Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էքաղաք: Արևը սաստիկ այրում է,ծարավը մարդու շրթունքը պատառ–պատառ է անում: Այնպես է պատահում,որ հենց կիզիչ կեսօրին հանդիպում է միաղբյուրի, որ ճանապարհի ափին ուրախու պայծառ քչքչում է ծառերի զովստվերի տակ: Ահմեդը ուղտերը քաշում էաղբյուրի գուռների վրա, լավ ջրում, ինքնէլ մի կուշտ խմում, հետո փռվում ստվերի հովին: Ո՛չ արթուն է, ո՛չ քնած, միհաճելի թմբիր զով ստվերի հետ իջել է նրա հոգնած անդամների վրա: Երբկեսօրը կոտրվում է, Ահմեդը ուշքի է գալիս, նայում-տեսնում ուղտերի մեկըչկա: Շտապով ոտքի է հանում ուղտերը, գնում գյուղ: Մի պառավ կին է հանդիպում նրան գյուղի ծայրին: –Նանի՛, – ասում է Ահմեդը,- ուղտս կորել է,չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել:
–Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասում է պառավը.- իմ կտրիճ աքլորն էկորել, ման կուգամ, չեմ գտնի. արի առաջ աքլորս ման գանք, հետո քո ուղտը:
Ահմեդը մտնում է գյուղը, ուղտերը պահ տալիս գյուղի տանուտերին ու ինքըգնում կորուստը փնտրելու: Գյուղից դուրս է գալիս մի մարդ, պարկով ցորենըդնում է գետնին: Պարկի մի կողքը պատռվել է, ցորենը թափվել է ճամփի վրա:Խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետիննէ քրքրում, հողն մաղմղում: –Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, չե՞ստեսել:
–Ես գլուխս եմ մոլորել,- նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստըհող դարձավ. ասեղս եմ կորցրել, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդաչքի՞ս կերևա. արի առաջ–առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
Ում որ դիմեց, նույն պատասխանն է ստանում, թե ի՞նչ է, բան ու գործչունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք: Ահմեդը վշտացած մարդկանցից ուհույսը կտրած՝ գյուղ է դառնում. մի ծառի տակ նստում, տխուր–տխուր միտք էանում, հետո քնում. քունն ու երազ տեսնելը մեկ է լինում. տեսնում, որ իրմայրն է գալիս, Ահմեդի գլուխը շոյում ու ասում.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է,որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի.Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտիչափ է»:
Ահմեդը զարթնում և վազում է պառավի մոտ. –Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեցԱհմեդը: –Չէ՛, որդի, չէ՛:
–Արի, միասին փնտրենք,- ասում է Ահմեդը: Եվ երկուսով ընկնում են գյուղիերդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում են կորած աքլորը. հանկարծպառավը սրտապատառ գոչում է. –Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակնստել է:
Ահմեդը վազում է աքլորի ետևից… հանկարծ մեկ էլ աչքի առջևը– իր ուղտը,հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ է անում: Ահմեդիուրախությանը չափ սահման չկա. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտիպարուսանը– գալիս է գյուղ: