«Մետաֆիզիկա» տերմինի հեղինակը Արիստոտելը չէ: Այն ներմուծելեն կամ պերիպաթետիկյան դպրոցի ներկայացուցիչները, կամ էլԱնդրոնիկոս Հռոդոսցին Ք. ա. I դարում: Ինքը Արիստոտելըկիրառում էր «առաջին փիլիսոփայություն» արտահայտությունը, որըհակադրում էր «երկրորդ փիլիսոփայությանը», այն է՝ ֆիզիկային:Առաջին փիլիսոփայությունը ուսումնասիրում է ֆիզիկականիրականությունից անդին գտնվողը:
Արիստոտելը տալիս է մետաֆիզիկայի չորս սահմանում. 1. Առաջին կամբարձրագույն պատճառների ուսումնասիրություն, 2. Գոյության ուսումնասիրություն,որքանով այն գոյություն է, 3. Սուբստանցի ճանաչողություն, 4. Աստծո և վերզգայականսուբստանցի իմացություն: Արիստոտելը ներկայացնում է փիլիսոփայության զարգացմանպատմությունը Թալեսից մինչև Պլատոն:
Կարևոր է մետաֆիզիկայի բնորոշման հարցը: Մետաֆիզիկան ըստ Արիստոտելիբարձրագույն գիտությունն է, որովհետև չի հետապնդում էմպիրիկ և պրակտիկնպատակներ: Մետաֆիզիկայի իմաստային մարմինը իր իսկ մեջ է, ահա ինչու այն ազատև ինքնարժեք է: Դա իմացության մաքուր ծառավն է, որը ցանկանում է պատասխանելամենավերացական ու ամենավերջին «ինչու»-ին:
Մետաֆիզիկան գործ ունի բարձրագույն պատճառների ուսումնասիրության հետ: Դրանքչորսն են՝ ֆորմալ պատճառը, մատերիական պատճառը, գործող պատճառը և վերջնականպատճառը: Առաջին երկու պատճառներն են ձևը (էությունը) և մատերիան, որոնքկազմում են բոլոր իրերը: Ստատիկորեն դիտված, մարդը բաղկացած է մարմնից(մատերիա) և հոգուց (ձև): Սակայն դինամիկ տեսակետից՝ հարց է առաջանում, թեորտեղ է նա ծնվել, ովքեր են ծնողները և այլն: Հետևաբար անհրաժեշտ են նաև շարժող ևվերջնական պատճառները. առաջինը պայմանավորել է նրա ծնունդը, իսկ երկրորդընշում է ուղղությունը, որով զարգանում է մարդը:
Միայն մետաֆիզիկան է հարցնում գոյության մասին: Պարմենիդեսը և էլեացիներըհասկանում էին գոյությունը իր միանշանակության և եզակիության մեջ: Պլատոնը առաջ էանցնում՝ ներմուծելով «չգոյության» հասկացությունը, որը թույլ է տալիս հասկանալմտահասուի բազմությունը: Սակայն Պլատոնը բացառում էր գոյությունից զգայականաշխարհը: Արիստոտելը ձևափոխում է էլեացիների գոյաբանությունը: Գոյությունը մեկը չէև ունի բազում իմաստներ: Այդ բազմությունը հարաբերվում է սուբստանցի հետ: Եվայսպես, գոյությունը հանդես է գալիս որպես՝ 1.կատեգորիա, 2. գործողություն ևպոտենցիա, 3. գոյություն և ակցիդենց, 4. գոյություն որպես ճշմարտություն կամչգոյություն որպես կեղծիք:
Կատեգորիաները տասն են՝ սուբստանց, որակ, քանակ, հարաբերություն, գործողություն,կրավորություն, տեղ, ժամանակ, ունենալ, գտնվել:
Պոտենցիան և գործողությունը նախնական են, քանի որ բացատրվում են ոչ թե ուրիշորևէ բանի օգնությամբ, այլ փոխադարձաբար: Սերմը իր ակտուալության, այսինքն՝ներկա գործողության մեջ սերմ է, իսկ պոտենցիալ իմաստով հասկ:
Ակցիդենցը պատահական գոյությունն է, այն կապված չէ էությանը:
Գոյությունը որպես ճշմարիտ, որոշվում է մարդկային բանականության կողմից, երբ սադիտում է որևէ բան և որոշում՝ համապատասխանում է այն արդյոք իրականությանը, թեոչ: Գոյությունը որպես կողծիք տեղի ունի այն ժամանակ, երբ բանականությունըիրականության հետ է կապում այն, ինչը կապելի չէ, կամ բաժանում է այն, ինչըանբաժան է:
