Երջանկության և տխրության բանաստեղծ Սաադին բոլորել է իր կյանքի հարյուրերորդ տարին։ Առավոտ շատ վաղ զարթնում է, իջնում պարտեզը, նորից լսելու բլբուլների երգը և տեսնելու գարնան հրաշքը։ Նայում է Շիրազիդաշտին: Նստում է ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա: Թեև շատ էծերացել Սաադին, սակայն նրա հոգին տեսնում է ու լսում աշխարհի չքնաղիրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև զրույց էրանում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին – Զմրուխտ թռչունը, որն իրհավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան ևսիրավառ արբեցումով»,- հիշում է Սաադին իր հին խոսքերը։ Ականջըբլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմիր վարդերի մեջ սուզած՝ Սաադինտեսնում է աշխարհն իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։ Նրա աչքերի առաջ անցնում են Հինդու երկիրը, փղերը, Դեհլիի ոսկեդիպակ ապարանքներիմեջ սիգաճեմ աղջիկները, Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտծովերի ծփան բյուրեղը, Դամասկոսի թավիշ աղջիկները… Մտածում է, որ իր կյանքը անցավ մի գիշերվա երազի պես: Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օրզարմացած, կարծես, աոաջին անգամ է տեսել։ Եվ տեսանողի հոգովնախազգում է Սաադին, որ սա իր ապրած վերջին գարունն է։ Ներս է մտնումՆազիաթը՝ Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունիբանաստեղծին։ Սաադին սիրում է նրան իր անթառամ սրտի երիտասարդավյունով, և ոսկի բառերով քանդակել է նրա պատկերը անմահ «Գյուլստանի»մեջ։ Նազիաթը նրան վարդեր է բերել և առաջարկում է այդ ծաղիկների բույրը զգալով փորձել հիշել և պահել այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին: Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայում է իր հեքիաթ–աշխարհին, իր առջև լուսաժպտուն հրաշք–աղջկան, և զգում տաք արցունքի միկաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրում ու դնումէ լացող սրտի վրա՝ ասելով.
– Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջինխոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։