնում եննրան՝ ասելով, որ Սեյրանն է՝ կուժ ծախող Հայրապետի տղան, Ռուստամնայլայլվում է: Հասկանում է, որ նա պատահական չի եկել, բայց թե ինչ է ուզում՝գլխի չի ընկնում: Բոլորը խմում են, բացի Ռուստամից: Նա զննում է Սեյրանին:Սա արդեն հարբել է: Վերջում խմում են Ռուստամի կենացը, որ նա մի լավտղա ունենա: Երբ խոսքը հասնում է Սեյրանին, սա ասում է, թե երեխանկարող է նաև իրեն նման լինել՝ ակնարկելով, թե ինքը կապ է ունեցել Սուսանիհետ: Մի պահ բոլորը քարանում են: Ապա Ռուստամը հարձակվում է Սեյրանիվրա: Ընկերները միջամտում են: Սեյրանը փախչում է՝ բղավելով, որ եթե չիհավատում, թող նայի նրա կրծքի խալին: Ռուստամին ընկերները չեն թողնումդուրս գնալ: Բայց նրան հաջողվում է դուրս պրծնել խանութից: Գնում է մի ձիու շտապում Շամախ: Սեյրանն արդեն զղջացել է իր արարքի համար: Ուզում էինքնասպան լինել: Բայց հետո մտածում է, որ այդպես չի կարող անմեղՍուսանին փրկել, դեռ կարող է սխալը ուղղել, ու ինքն էլ է շտապումվերադառնալ Շամախ: Յոթ օր է անցնում: Սանամը գնում է եկեղեցի: Սուսանըտանը մենակ է: Նա քայքայվում է, մինչդեռ փոքրիկ պիտի ունենա: Մտածում է,որ ինքնասպանություն չի կարող գործել, անմեղ երեխային վտանգել, սակայնԱստծուց մահ է խնդրում: Հիշում է իր տարօրինակ երազը. Սեյրանին է տեսել,ով շրջվում է իրենից, կարծես փախչում է: Գալիս է Ռուստամը: Նա չափազանցկոպիտ է խոսում: Անգամ Սանամին, երբ սա վերադառնում է եկեղեցուց, թույլչի տալիս համբուրել իրեն: Պատվիրում է մորը անկողին բացել ու գնալ, ինքըհոգնած է, հաջորդ օրը կխոսեն: Երբ մնում է մենակ, Սուսանին սկսում էտարօրինակ հարցեր տալ, ապա ուղիղ հարցնում է Սեյրանի մասին: Սուսաննասում է, որ ինքը սիրել ու սիրում է Սեյրանին, բայց ոչ մի գործ չի ունեցել նրահետ: Ռուստամը չի հավատում, կարծում է, թե ամուսնությունից հետո ենհանդիպել, կարգադրում է բացել կուրծքը, հարձակվում է նրա վրա ու սկսումտզրուկի պես ծծել կուրծքն այնպես, որ արյուն է հոսում: Սուսանը փորձում էպաշտպանվել՝ բարձրացնելով ձեռքերը, բայց ամուր դաշույնին է հպվում ուվիրավորվում: Ճիչ է արձակում և անշնչացած գլորվում հատակի վրա:Ռուստամը զննում է նրա կուրծքը, սրբում արյունը: Սխալվել է, խալը այստեղէ, ինքը մյուս կողմն է կրծոտել: Սուսանը թեթև շարժվում է և ասում վերջինխոսքերը՝ «Անմեղ եմ, աստվա~ծ, քեզ հայտնի է, ներիր իմ մեղքերը և հետո ա´ռ հոգիս»:

Առավոտյան բոլորը շտապում են Սանամի տուն: Բարխուդարը, Գյուլնազը,Հայրապետն ու Մարիամ բաջին և Սուսամբարը, Սմբատը հավաքվել ենՍուսանի մարմնի շուրջ; Բոլորը ողբում են անմեղ Սուսանի մահը: Սանամըմյուս սենյակում է: Նրան թույլ չեն տալիս դուրս գալ որդու մոտ: Ռուստամինշրջապատել են ոստիկանները, հարցաքննում են: Ասում է, որ ինքն է սպանելու չի խոսում: Քննիչը կարգադրում է նրան տանել բանտ, պահել առանձինտեղ; Երբ դուրս են գալիս, նրանց դեմ է դուրս գալիս Սեյրանը: Ռուստամնուզում է հարձակվել նրա վրա: Սեյրանը բղավում է՝ բռնեն նրան, չթողնեն՝մոտենա Սուսանին, ինքը խաբել է, Սուսանն անմեղ է, խալը տեսել է մայրըբաղնիսում, ինքը չի տեսել: Ռուստամը հասկանում է, որ Սուսանը անմեղ էր,հոգին էլ կորավ, ու թուլացած ընկնում է ոստիկանների գիրկը: Սեյրանըվազում է ներս, ուր ձգված է անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը: Անցնում էմի րոպե և լսվում է մի թնդյուն: Ատրճանակի ձայնն է: Լսվում է Մարիամ բաջուձայնը՝ «Բալաս վա´յ, բալաս վա´յ»: 

tarntercum