Օդեսայում ապրած ժամանակ հեղինակը ճանաչել է ծեր իտալացի կոշկակար Ջիովաննիին, իր թուլակազմ, եղնիկիպես վախկոտ, տասը–տասներկուտարեկան աղջիկ–թոռնիկի հետ: Մի անգամ այցելում է ծերուկին իր արհեստանոցում, որտեղ սա մրմնջում է«Մարսելեզը»: Ծերուկի անշուք, մերկսենյակի մեջ աչքի է ընկնում ոսկեզօծշրջանակի մեջ դրած Գարիբալդիի պատկերը, որ կախված է ծերունու գլխիվերևը: Այն հարցին ի պատասխան, թե սիրում է արդյոք Գարիբալդիին, ծերուկը, պատմում է իտալացի հերոսի հետ անձնական շփման դիպվածը:
Նրա զինվորներից է եղել՝ «Ալպյան որսորդների» բանակի քաջերից մեկը, նրա«Հազարյակի» մշտական կամավորներից: Այն ժամանակ քսան և հինգտարեկան երիտասարդ էր: Գարիբալդիի հետ արծվի պես մղվում էր մյուս զինվորների հետ թշնամու բանակի սիրտ և փոթորկի ուժով քշում նրանց աշնանտերևների պես–այդ կանոնավոր թնդանոթավոր, ավստրիական–կայսերականբանակները: Նրանց քշում են մինչև Վենետիկի լագուները: Բայց Ֆրանսիայիկայսրը նամակ է գրում Գարիբալդիին և արգելում առաջ գնալ: Գարիբալդինզայրացած պատռում է կայսրի նամակը և պատռած կտորները ետ ուղարկումնրան, իբրև պատասխան: Բայց երբ Իտալիայի թագավորն է նամակ գրումԳարիբալդիին, որ դադարեցնի արշավանքը, Գարիբալդին հնազանդվում է, զորքը տանում սուրբ Մարկոսի քաղաքի մոտերքից: Ջիովաննիի ընկերներից շատերն ընկնում են կռվի սուրբ դաշտում, իսկ իրեն բախտը ուրիշ բան էրկամեցել: Նա տեսնում է Իտալիան ազատագրված, վերամիավորված, սակայն մի նոր գերության մեջ հայտնված: Աղքատ է շատ Իտալիայի գյուղացին ուբանվորը, իր որդին սպանվել է կառավարության զինվորների ձեռքով, միբանվորական գործադուլի ժամանակ, իսկ հարսը՝ գործարանի ծանրաշխատանքից թոքախտից մեռնում է: Ծերունին նավ է նստում և պանդուխտ դառնում՝ գերադասելով ապրել օտարության մեջ: Հիմա ապրում է իր թոռանհամար: Ծերունին երկար նայում է պատին կախված Գարիբալդիի նկարին:Տիրում է մի երկյուղ լռություն:
Այդ ժամանակ ներս է մտնում թոռնիկը և վախվխելով բարևում հեղինակին: Հեղինակը վեր է կենում, համբուրում ծերունու կոշտացած, սևացած ձեռքը,գլուխ տալիս և հեռանում:
Տարիներ հետո, երբ նորից լինում է Օդեսայում, շատ է որոնում ծերունուն, բայցչի գտնում:
«Ո՞վ գիտե, ուր է նա հիմա. արդյո՞ք նորից հոգին շքեղ երազների մեջ` գրկել է ևամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի, հերոսականսրտի վրա և համբերությամբ կարկատում` իր վերջին պարտքը կատարելովթոռնիկի հանդեպ, թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպե՜ս գռեհիկ ենդեպի մեծություններն ու գեղեցկությունները, վերջնականապես խորտակել ենայդ չքնաղ բեկորը և հողերի հավասարացրել և որբուկին թողել ապերախտհայրենիքից դուրս, նյութապաշտ մարդկանց մեջ` խեղճ ու անօգնական»: