Ալեքսանդր Շիրվանզադե. «Քաոս» (1898 թ. համառոտ)

shirvanzade-qaosՄարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ է: Բժիշկներըհաստատում են թոքերի բորբոքում: Նա 65տարեկան կալվածատեր ու հանքատեր է, ում մասինառասպելներ են հյուսվել: Ասում են, թե իբր ոսկիներով լիտոպրակները պահվում են նրա հոյակապ տան ներքնահարկիմի մութ սենյակում: Ամեն գիշեր գնում ու ավելացնում է նորոսկիներ: Իբր պողպատե պահարանի մեջ պահում է այնտրեխները, որոնցով գաղթել է իր ծննդավայրից 15 տարեկանհասակում և տոն օրերին աղոթում է պահարանի վրա ուօրհնում տրեխները: Նա ժլատ է և ոչ մի գործ չի վարել ազնվաբար: Գռփել է, կողոպտել,նույնիսկ թունավորել ընկերոջը: Բայց շատերը գիտեն, որ այդ բոլորը մտացածին է: Սևնախանձը կուրացրել է մարդկանց:

 Եվ ահա այսօր մեռնում է տոկուն վաճառականը: Գալիս են նրա ազգականները,բարեկամները վերջին անգամ տեսնելու միլիոնատիրոջը և գուցե մի բան իմանալու կտակիմասին: Յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի աղոտ հույս ունի` որևէ կերպ հիշված լինելՄարկոս աղայի կտակում: Դուրս է գալիս Սրաֆիոն Գասպարիչը` Ոսկեհատի եղբայրը, ևասում, որ Մարկոս աղան ուզում է տեսնել մեծ որդուն` Սմբատին, որին 8 տարի է, ինչ չիտեսել: Նա գնացել էր ուրիշ երկիր ուսումը շարունակելու: Մարկոս աղան ամենից շատնրան է սիրում և բոլոր գործերը նրան է հանձնելու: Հարցնում է` արդյոք մենակ է եկել:Տղան պատասխանում է` այո: Նրա ձեռքին ամուսնական մատանի կա: Խնդրում է հորը`օրհնել իրեն` ասելով, որ անցածը վերադարձնել չի կարելի: Մարկոս աղան միայն ասում է. «Անիծվի՜ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ…» : Կինը` Ոսկեհատը, և աղջիկը` տիկինՄարթա Մարութխանյանը, լաց են լինում: Հետո Ոսկեհատը բարձի տակից դուրս է բերումմի ծրար ու տալիս Սմբատին: Մարկոս աղան նորից է կրկնում այդ խոսքերը ու մահանում:

Ալիմյանի մյուս երկու որդիներն են 16 տարեկան Արշակը և 28 տարեկան Միքայելը:Վերջինիս հուզում է հարցը` արդյոք հայրը իրեն զրկել է ժառանգությունից: ՈսկեհատըՍմբատին ասում է, որ հայրը գիտեր` նա ամուսնացել է ռուս կնոջ հետ ռուս եկեղեցում,երեխաներ ունի, բայց էլի չէր ուզում հավատալ այդ դժբախտությանը: Մտածում էր`Սմբատը խելքի կգա, կբաժանվի: Ասում է` չլինի թե հոր անեծքին արժանանա: Միքայելըգրգռված ձայնով հանկարծ մորն ասում է, որ նա կտակը գրել տվեց մեծ որդու անունով, իսկնա հիմա պետք է վարվի ինչպես մի անազնիվ մարդ կամ ընդունի հոր անեծքը: Ուրիշ ելքչունի: Դուրս է գալիս: Սմբատը ծրարը դնում է գրպանը: Որոշում է հաջորդ օրը բացել:Կտակում հանգուցյալը հանձնարարում է Սմբատին աշխատել Միքայելին ուղիղճանապարհի բերելու` դուրս բերելով նրան անբարոյական, շռայլ կենցաղից: ՀսկելԱրշակին, սիրել ու հարգել մորը, ապրել նրա հետ մի հարկի տակ և ուղղել իր սխալը: Ողջշարժական ու անշարժ կայքերը, բանկային թղթերն ու ստանալիքները հանձնում է Սմբատիիրավասությանը: Սակայն նա իրավունք չունի իր բաժին ժառանգությունը կտակել ո´չ իրօտարազգի կնոջը, ո´չ էլ զավակներին: Եթե բաժանվի և ամուսնանա հայ աղջկա հետ, այնժամանակ նոր կնոջից եղած զավակները կհամարվեն նրա օրինական ժառանգները:Միքայելին նշանակում է ամսական ընդամենը 100 ռուբլի գրպանի ծախս. սա իրավունքունի իր բաժին ժառանգությունը տիրապետելու, եթե ամուսնանա հայլուսավորչական միաղջկա հետ: Հակառակ դեպքում ցմահ պիտի բավականանա իր համեստ ամսականով:Մարթան ժառանգություն չի ստանում: Ամուսինը` Իսահակ Մարութխանյանը, ասում է, որդա կտակ չէ, այլ խրատ և պատվիրում է կնոջը հեռանալ այդ տնից:

