Ավետիք Իսահակյան. «Ամենապիտանի բանը» ( համառոտ)

avetiq-isahakyanԱրևելքի մի հրաշագեղ աշխարհումարդարամիտ և խելացի մի թագավոր էլինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձըհանձնել իր ժառանգներից նրան, որնավելի ընդունակ կլինի այդ դժվարինգործին: Կանչում է որդիներին և ասում.

Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձերհայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրըկառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այնմիտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որիմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը,կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալշտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավորդարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իրբոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով,արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձինառանձին ուղի ընկեք աշխարհաշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը ևլցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օրնրանք շրջում են քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսնում են ուրիշմարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:

Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝և ասում. –Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում էգրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասում.

Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհումամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վկարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ,կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:

Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատթափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բանչգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չիծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տաշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

tarntercum