Արթուր Կոնան Դոյլ. «Բասկերվիլների շունը» (1902 թ. համառոտ)

doyl-sobaka-bayskervileyՆշանավոր խուզարկու Շերլոկ Հոլմսին է դիմումԴևոնշիրի կոմսության Գրիմպեն թեմի գյուղականբժիշկը։ Նրա հաճախորդ և ընկեր սըր ՉարլզԲասկերվիլը մահացել է առեղծվածայինպայմաններում։ Բասկերվիլների տոհմը դարեր շարունակ ապրում է Բասկերվիլհոլ կալվածքում,որը գտնվում է Գրիմպենյան ճահիճներով շրջապատված անհրապույր ու մռայլ վայրում։ Գոյություն ունի սերնդեսերունդփոխանցվող լեգենդ դիվային շան մասին, որը մութ ժամերին ճահիճներումհետապնդում է Բասկերվիլներին։ Լեգենդը հաղորդում է, որ առաջին անգամ հրեշը հայտնվել է 17-րդ դարում ապրած անառակ Հյուգո Բասկերվիլինպատժելու համար։ Սա հերթական գինարբուքից հետո հարևան գյուղի ագարակատիրոջ աղջկան ճահիճներում հետապնդելիս հոշոտվել է գազանի կողմից: Այդ ժամանակից սկսած՝ շունը պարբերաբար դառնում էԲասկերվիլների տոհմի անդամների առեղծվածային մահերի պատճառ։

Բժիշկ Մորտիմերը պատմում է, որ հանգուցյալ Չարլզ Բասկերվիլը հավատումէր տոհմական լեգենդին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալճահիճների մոտ։ Նրա դիակը գտել են Բասկերվիլ-հոլի պուրակում, որտեղ նա սովորություն ուներ զբոսնել։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացելէ սրտի հիվանդությունից, սակայն նրա մարմնի վրա հայտնաբերվել են նաև հարձակման հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակառաջ Բասկերվիլհոլի աշխատողները գիշերները մի քանի անգամ տեսել են տեղանքում փայլող ահռելի ուրվական, որը հիշեցնում էր լեգենդումնկարագրված շանը։

Մորտիմերը` որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոկ Հոլմսից խորհուրդ էհարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի` Բասկերվիլներիկալվածքի ժառանգորդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչնրանց գալը Շերլոկ Հոլմսն անանուն նամակ է ստանում, որը նրաննախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Հոլմսը նաևնկատում է, որ երիտասարդ բարոն Բասկերվիլին հետևում են: Թե ով է հետևում ժառանգին, պարզել չի հաջողվում։ Հոլմսի խորհրդով` ՀենրինԲասկերվիլհոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ումհանձնարարվում է կատարվող ամեն ինչի մասին զեկուցել խուզարկուին։ Ինքը Հոլմսը, պատճառ բերելով իր զբաղվածությունը, խոստանում է Բասկերվիլ-հոլ գալ ավելի ուշ:

Վաթսոնը և սըր Հենրին մեկնում են Բասկերվիլհոլ: Բասկերվիլներիհարևաններից մեկը՝ Ստեպլտոնը, որն ապրում է իր քրոջ հետ, իրականումհանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա հմտորեն թաքցնում է դա: Շերլոկ Հոլմսի կատարած հետաքննության արդյուքնում պարզվում է, որ ուրիշանվան տակ Բասկերվիլ-հոլի հարևանությամբ հաստատվելու և սըր Չարլզիհետ ընկերանալու և նրա վստահությունը շահելու նպատակը մեկն էր՝ սպանել նրան և տիրանալ ժառանգությանը։ Սըր Չարլզից լսելով շան մասին լեգենդը`Ստեպլտոնը որոշում է դրա միջոցով շարքից հանել հիվանդ սիրտ ունեցող ազգականին: Գնում է ահռելի չափերի շուն, տանում ճահիճների մոտ, ներկումփայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ ՍըրՉարլզը, վախենալով շնից, փորձել է փախչել ու մահացել է սրտի նոպայից։ ՍըրՀենրիին որոշ ժամանակ որպես խայծ օգտագործելով՝ Հոլմսին ու Վաթսոնին հաջողվում է ջրի երես հանել սրիկային և բարեհաջող ավարտել գործը:  

tarntercum