Այրի Ոսկեհատը որոշում է այնպիսի հոգեճաշ տալ, որի նմանը եղած չլինի: Հյուրերն ուտումեն անխոս, ապա գինու ազդեցությամբ կատակներ անում ու ծիծաղում: Այս ամենը զզվանքէ ներշնչում Սմբատին: Հայրը նրան անիծել էր ու զզվանքով հեռացրել իրենից, ինքն էլկարծում էր, թե արդեն մոռացել է նրան: Բայց այժմ ամեն ինչ տակնուվրա է լինում նրասրտում: Անցնում են օրեր: Սմբատը հոր առանձնասենյակում կարգի է բերում նրահաշիվները և նայելով իր զավակների լուսանկարներին` փորձում  որոշել իր անելիքը:Կնոջը` Անտոնինա Իվանովնային, չի սիրում, բայց զավակներին շատ է սիրում և չի կարողնրանց թողնել: Մայրը հրավիրում է եպիսկոպոսին, որ սա համոզի Սմբատին` ուղղելու իր«սխալը», սակայն Սմբատն ասում է, որ չի կարող կատարել նրանց պահանջը: Միքայելը ևՍմբատը վիճում են: Միքայելն իրեն ավելի արժանավոր ժառանգ է համարում: Չէ՞ որՍմբատն ինքը հորը մեղադրում էր աշխատողներին հարստահարելու, ժլատության ևագահության մեջ, երբ սա զրկել էր տղային թոշակից: Սմբատը կրթվել է լավագույնուսուցիչների մոտ, կարող է աշխատել, իսկ ինքը նրա պատճառով զրկվել է բարձր ուսումից,ընկել վատ միջավայր, տգետ է, հիմար, ուստի իրեն է վայել շռայլել ուրիշների քրտինքովվաստակած հարստությունը: Միքայելի համար կտակի պայմաններն անտանելի ևվիրավորական են: Նա չի ուզում ամուսնանալ, բոլոր ընկերների պես ազատ է ուզում լինել,ամուրի կյանքից դեռ չի կշտացել:

Իսահակ Մարութխանյանը Միքայելին համոզում է կոնտրկտակ կազմել հին ամսաթվով,ըստ որի ողջ ժառանգությունն անցնում է 3 հոգու` Միքայելին, Արշակին և Մարթային: Նահամաձայն է, բայց ուզում է, որ գործն առանց իր մասնակցության առաջ տանի: Այդծրագիրը Միքայելին մութ է թվում: Երբ Միքայելը կոնտրկտակը ցույց է տալիս Սմբատին,սա հասկանում է, որ այն կեղծ է և որ Մարութխանյանի հորինածն է: Սպառնում է դիմելդատարան: Սմբատը գնում է տան ներքին հարկում գտնվող խանութներից մեկը: ԴավիթԶարգարյանից տեղեկանում է, որ Միքայելը գողություն է անում, իսկ ինքը անզոր է արգելելնրան: 1700 ռուբլի է վերցրել գրասենյակից` առանց ստացական տալու: Սմբատը հուզվումէ, մտածում` որքան է ապականվել եղբայրը: Հանդիպում է Գրիգոր Հաբեթյանին, ով նրանհրավիրում է Քյազիմբեգ Ադիլբեգովի մոտ գալաքեֆի: Սմբատը գնում է տեսնելու` ինչպեսէ եղբայրը վատնում իր կյանքը: Այնտեղ թղթախաղ են խաղում: Միքայելը տարվում է:Սմբատը ևս գայթակղվում է, մասնակցում է և տանուլ տալիս: Հեռանում է սեղանից:Սեղանատանը կան գեղեցիկ կանայք և երգչուհիներ, որոնցից մեկին Միքայելը նվիրում է իրադամանդյա մատանին` ցույց տալու համար, որ ինքն ազատ է ու ինքնագլուխ: Սմբատնամաչում է եղբոր արածից, բայց միևնույն ժամանակ նա ջերմություն է զգում այդմիջավայրում և սկսում եղբորը չմեղադրել: Դուրս գալով` պատանիների մի խմբումնկատում է Արշակին: Գնում են ծովային ջրերի մեջ թարմանալու: Երբ բռնում է նրան, սաասում է, թե իրավունք չունի, իր մեծը Միքայելն է: Սմբատը մտածում է, որՄարութխանյանն այս տղային էլ է շեղել ճանապարհից:

Սմբատի մոտ են գալիս տարբեր մարդիկ, օգնություն խնդրում: Նրանց մեջ է նաև ԴավիթԶարգարյանը: Նա շատ աղքատ է, թեև այդ մասին երբեք չի խոսել: Խնդրում է ազատելիրեն պաշտոնից: Սմբատն առաջարկում է տեղափոխվել հանքերը` որպես կառավարչիօգնական ու հաշվապահ: Բնակարանը կլինի ձրի, կարող է տանել նաև ընտանիքը,աշխատավարձը քառասունի փոխարեն կլինի ութսուն ռուբլի: Զարգարյանն անչափ ուրախէ: Տեղափոխվում են: Նա պահում է անդամալույծ եղբորը, կնոջը, աղջկան, այրի քրոջըերկու զավակների հետ: Եղբայրը վաճառական էր, խանութը հրդեհվել էր, և նա սնանկացելէր, հետո կաթվածահար եղել ու անկողին ընկել: Նրան պահում է 22 տարեկան դուստրը`Շուշանիկը` ծառայելով որպես աղախին: Սմբատը հավանում է  նրան և հաճախ առիթփնտրում հանքերը գնալու: Հանքերում մարդկային կյանքն ամեն րոպե վտանգված է: Միթեթև անզգուշություն կրակի հետ, և կիզանուտ գազը կարող է բռնկվել ու օդը ցնդելմարդկանց: Տեսնելով նրանց թշվառ վիճակը, կեղտոտ ու բորբոսնած սենյակները` Սմբատըորոշում է նոր կացարաններ կառուցել: Շուշանիկին առաջարկում է բացել կիրակնօրյաուսումնարան հասակավոր անգրագետների համար, բացել գրադարան, ընթերցարան:Շուշանիկն ուրախ է:

Միքայելն այցելում է ընկերոջ քրոջը` Անուշ Ղուլամյանին: Նա չի սիրում իր ամուսնուն,ուզում է բաժանվել: Միքայելի ու Անուշի կապը որոշ ժամանակ վերաճում է ուժեղ կրքի:Բայց երբ Միքայելը հասկանում է Անուշի ակնարկը, մտածում է, որ հիմարություն էամուսնանալ 9 տարի ամուսնացած և 2 երեխա ունեցող կնոջ հետ:

Եղբայրները նորից են վիճում կտակի թեմայով: Միքայելը Մարութխանյանին ասում է, որսա վարվի` ինչպես ուզում է, ինքը կհետևի նրա խորհուրդին: Թույլ չի տա` Սմբատն իրգլխին իշխանություն բանեցնի: Նա սկսում է չայցելել Անուշին, ով նամակներ է գրում: Հետոգրում է, որ զբաղված է, թող համբերի: Կինը օր օրի դառնում է մռայլ, մարդատյաց:Պետրոսը գտնում է նամակը, կնոջն անառակ անվանում ու այնքան ծեծում, որ սաուշաթափվում է, մնում անշարժ: Պետրոսը որոշում է տանջել Անուշին և հետո վռնդել: Ամենբան պատմում է Գրիշային` կնոջ եղբորը` Միքայելի ընկերոջը, ցույց է տալիս նամակը:Գրիշան թքում է քրոջ երեսին և երդվում հոր գերեզմանով պատժել Միքայել Ալիմյանին:Անուշը չգիտի ինչպես վարվել: Միքայելը ևս տանջվում է: Անուշն ամեն բան պատմում էնրան նամակով: Մարութխանյանը, օգտվելով առիթից, սկսում է ամեն օր այցելել տղային ևինչոր թղթեր ստորագրել տալ, որոնք Միքայելը ստորագրում է առանց կարդալու: Շուտովնա մոռանում է պատահածը և սկսում է գնալ հանքերը: Երբ Սմբատը հասկանում էՄիքայելի գնալու պատճառը, խնդրում է եղբորը հանգիստ թողնել Շուշանիկին: Ժամանումեն Սմբատի կինը, զավակները, կնոջ եղբայրը: Տղաներից մեկը 7 տարեկան է, մյուսը` 8:Հարավային և հյուսիսային տիպերի գեղեցիկ խառնուրդ են: Կինը` Անտոնինա Իվանովնան,կապույտ աչքերով, փոքրիկ քթով, ոչ բարձրահասակ, շիկահեր կին է: Նա երեխաներին մեծմասամբ պահում է իր աչքի առջև, հեռու Ոսկեհատից: Հարս ու սկեսուր ատում են միմյանցհենց առաջին հայացքից: Քաղաքային գրասենյակում որպես գանձապահ այժմ աշխատում էՍրաֆիոն Գասպարիչը, և ամեն ինչ շատ հստակ է: Հանքերը տեղափոխվելուց հետոԶարգարյանների նյութական պայմանները թեթևացել են: Շուշանիկն անչափ գոհ է: Անգամուզում է աշխատել, թեև տան տղամարդիկ դեմ են դրան: Նա ոգևորված բացատրում էաշխատանքի նշանակությունը թե´ կնոջ, թե´ տղամարդու համար: Երբ գնում է իր սենյակ,մտածում է Սմբատի մասին: Նրա պատկերը միշտ աչերի առաջ է: Հաջորդ օրը Դավիթընրան տանում է նավթի բացված շատրվանը տեսնելու: Հանկարծ գալիս են Միքայելը ևՍմբատի կինը: Շուշանիկը հիասթափվում է` տեսնելով, որ նա այնքան էլ էլեգանտ տեսքչունի: Փորձում են զրուցել, բայց զրույցը չի ստացվում, և Շուշանիկը խնդրում է հորեղբորնիրեն տուն տանել: Միքայելն առաջարկում է իր կառքը, և աղջիկը Դավիթի պնդմամբստիպված նստում է: Միքայելը սլանում է` ի զարմանս Դավիթ Զարգարյանի, որին կառքնստել չի հրավիրում: Կառապանն ուղին փոխում է: Միքայելը հրավիրում է նրան թատրոն,սկսում է հպվել աղջկան, սակայն Շուշանիկի վեհությունը և մերժումն ազդում են նրա վրա:Չոքում է կառքի մեջ, սեր խոստովանում: Աղջիկը զայրանում է, հրամայում իրեն տանելիրենց հանքերը: Միքայելն առաջին անգամ ամոթի զգացում է ունենում: Վերջում հարցնումէ, թե ինչ է նա մտածում իր մասին, իսկ աղջիկն ասում է, թե մտածում է` որքանզանազանություն կա նրա և եղբոր մեջ: Միքայելը հասկանում է, որ նա համակրում էՍմբատին և մտածում` թող արհամարհի, ինքը պարտքի տակ մնացողը չէ:

Միքայելը քաղաքում է: Կլուբում նրան մոտենում է Գրիշան, անազնիվ ու ստոր անվանում ևապտակում: Նրանց հեռացնում են, տուն տանում: Սմբատը զրուցում է եղբոր հետ: Գալիսեն նաև ընկերները, տարբեր առաջարկներ անում`մենամարտել Գրիշայի հետ, ստիպելնրան ներում խնդրել կամ ենթարկել ընկերական դատի: Սմբատն առաջարկում է դիմելներքին դատավորին: Նրա խոսքերը ազդում են եղբոր վրա: Երբ ընկերները գնում են,նրանք շարունակում են զրուցել: Առաջին վիրավորողը ինքն է եղել և չպետք է ամենմոլորություն հասարակական կարծիքի տեղ դնի: Ինքը պիտի լինի իր դատավորը, փոխի իրկյանքը: Մինչև այժմ ընդունել է աշխարհի քաղցր թույնը, որը սպանում է, բայց կա նաևդառը թույն, որը մաքրում է: Իր կյանքը հավիտյան աղավաղվել է, իրեն խաբել է պայծառհրեշտակը, իսկ Միքայելի ապագան դեռ առջևն է, նրան խաբել է կույր կիրքը, բայց նակարող է վատ սկսելով` լավ վերջացնել: Ինքը գուցե հակառակը: Միքայելի աչքերինարցունք է երևում, և Սմբատը մտածում է` եղբոր սրտում դեռ կա չապականված անկյուն:Դուրս է գնում: Ոսկեհատն իրեն դժբախտ է համարում: Նրա երեխաների կյանքը չիստացվել: Սմբատն ամուսնացել է օտարուհու հետ և ինքն էլ կրում է իր սխալներիհետևանքները. երջանիկ չէ: Միքայելն արդեն անուղղելի որդի է: Շռայլում է` առանցվաստակելու, օր օրի առողջությունը քայքայվում է: Մարթան ևս դժբախտ է: Նրա 2երեխաներից մեկը դեղնած է, մաշված, մյուսը հիվանդոտ է, սպասում են մեռնելուն: Ասումեն` հայրը եղել է վարակված ինչոր հիվանդությամբ: Մարթան ամեն օր գալիս է, աղաչում,որ իրեն բաժին տան հոր ժառանգությունից: Սպառնում է ինչոր դատ բանալ եղբայրներիդեմ: Արշակը նախատինքին նախատինքով է պատասխանում, խրատներն ու աղերսներըծաղրում, գիշերը ուշ գալիս կամ մնում դրսում: Անտոնինա Իվանովնան իրեն օտար է զգումև պախարակում է Ալիմյանների ամբողջ ընտանիքը` իբրև բարոյապես փչացած մի շրջան,ուր ամեն ինչ քայքայվում է: Սմբատի հետ վեճերը դառնում են հաճախակի: Ուզում էերեխաների հետ գնալ, բայց Սմբատը չի թողնի երեխաներին: Իրեն ամուսնուց բաժանվածէ համարում, այսուհետ միայն երեխաների մայրն է: Եղբայրը` Ալեքսեյ Իվանովիչը, քրոջնասում է, թե անհարմար ժամանակ է ընտրել Սմբատից բաժանվելու համար, նա փող ունի,իսկ փողն աշխարհի լծակն է: Սմբատին ինչոր երիտասարդ հայտնում է, որ Արշակըհիվանդ է և ամոթից չի ուզում բժշկվել: Այդ մասին Սմբատը հայտնում է միայն ՍրաֆիոնԳասպարիչին: Վարձում են մի մարդ, որը հսկում է Արշակին, որ սա չշարունակի իրշվայտությունները: Տղան բողոքում է, բայց հպատակվում: Սմբատի դառնության բաժակըլցվում է, հոգում է մի եղբոր մասին, այնինչ մյուսն ավելի ապականված է, այն էլ մատաղհասակում:

Միքայելը չգիտի ինչպես վարվել. մի կողմից վիրավորված պատվի զգացում,հասարակական ծաղր, մյուս կողմից` խղճի խայթ: Ուզում է Գրիշայից վրեժ առնել, բայցանզոր է դա անել: Նրան ամենից շատ հուզում է Շուշանիկի հանդեպ գործած սխալը: Մի՞թեստոր, անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չիմնացել նրա համար: Երազում է, որ գոնե կարելի լիներ այդ մի հատիկ թերթը պոկել նրակյանքի գրքույկից և այրել անհետք: Մարթան և Իսահակը գնում են Միքայելի մոտ և սկսումբողոքել Սմբատից ու նրա կնոջից: Իսահակը խոսում է դատարան դիմելու մասին, բայցՄիքայելը զայրանում է, հրաժարվում նրա մութ ծրագրերից, ասում, որ ինքը սրիկա չէ:Ամուսինները գնում են: Միքայելը թեթևություն է զգում: Դա մի քայլ էր, որ ներշնչում էնրան` մի ուրիշ, ավելի համարձակ քայլ անելու: Գնում է Գրիշայի մոտ ու պատմում ամենինչ` կապված Անուշի հետ: Չի փորձում արդարացնել իրեն, պարզապես անկեղծանում է,բացատրում, որ ինքը երեք օրվա մեջ շատ բան է հասկացել, ներողություն խնդրում:Գրիշան զարմանում է ընկերոջ պահվածքից, մի պահ անգամ կարծում է, թե սա ծաղրում է,հետո խղճում է: Բայց բարկանում է ու դուրս վռնդում Միքայելին. այլ կերպ չէր կարողվարվել: Միքայելն ուրախ է, զգում է, որ ինքը ենթարկվեց այն ներքին դատավորին, որիմասին խոսում է Սմբատը: Ինքը դեռ կարող է ուղղվել: Ամեն բան պատմում է Սմբատին,նաև կեղծ կտակի մասին: Կարծես այժմ նրա համար ոչինչ բան է պարզել իր հոգու բոլորկեղտերը: Խնդրում է Սմբատին իրեն գործ տալ, որոշում է հետևել հանքային գործերին:Մարութխանյանը պատռում է կեղծ կտակը, գործը չի հաջողվում: Նա սկսում է տարածելՄիքայելի արածը քաղաքով մեկ, որպեսզի Պետրոսը ստիպված լինի վրեժ լուծել նաևտղայից: Կնոջը` Անուշին, վռնդում է տնից: Սա ապրում է մոր տանը, ամեն բան նամակովհայտնում Միքայելին, բայց նա ոչնչով չի կարող օգնել: Բացի խղճի խայթից, այլ զգացումչունի այդ կնոջ հանդեպ: Սմբատը ևս սիրտը թեթևացնելու պահանջ ունի: Նա չունի մեկը,ում կարող է վստահել  իր ցավերը: Այցելում է Զարգարյաններին: Հաճախակի այցերն օր օրիավելի են զորացնում Շուշանիկի համակրանքը: Մի անգամ հյուր են գնում նաև Միքայելը ևՍուլյանը, թեև դեմ էին, որ Միքայելը ոտք դնի իրենց տունը: Նա փորձում է խոսելՇուշանիկի հետ, որ ներողություն խնդրի, բայց աղջիկն արհամարհում է նրան: Միքայելըդուրս է գնում, ոտքով քայլում, մինչև հասնում է ազգականներից մեկի շինությանըՄնումէ այնտեղ: Երբ դուրս է գալիս, արդեն մութ էր: Նրա վրա հարձակվում են երկու հոգի,հարվածում, ծեծում, հայտնում, որ Պետրոս աղայի ղուլերն են: Միքայելն ուշաթափ էլինում: Միևնույն ժամանակ քաղաքում տեղի է ունենում մեկ այլ դժբախտություն: Արշակըփող է ուզում հերթական անգամ: Գումարը տալիս են հսկիչին: Սա գնում, փակվում էՍմբատի սենյակում, իսկ հետո գաղտնի փախչում: Նրան փնտրում են առավոտից, հայտնիչէ, թե ուր է: Գնալիս Անտոնինա Իվանովնայի աղախնին ասում է, որ էլ երեսը չենտեսնելու: Սմբատը բացահայտում է, որ Արշակը գողացել է բավական խոշոր գումար, որնինքն առավոտյան բերել էր բանկից շինության վրա աշխատող արհեստավորներինբաժանելու համար: Այդ մասին նա ոչ ոքի չի ասում: Գնում են Միքայելի մոտ: Նա գիշերներըզառանցում է: Նրա խոսքերից Սմբատը հասկանում է, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվելՄիքայելին, և որ նա հափշտակված է Շուշանիկով: Երբ հիվանդը սթափվում է, մոր կարիքնէ զգում, բռնում նրա ձեռքը ու սեղմում կրծքին: Վերադառնում են: Նրան Զարգարյաններիխնամքին են հանձնում: Շուշանիկը մոռանում է իր վիրավորանքը և քրոջ նման խնամում էՄիքայելին: Շուտով նրա վիճակը թեթևանում է, թեև ճակատի վերքը վտանգավոր է:Արշակին գտնում են Թիֆլիսում, ուղարկում Բաքու: Նա խոստովանում է, որ ինքն է վերցրելգումարը, 3000 ռուբլուց նրա մոտ մնացել է 2 հարյուրանոց և մի քանի հատ մանրթղթադրամներ: Թիֆլիս էր գնացել Զինայի հետ ամուսնանալու: Սմբատը բարկանում է ուասում, որ ոչ մի Զինայի երես չի տեսնի: Հաջորդ օրը գնում է հանքերը և Միքայելի հետվերադառնում: Նա խնդրում է Սմբատին` Սուլյանին տեղափոխել քաղաք, իսկ իրեննշանակել հանքերի կառավարիչ: Շարժառիթը շատ պարզ էր Սմբատի համար, և նահամաձայնում է: Նույն օրը Միքայելն առմիշտ տեղափոխվում է հանքերը:

Շուշանիկը մեղադրում է ինքն իրեն զգացումներին ազատություն տալու մեջ: Չէ՞ որ չիկարող սիրել ամուսնացած տղամարդու: Դրա մասին մտածելն անգամ մեղք է: Միքայելիհանդեպ նա այժմ կարեկցական զգացում ունի: Երբ լսեց նրա զառացանքները, նաև ներեցնրան: Միքայելը զրուցում է նրա հետ, շնորհակալություն հայտնում իրեն խնամելու համար:Աղջիկը տեսնում է, որ նա անկեղծ է, և այդ բարձրացնում է նրա աչքում այն մարդուն, որիմասին այնքան ստոր գաղափար ուներ:

Սմբատը սկսում է շռայլել փողը, ապրել Միքայելի պես: Անգամ ազատություն է տալիսԱրշակին, փող տալիս նրան, որքան սա ուզում է: Անտոնինա Իվանովնան որոշում էերեխաների հետ գնալ հանքերն ապրելու: Այնտեղ նա բացում է գրադարանընթերցարանմշակների համար: Այդ գործում նրան օգնում է Շուշանիկը: Նրանք մտերմացել էին այն օրը,երբ նոր կացարանների կառուցման առիթով հավաքվել էին հանքերում և հանդիսավորխնջույք սարքելՀորեղբայրը մի անգամ զրուցում է Շուշանիկի հետ և ասում, որ Սմբատըմիայն իր երեխաներին է սիրում: Սա օգնում է Շուշանիկին սթափվել և փորձել մոռանալնրան: Մարութխանյանը հայտնում է Սմբատին, որ Միքայելը իրեն պարտք է մոտ կեսմիլիոն ռուբլի տոկոսներով ներառյալ: Սա խարդախություն է: Միքայելը հիշում է, որառանց կարդալու թղթեր է ստորագրել: Կողմ է վճարել, բայց Սմբատն ուզում է դատարանդիմել, ապացուցել դրանց կեղծ լինելը: Նա այժմ փոխել է վերաբերմունքը հոր փողերիհանդեպ: Մյուս տարբերակն այն է, որ Միքայելն ամուսնանա, որպեսզի ժառանգությունստանա և վճարի իր պարտքը: Սմբատը Շուշանիկի հետ խոսում է եղբոր մասին, ասում, որնա սիրում է նրան, և պատմում ժառանգության պայմանի մասին: Սա հիասթափեցնում էՇուշանիկին, Սմբատն իրեն առաջարկում է սիրել մեկին, ում հանդեպ դեռ չի հաղթել ողջզզվանքը: Սակայն օր օրի Սմբատն իջնում է, իսկ Միքայելը` բարձրանում: Միքայելիհերոսությունը վերջնականապես ապացուցվում է, երբ հանկարծ հանքերում  հրդեհ էբռնվում: Նա նախ փրկում է Սմբատի որդիներին, բայց հետո պարզվում է, որ տան մյուսբաժինն էլ է այրվում: Դավիթը փորձում է դուրս բերել Շուշանիկին, որը կպել էանդամալույծ հորը, իսկ սա բռնել է թախտի մի ոտքից և չի թողնում` կարծելով, թե իրենուզում են տանել ու խարույկը գցել: Երբ ի վերջո Շուշանին պոկում է ու տանում, աղջիկնփախչում է ու նորից ներս մտնում` հորը փրկելու: Ոչ ոք չի համարձակվում ներս գնալ:Դավիթը նորից է փորձում նրան դուրս բերել, հասնում է Միքայելն ու Շուշանիկին խլումնրա ձեռքից, տանում մոր մոտ: Անդամալույծ Սարգիսը դեռ ներսում է: Սմբատը փող էառաջարկում փրկողին: Փրկել նշանակում է վտանգել սեփական կյանքը: Ոչ ոք չի ռիսկում:Միքայելը հանկարծ մշակից խլում է մի թրջված թաղիք, փաթաթվում նրա մեջ ուանհետանում ծխի թանձրության մեջ: Նա Դավիթի հետ դուրս է բերում Սարգիսին և փրկումնրան: Բոլորը հիացած են Միքայելով: Շուշանիկը խնամում է նրան ու մտածում, թեինչպիսի զանազանություն կա նրանց մեջ և թե ով է իրականում բարձրը: Նա հիշում էՍմբատի առաջարկած գումարը ու Միքայելի` կյանքը վտանգելով կատարած ասպետականքայլը: Անդամալույծ հայրը, սակայն, մահանում է: Նրա քայքայված հոգին ավարտում էվերջին հաշիվներն աշխարհի հետ: Շուշանիկն ամբողջ գիշեր անցկացնում է հոր մոտ ուխորհում: Ինչպիսի հեղաշրջում էր տեղի ունեցել նրա հոգու մեջ:

Արշակն Ալեքսեյ Իվանովիչի հետ գնում է արտասահման: Միքայելը թղթով հրաժարվում էիր բաժին ժառանգությունից, իր սենյակի բանալին տալիս եղբորը և հայտնում, որ այդտունը նրանն է: Սմբատը պետք է վճարի իր պարտքը Մարութխանյանին: Սա պիտիոչնչացնի ստորագրված պարտագրերը, և ստանա պարտքի կեսը: Մարութխանյանըհամաձայնում է` ասելով, որ եթե հրդեհը չլիներ, մի կոպեկ չէր զիջի: Հրդեհի վնասըՍմբատի հաշվարկով կազմում է երեք հարյուր հազար ռուբլի:

Անցնում են օրեր: Շուշանիկն ու Միքայելը զրուցում են, ապա համբուրվում: Նրանքերջանիկ են և պետք է ամուսնանան: Միքայելն այդ մասին հայտնում է Սմբատին: Նակատարում է հոր վերջին կամքը. կամուսնանա և ինքը կվճարի Մարութխանյանի պարտքը:Սմբատը մտածում է` «նա բախտավորվեց, իսկ ես միշտ կմնամ անբախտ»: 

tarntercum