Օնորե դը Բալզակ «Հայր Գորիո» (1834 թ. համառոտ)

Onore_de_Balzak__Otets_GorioԳործողությունները տեղի են ունենում մայրիկՎոկեի պանսիոնում: 1819 թ. նոյեմբերի վերջինայստեղ ապրում են ութ կենվորներ՝ՎիկտորինաՏայֆերը հեռավոր ազգականուհի տիկինԿուտյուրի հետ, չինովնիկ Պուարեն և միջինտարիքի խորհրդավոր մի պարոն՝ Վոտրենանունով, ծեր մադեմուազել Միշոնոն, նախկին հացավաճառ Գորիոն և ուսանողԷժեն դը Ռաստինյակը: Կենվորները արհամարհում են Գորիոյին, որին միժամանակ պարոն էին կոչում: Երբ նա դեռ նոր էր վարձել սենյակը, փող ուներ, ևպանսիոնի տիրուհին անգամ մտադիր էր վերջ դնել իր ամուրի կարգավիճակին:Աստիճանաբար Գորիոյի գործերը վատացան և նա վարձեց ավելի վատսենյակներ: Պատճառների մասին կենվորները շուտով իմացան: Նրան այցելումէին երկու գեղեցիկ աղջիկներ և հավանաբար նրա սիրուհիներն էին: Գորիոն,սակայն, պնդում էր, որ իր դստրերն են: Բոլորը ծիծաղում էին:

