Անտոնիա Արսլան. «Արտույտների ագարակը» (2004թ. համառոտ)

Arslan1915 թ.: Հարազատ եղբայրները չեն տեսնվել 37 տարի: Այն բանից հետո հետո, երբ տասեներեք տարեկան Երվանդը ուղարկվում է Վենետիկ: Եղբայրները ոչինչ չգիտեն իրար մասին: Երվանդը որոշում է վերադառնալ հայրենիք կնոջ և որդիների հետ, որպեսզի մեծ ընտանիքը միավորվի, որդիները տեսնեն նախնյաց հողը, լսեն հայերենը: Սմբատը երջանիկ է: Պատրաստվում է եղբոր ժամանմանը: Արտույտների ագարակը Արսլանյանների հին ամառանոցն է քաղաքից դուրս, բլուրների վրա, որը կառուցել է նրանց հայրը: Հիմա Սմբատը վերանորոգում և տեսքի է բերում այն: Պատրաստվելով վերադառնալ հայրենիք Երվանդը մտադիր է հող գնել Արտույտների ագարակի հարևանությամբ և տուն կառուցել, որպեսզի երկու ընտանիքներն ավելի միավորվեն:

Սակայն երջանիկ նախագիծը չի իրականանում: 1915 թ. Իտալիան մասնակից է դառնում Առաջին աշխարհամարտին և սահմանները փակվում են: Ճանապարհորդությունը երբեք տեղի չի ունենա և երկու եղբայրների զավակները երբեք չեն հանդիպի: Մեծ ընտանիքը երբեք չի հավաքվի: Մայիսին սկսվում են հայերի զանգվածային ջարդերը: Արտույտների ագարակ են ներխուժում մարդասպանները և սպանում են բոլոր տղամարդկանց և տղաներին: Կանանց և աղջիկների համար նախատեսված է ուրիշ մահ: Նրանց տանում են ուրիշ գերված հայ կանանց մոտ: Մարդկանց քարավանները մարդասպանների հսկողությամբ և ուղեկցությամբ պիտի հետիոտն անցնեն հարյուրավոր կիլոմետրեր այրող արևի տակ, առանց սննդի և առանց ջրի:

Սմբատի ընտանիքի մնացորդները բերվում են Հալեպ: Այստեղից երեք աղջիկներին (նրանցից մեկը զգեստոփոխված տղա է) ֆրանսիական դեսպանատան հայ աշխատակիցը՝ նրանց ազգական Զարեհ Արսլանյանը օգնում է ազատվել ճամբարից: Նա մտնում է ճամբար երկհատակ կառքի մեջ նստած, թաքցնում է կառքի մեջ երեխաներին և դուրս բերում ճամբարից:

tarntercum