Ապուլեոս. «Կերպարանափոխություններ» (համառոտ)

ApuleiusԱպուլեոսի «Կերպարանափոխությունները» կապված է Լուկիանոսին վերագրված «Գայլ կամ ավանակ» վեպի հետ, որն իր հերթին Լիկիոս Պատրոսցու չպահպանված վեպի համառոտումն է: Ապուլեոսի «Ոսկե ավանակը» բաղկացած է 2 մասից, որոնք նա անվանել է գրքեր: Առաջին գիրքը բաղկացած է 5 գլխից, երկրորդը՝ 6: Վեպում ներառված է նաև մի փոքրիկ սիրավեպ «Ամուր և Պսիքեա» վերնագրով: Ապուլեոսի և հունական վեպի տարբերությունն այն է, որ Ապուլեոսի վեպում մեծ տեղ է բռնում կախարդությունը, սնոտիապաշտությունը: Գլխավոր հերոսը Լուկիոսն է, մի երիտասարդ հույն, որը կախարդություն սովորելու նպատակով գալիս է Թեսալիա և հյուրընկալվում է ծանոթի տանը: Ծանոթի կինը՝ Պամֆիլիան, կախարդ է: Տիրուհու արվեստը յուրացրել է նաև աղախինը՝ Թետիսը: Սա անտարբեր չէ Լուկիոսի հանդեպ: Տղայի հետաքրքրությունը բավարարելու համար նրան առաջնորդում է տիրուհու կախարդական սենյակը և այստեղ սխալմամբ նրան դարձնում ավանակ: Լուկիոսը փոխվում է միայն ֆիզիկապես, հոգով մնում է մարդ: Ավանակը երկար չի մնում այստեղ, գողերը նրան հափշտակում են և ծառայեցնում իրենց կարիքների համար: Նա անվերջ փոխակերպվում է, ենթարկվում տարատեսակ զրկանքների, անգթորեն ծեծվում, բայց տանում է դա անտրտունջ: Ականատես է լինում բազում անթույլատրելի երևույթների, այլասերված բարքերի: Վերջապես ավանակը փախչում է ծովափ և Իսիս աստծվածուն խնդրում վերականգնել իր նախկին կերպարանքը: Դիցուհին երազում երևում է նրան և խոստանում կատարել խնդրանքը պայմանով, որ Լուկիոսը դառնա նրա սպասավորը: Հետևյալ օրը, երբ տեղի է ունենում դիցուհու տոնահանդեսը, Լուկիոսը խժռում է դիցուհու պսակի վարդերը և իսկույն մարդ է դառնում: Սյուժետային այս գծի ընթացքում բազմաթիվ այլ մանրապատումների հետ մեկտեղ պատմվում է Ամուրի և Պսիքեայի պատմությունը: Երիտասարդ Տլեպտոլեմեոսը և Քարիսը սիրում են իրար: Հարսանիքի օրը Քարիսին գողանում են ավազակները և թաքցնում՝ հանձնելով նրան մի պառավի: Քարիսը տառապում է ծնողների և սիրեցյալի հանդեպ կարոտից: Պառավը քնքուշ վերաբերմունքով հանգստացնում է նրան և վիշտն ամոքելու նպատակով պատմում է Ամուրի և Փսիքեայի սիրավեպը, որ հեքիաթ է: Զրույցն սկսվում է հենց հեքիաթի ձևով: Մի երկրում ապրում է թագավորը թագուհու հետ: Նրանք ունեն երեք աղջիկ, որոնցից մեկը՝ Փսիքեան, շատ գեղեցիկ է: Նրա գեղեցկությանը նախանձում է Վեներա դիցուհին և ցանկանում է դժբախտացնել Փսիքեային՝ մի տգեղ երիտասարդի հետ ամուսնացնելով: Վեներան ուղարկում է Ամուրին, որպեսզի սա ներշնչի Փսիքեային սիրահարվելու տգեղ երիտասարդին: Փսիքեան չունի ոչ մի փեսացու: Փեսացուներ որսալու նպատակով ծնողները կախարդի խորհրդով Փսիքեային ուղարկում են անապատ և թողնում ժայռի վրա: Այստեղ կույսին պետք է երևա նրա փեսացուն: Զեփյուռը Փսիքեային փախցնում է ժայռից և տանում անմարդաբնակ պալատ: Մենակության մեջ աղջիկը թախծում է կարոտից: Նրա մենակությունը փարատվում է անտեսանելի փեսացուի ներկայությամբ, որը չքանում է վաղ արշալույսին: Մի օր Փսիքեայի քույրերը գալիս են նրան տեսության. քրոջ ճոխությունը գրգռում է քույրերի նախանձը: Նրանք խորհուրդ են տալիս Փսիքեայից իմանալ, թե ով է անտեսանելի փեսացուն, իսկ փեսացուն շարունակ զգուշացնում էր Փսիքեային չիմանալ գաղտնիքը: Քույրերը համոզում են Փսիքեային, որ հարկավոր է սպանել անհայտ այցելուին, որովհետև նա մարդ չէ, այլ թևավոր ճիվաղ: Փսիքեան սարսափահար գիշերը, երբ մութի մեջ այցելում է փեսացուն, վառում է ճրագը և երևակայական ճիվաղի փոխարեն տեսնում սիրո աստծուն՝ Ամուրին: Ամուրը քնած է: Նրա ուսին ընկնում է ճրագի տաք կաթիլը, Ամուրը զարթնում է և թռչում. Փսիքեային նա հայտնում է, որ փոխանակ նրան նետահարելու և սեր գրգռելու նրա մեջ, ինքը՝ Ամուրն է սիրահարված Փսիքեային: Նա այլևս չի այցելում աղջկան, որը որոշում է վրեժ առնել քույրերից, նրանց համոզում է, որ Ամուրը ցանկանում է ամուսնանալ նրանցից մեկի հետ և դրա համար պետք է գնալ և բարձրանալ անապատի ժայռը: Նրանք հավատում են քրոջը և գնում ժայռի մոտ և մեռնում այնտեղ: Վեներան իմանում է այս ամենի մասին և հրամայում է Մերկուրիուսին գտնել Փսիքեային: Փսիքեան տխուր է, մենակ և որոնում է Ամուրին. նրան ոչ ոք չի օգնում, ոչ Վեներան, ոչ Ցերեսը, ոչ Յունոն: Պսիքեան հանդիպում է Վեներային, որը հանդիմանում է նրան և տալիս 3 ծանր պարտականություն: Փսիքեան պիտի մեկ օրվա ընթացքում ջոկի հատիկների մի հսկա կույտ և դասավորի ըստ տեսակների: Մրջյունների օգնությամբ կատարում է հանձնարարությունը: Այնուհետև վայրի ոչխարներից պիտի պոկոտի ոսկե մազափունջ: Նրան օգնում է գետեզրյա ոսկե եղեգը: Երրորդ պարտականությունն էր դատարկ սափորը ջրով լցնելը մի ճահճից, որի վրա հսկողություն էր անում վիշապը, և որը կապ ուներ ստորերկրյա Սթիքս գետի հետ: Փսիքեան այդ պարտականությունը կատարում է. այս անգամ նրան օգնում է արծիվը: Վեներան չի բավարարվում դրանով: Նա ստիպում է Փսիքեային իջնել Հադես և Պրոզերպինային խնդրել պարգևելու նրան իր գեղեցկության մի բաժին և այն դնել մի տուփի մեջ: Փսիքեան այդ հանձնարարությունը համարում է մահ և որոշում է աշտարակից նետվել և ինքասպանությամբ վերջ տալ իր կյանքին, սակայն աշտարակը նրան առաջնորդում է անվտանգ ուղիով և խորհուրդ է տալիս չբանալ տուփը: Փսիքեան հետաքրքրությունից բացում է տուփը և քնում: Ամուրը հասնում է օգնության, սրսկումով նրան արթնացնում է քնից և ապա դիմում Յուպիտերի օգնությանը: Յուպիտերը թույլատրում է Ամուրին ամուսնանալ Փսիքեայի հետ և նրան անմահություն պարգևում:

Գրքի 10-րդ գլխում պատմվում է, թե ինչպես խորթ մայրը սիրահարվում է խորթ տղային, մերժում ստանում և վրեժ լուծում: Այս բոլորը հիշեցնում են Եվրիպիդեսի «Հիպոլիտոսը պսակազարդ» ողբերգությունը: Պատմում է նաև Տրոյական պատերազմի մասին:

tarntercum