Երրորդ տարում Գորիոն սկսեց հագնել ցնցոտիներ: Վոկեի տան ոգին փոխվումէ: Երիտասարդ Ռաստինյակը, Փարիզի փայլով արբած, որոշում է թափանցելբարձր հասարակություն: Իր ազգականուհու միջոցով նա հրավիրվում էպարահանդեսի, որտեղ նրա ուշադրությունը գրավում է կոմսուհի Անաստազիդը Ռեստոն: Հաջորդ օրը նա պատմում է իր արկածների մասին տնեցիներին ևպարզում է, որ Գորիոն ծանոթ է կոմսուհու հետ և վերջերս անգամ վճարել է նրապարտամուրհակների համար վաշխառու Գոբսեկին: Այդ օրվանից Վոտրենըհետևում է Ռաստինյակի բոլոր քայլերին: Առաջին բարձրաշխարհիկծանոթությունը, սակայն, բերում է տղային ստորացում: Նա գալիս է կոմսուհուտուն առանց կառքի և շարժում է ծառաների ծիծաղը, իսկ տիկին Ռեստոնհասկացնում է նրան, որ հեռանա, որովհետև ինքը միայնակ է ուզում մնալՄաքսիմ դը Տրայի հետ: Զայրացած Ռաստինյակը ատում է այդ կոմսին ևերդվում է հաշվեհարդար տեսնել: Թյուրիմացաբար նաև հիշատակում էկոմսուհու մոտ հայր Գորիոյի անունը: Իր ազգականուհուց Ռաստինյակնիմանում է, որ կոմսուհի դը Ռեստոն նախքան ամուսնանալը, կրում էր Գորիոանունը: Պարզվում է, հայր Գորիոն ունի ևս մեկ դուստր՝ Դելֆինան, որը բանկիրդը Նուսինգենի կինն է: Երկու գեղեցկուհիներն էլ հրաժարվել են ծեր հորից, որըամբողջ ունեցվածքը զոհել է նրանց: Ազգականուհին խորհուրդ է տալիսՌաստինյակին օգտվել քույրերի մրցակցությունից: Ի տարբերությունԱնաստազիի, Դելֆինային չեն ընդունում բարձր հասարակությունում:Վերադառնալով պանսիոն՝ Ռաստինյակը հայտարարում է, որ վերցնում է հայրԳորիոյին իր հովանու տակ: 1.200 ֆրանկ է խնդրում իր ընտանիքից նորհագուստ գնելու համար: Վոտրենը, որը նկատել է Ռաստինյակի ծրագրերը,խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Վիկտորինա Տայֆերի վրա: Աղջիկըտառապում է պանսիոնում, որովհետև նրա հարուստ բանկիր հայրը չի ուզումճանաչել նրան: Եղբայր ունի, որին պետք է վերացնել: Այդ դեպքումՎիկտորինան կմնա միակ ժառանգը: Երիտասարդ Տայֆերին վերացնելու գործըՎոտրենը վերցնում է իր վրա, իսկ Ռաստինյակը կվճարի իրեն 200.000 ֆրանկ,երբ կստանա միլիոնանոց օժիտը: Վտանգ զգալով Վոտրենի կողմից՝Ռաստինյակը որոշում է հետամուտ լինել Դելֆինա դը Նուսինգենին: ՀայրԳորիոն աջակցում է նրան, քանի որ չի սիրում իր փեսաներին: Ռաստինյակըսիրահարվում է Դելֆինային: Նրա զգացմունքն անպատասխան չէ, մանավանդ,երբ յոթ հազար է շահում նրա համար: Ռաստինյակը վարում է դենդիի կյանք:Այդ ընթացքում ոստիկանությունը հետաքրքրվում է Վոտրենով՝ կասկածելով,որ դա նախկին կալանավոր է: Պուարեն և Միշոնոն պիտի պարզեն՝ ունի արդյոքՎոտրենը դաջվածք ձախ ուսին: Վոտրենը հայտնում է Ռաստինյակին, որ ոմնգնդապետ ֆրանկենսինին մենամարտի է կանչել Թայֆերի որդուն: Այդընթացքում Գորիոն հրաշալի սենյակ է վարձել Ռաստինյակի և Դելֆինայիհամար և հանձնարարել է նոտար Դերվիլին ստիպել Նուսինգենին տարեկան36.000 ֆրանկ վճարել Դելֆինային: Ռաստինյակը որոշում է հրաժարվելՎոտրենի ծառայություններից և զգուշացնել Թայֆերներին, սակայն Վոտրենըհարբեցնում է նրան և քնաբեր տալիս: Քնաբեր են տալիս նաև Վոտրենին ևհայտնաբերում նրա ուսին դաջվածքը: Սկսած այս պահից տիկին Վոկենկորցնում է իր բոլոր կենվորներին: Նախ գալիս է Թայֆեր ավագը և կանչումՎիկտորինային՝ ասելով, որ եղբայրը մահացու վիրավորվել է մենամարտիժամանակ: Ներս են գալիս ոստիկաններ և ձերբակալում են Վոտրենին:Երիտասարդ կենվորները վտարում են պանսիոնից լրտեսներ  Պուարոյին ևՄիշոնոյին: Իսկ հայր Գորիոն ցույց է տալիս Ռաստինյակին նոր բնակարանը՝աղաչելով թույլ տալ իրեն ապրել վերևի հարկում, սակայն ծերունունախագծերը չեն իրականանում: Բարոն Նուսինգենը Դերվիլի ճնշման տակխոստովանում է, որ կնոջ օժիտը ներդրված է ֆինանսականմեքենայությունների մեջ: Անաստազիի գործերն ավելի վատ են: Սա Գոբսեկին էգրավադրել ընտանեկան զարդերը՝ իր սիրեկանին փրկելու համար: Կոմս դըՌեստոն գիտի այդ մասին: Անաստազիին հարկավոր է 12.000 ֆրանկ, բայցհայրը ծախսել է իր դրամը: Երկու քույրերը վիճում են, և նրանց վեճը դառնում էվերջին կաթիլը: Հայր Գորիոն մահանում է կաթվածից: Խեղճ Գորիոյին թաղումեն աղքատ ուսանողներ Ռաստինյակը և Բիանշոնը: Գերեզմանաբլուրիբարձրությունից Ռաստինյակը նայում է Փարիզին և խոստանում է ինքն իրենհաջողության հասնել: Սկզբի համար կարելի է գնալ Դելֆինա դը Նուսինգենիմոտ նախաճաշի:   

tarntercum