Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը» (1928թ. համառոտ)

avetiq-isahakyanԵրկաթուղին ոլորվում է Շիրակի ծաղկածդաշտերում: Հեղինակը վագոնիլուսամատից նայում է սիրելի հողիկտորին: Ահա՛ և Օհանամու ջրաղացի տեղը։ Առուն չորացել է, ջաղացըավերվել, միայն երեք ուռի և մի բարդի էմնացել այն փոքր ծառուտից: Օհանամինվաղուց մեռել է և թաղված է այս ծառերիտակ։ Իր ձեռքով է շինել ջաղացը ևտնակը: Հեղինակի թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էրթողնում նրա ապրած կյանքը և իր ապրումներին գումարած մտքերը։ Մինչևքառասուն տարին Օհանամին ապրել է իր պապերի գյուղում, աշխատել է,ցանել ու հնձել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել,ինքն էլ ամուսնացել և որդիներ ունեցել։ Գյուղում հողաբաժին է լինում։Հարուստներն իրենց մեջ են բաժանում բերրի հողերը և ստերջ հողերը տալիսթույլերին։ Օհանը զայրանում է։ Գյուղի զրկված մասին ըմբոստացնում է։Հարձակվում, ծեծում են ռեսին ու հարուստներին։ Գալիս է կաշառվածպրիստավը մի քանի յասավուլներով, հավաքում ըմբոստներին, քաշումմտրակի տակ։ Օհանը վերցնում է քարը և խփում պրիստավին։ Մյուսները հետևում են նրա օրինակին և հարձակվում յասավուլների վրա: Երբ կազակներըգալիս են նրանց ձերբակալելու՝ ելնում են սարերը, «ղաչաղ» են դառնում։ Կարճժամանակ անց ղաչաղները իջնում են գյուղը, ընկնում հարուստների ոտները,ներում են  խնդրում և ներվում։ Օհանը մնում է 4 ընկերների հետ։ Ընկերներն էլ գալիս են, ներում են ստանում։ Բայց Օհանը մնում է անսասան։ Մի օրմատնությամբ բռնվում է։ 4 տարով բանտում է հայտնվում։ Երբ ազատվում է,գյուղ է գալիս, բայց չի ուզում տեսնել իր դավաճան, փոքրոգի ընկերներին:Հեռանում է ջրաղացը և այդպես «աշխարհաթող» լինում Օհանամին։ Նրա մշտական ընկերը իր գամփռ Ասլանն է՝ հավատարիմ շունը: Նրան հաճախ է այցելում հեղինակը մանուկ ժամանակ: Հետը թեյ է խմում, նայում, ինչպես է քաշում իր համբերանքի չիբուխը և լսում պատմությունները:

«Իր համեբանքի չիբուխ քաշելու» արտահայտությունն էլ Օհանը Միրզա Մեհդիից էր սովորել՝ իմաստուն մի մարդուց, որին հաճախ է հիշում: Հիշում է, թե որքան բան է սովորել բանտում: Այնտեղ ուրիշների փողը կերած վաճառականը ուտելիք ու խմելիք էր ստանում հենց իրենից տուժածներից:Բանտի մեջ է հասկացել բանի ուղն ու ծուծը։ Գյուղ ու քաղաք իրար գզում ենփողի, հարստության, ուրիշի աշխատանքը տանելու համար։ Եվ քանի որ փողըկա, մարդ չկա, սեր ու խիղճ չկա։

Մխոն Օհանամու քրոջ որդին է՝ մանուկ հասակից որբացած։ Մեծացել է քեռուտանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ երեսուն տարեկան է, նեղ ճակատով,մեծ քթով և բարձրահասակ։ «Խելառշունչի մեկն է», գյուղացիները այսպես ենբնորոշել նրան։ Խելառխելոք։ Սակայն մշտական զվարթ տրամադրության մեջէ այդ մարդը։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով են երևում։ Ամեն բանծիծաղի առիթ է նրա համար՝ ցավ, հիվանդություն, ծերություն: Մխոն ապրում էՕհանամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն է, մյուս ոտը՝ գյուղում։ Միասինվարում են իրենց փոքր տնտեսությունը՝ բաղկացած միերկու տասնյակհավերից ու բադերից և մի կթան կովից։ Մխոն անչափ նվիրված է Օհան քեռուն,նրա խոսքին՝ հլուհնազանդ։ Եվ միայն Օհանքեռու հարցերին է լուրջպատասխանում։ Մխոն գդակ չի դնում։ Գյուղի երիտասարդները, յուրաքանչյուրանգամ նրան տեսնելիս՝ հարցնում են. – Մխո՛ ջան, փափախդ ո՞ւր է։ Եվ Մխոնամեն անգամ, օրական հարյուր անգամ իսկ, միևնույն պատասխանն է տալիս.-Ի՞նչը։ – Փափախդ ո՞ւր է։ – Ո՞ւմ։ – Քու փափախդ ո՞ւր է։ – Փափա՞խս, հա՛։ Քամինտարավ փափախս։ Չգիտեմ, խոլեռի տարին էր, թե քեռուս ձիու կորած տարին,մեկ սատանի քամի ելավ, աշխարք առավ մեջ, ջաղցի քարի պես պտտցուց,ֆռռացրեց։ Ես մե մենձ քարի տակ մտա, քարը բռնի, տափ եղա։ Մենակփափախս տարավ, էդ տանելն է, որ տարավ։ Հիմի վո՜վ գիտե, փափախս ո՞րսարի գլուխն է կորել, ո՞ր ծովերու վրեն կտմբտմբա։

«Մարդը գնացական է»,- սիրում է կրկնել Օհանամին,- նրա լավ գործը՝մնացական»։ Մի անգամ, երբ հեղինակը բաժանվում է Օհանամուց, սա ասում է.- Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքիծերին, աշխարքի ծերինՎնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմքանի ողջ եմ, ոտու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռընստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրերաշխարքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի

Շատ տարիներ են անցել այն օրերից, բայց հեղինակը դեռ հիշում է Օհանի խաղաղ զրույցները, համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը, հանգիստ, հնամենիձայնը

tarntercum