Անտոն Չեխով. «Շնիկով տիկինը» (1899թ. համառոտ)

chexov- dama s sobachkoyԴմիտրի Դմիտրիևիչ Գուրովը՝ քառասունամյա մոսկվայաբնակ բանասերը, որն աշխատում է բանկում, հանգստանում է Յալտայում: Մոսկվայում է մնացել կինը, որին չի սիրում, որին հաճախ դավաճանում է, տասներկուամյա դուստրը և երկու գիմնազիական տարիքի որդիները: Գուրովի արտաքինի մեջ կա կանանց գրավող ինչ-որ բան: Ինքը կանանց համարում է ցածր ռասսա, սակայն նաև փնտրում է արկածներ և հերթական սիրավեպ: Ծովափին հանդիպում է երիտասարդ մի տիկնոջ: Դա սպիտակահեր, ոչ բարձրահասակ կին է, որի ետևից վազում է նրա շպիցը: Հանգստացողները կոչում են նրան «շնիկով տիկին»: Գուրովը ծանոթանում է նրա հետ այգում: Զրույցը սկսվում է սովորական ձևով: Կինն ասում է, որ ժամանակն այստեղ արագ է գնում, և այդուհանդերձ ձանձրալի է:

Աննա Սերգեևնան ծնվել է Պետերբուրգում: Այստեղ է եկել Ս. Քաղաքից: Ամուսնացած է ֆոն Դիդերից անունով մի չինովնիկի հետ: Ամենայն հավանականությամբ չի սիրում ամուսնուն և դժբախտ է: Նրանց սիրավեպը սկսվում է ծանոթությունից մի շաբաթ հետո: Աննա Սերգեևնան ցավոտ է ընդունում իր անկումը: Կարծում է, որ Դմիտրի Դմիտրիևիչը առաջինն է, ով կդադարի հարգել իրեն: Գուրովը փորձում է հանգստացնել նրան, ձևացնել, թե ուժեղ կիրք ունի այդ կնոջ հանդեպ: Նրանց սիրավեպը զարգանում է հանդարտ, ասես երկուսի համար անվտանգ: Սպասում են, որ Յալտա պիտի գա ամուսինը: Սակայն իրականում ամուսինն է խնդրում կնոջը վերադառնալ: Գուրովը ճանապարհ է դնում Աննա Սերգեևնային: Երբ բաժանվում են, կինը չի լացում, բայց ասես հիվանդ տեսք ունի: Նա նույնպես «տխուր է»: Աննայի հեռանալուց հետո ինքն էլ է վերադառնում Մոսկվա:

Մոսկվայի կյանքը գրավում է Գուրովին: Նա սիրում է ռեստորանները, ակումբները և ասես մոռանում է Յալտայի սիրավեպի մասին: Սակայն Աննա Սերգեևնայի պատկերը հանկարծ վերադառնում է: Նա սկսում է ավելի ու ավելի հաճախ հիշել այդ կնոջը: Սկսում է զգալ նրա շունչը, անցորդ կանանց մեջ փնտրել նրան… Ամենասոսկալին այն է, որ նա ոչ ոքի հետ չի կարող կիսվել իր զգացմունքի մասին: Ուղևորվում է Ս. քաղաք: Իմանում է Դիդերիցների տան տեղը, հետո հանդիպում է Աննային թատրոնում: Աննան համոզում է նրան վերադառնալ Մոսկվա՝ խոստանալով, որ ինքը կգա Գուրովի մոտ:

Գալիս է: Նրանք երկու ամիս հանդիպում են «Սլավյանսկի բազար» հյուրանոցում:

Վերջում նկարագրվում է նրանց հանդիպումը, որը հավանաբար վերջինը չէ: Գրկելով Աննային՝ Գուրովը հայելում տեսնում է, որ իր մազերը սպիտակել են: Իր և Աննայի կյանքում ինչ-որ բան սխալ է գնացել: Միայն հիմա նրանց տրվել է սերը: Նրանք մտերիմ են ինչպես կին և ամուսին: Սակայն նրանք հասկանում են, որ իսկական դժվարությունը նոր է սկսվում:     

tarntercum