Նշված տիպերից վերջինը ուսումնասիրում է տրամաբանությունը: Երրորդը ոչ միգիտակարգ չի ուսումնասիրում, իսկ ահա առաջին երկուսը մետաֆիզիկայի առարկան են:Մետաֆիզիկայի հարցը սուբստանցի հարցն է:
Նախ ինչպիսին է սուբստանցը՝ զգայական, թե մտահասու: Ֆիզիկոս փիլիսոփաներըգտնում են, որ այն զգայական է: Պլատոնականները համարում են սուբստանցը ձև: ԸստԱրիստոտելի բոլորն էլ ճշմարիտ են, և բոլորն էլ սխալվում են: Մատերիան սկզբունք է,որը կազմում է զգայական իրականություն, այն ձևի սուբստրատ է: Այսպես ծառը տան,իսկ կավը սափորի սուբստրատն է: Բայց մատերիան դետերմինացված չէ, այն պիտի մեկուրիշ ձև ընդունի, որպեսզի որոշակիանա: Իր հերթին ձևը, քանի որ ակտուալացնում էմատերիան, որոշակիություն է հաղորդում դրան: Ի տարբերություն պլատոնյանգաղափար–ձևի այն ներքուստ հատուկ է ամեն իրի: Մատերիայի այսպիսի կոմպոզիցիանԱրիստոտելը կոչում է սինոլոս:
Եվ այսպես սուբստանցը անուղղակիորեն մատերիան է, երկրորդ իմաստով այնառանձինն է, իսկ երրորդ իմաստով ձևն է: Գոյությունը սուբստանցն է, մի աստիճանբարձր է անհատը և մեկ աստիճան բարձր է ձևը, որն ընդգրկում է մատերիան և սկիզբ էտալիս առանձին–անհատականին: Մատերիան պոտենցիա է, որը կարող է ընդունել ձև:Ձևը ակտ է: Ձևականության կողմից դիտելով որևէ իր՝ մենք գործ ունենք էնտելեխիայի,այսինքն՝ տվյալ իրի կատարյալ իրացվածության հետ: Աստված մաքուր էնտելեխիա է:
Ժամանակը հավերժական է, արարված չէ և չի կարող ունենալ վախճան: Բայց ո՞րն էհավերժական շարժման պատճառը: Մենք տեսնում ենք միայն վերջավոր պատճառներ,այն, որ այս քարը շարժեց մյուս քարը: Վերջին պատճառն ըստ Արիստոտելի պիտի լինիանշարժ, որպեսզի չկանգնի վերջավոր պատճառների շարքը և որպեսզի անվերջ ռեգրեսըչվերաբերի նաև իրեն: Նախնական այդ պատճառը պիտի զուրկ լինիպոտենցիալությունից, լինի միայն ակտուալություն և հետևաբար այն չի լինիմատերիական, այլ կլինի մտահասու: Ինչպե՞ս է անշարժ առաջին պատճառը, լինելովայդպիսին, շարժում մնացյալ պատճառները: Արիստոտելը բացատրում է դա տենչանքիառարկաների օրինակի վրա: Իրենք այդ առարկաները անշարժ են, բայց դրանք շարժումեն մեզ:
Սկզբնապատճառ Աստծուն զբաղեցնում է բարձրագույնը՝ մտածողությունը: Ինչի՞ մասին էնա մտածում: Լավագույնի և բարձրագույնի: Բայց լավագույնը Աստված է, ուստի նրամտածողությունը մտածողության մասին է:
Մետաֆիզիկայի 12-րդ գրքում Արիստոտելը, վկայակոչելով Հոմերոսին, ասում է, որիրերը չեն ցանկանում կառավարվել բազում սկզբունքներով և որ մեկը պիտի իրականումլինի կառավարիչ: Արիստոտելի Աստված 55 ոլորտների արարիչը չէ, այնպես որ նրա ևայդ ոլորտների հարաբերության հարցը մետաֆիզիկայի շրջանակներում մնում էպրոբլեմատիկ: Երկրորդ հարցը, արիստոտելյան Աստծո էության մեջ սիրոբացակայությունն է: Հույնը չի ճանաչում սիրո՝ որպես անշահախնդիր շնորհի աշխարհը:Ավելին, Աստված չի կարող սիրել, քանի որ մաքուր բանականություն է, որը չունիկրավորություններ, տառապանք և կիրք: