Բիթնիկներ

Բիթնիկներ» (Beatniks կամ The Beats) բառի «beat»արմատը թարգմանաբար նշանակում է հարված,տակտ, ռիթմ, պտույտ, սուսերամարտում հարվածիհատուկ տեսակ, ամերիկյան ժարգոնով` սենսացիա,անբան, ծույլ, ծեծված մարդ, ջազային ժարգոնով`աղքատ, վհատ

Բիթնիկների գրական շարժման առաջնորդ Ջեք Կերուակն իր «Կոտրված սերնդի»ակունքները» հոդվածում նշում է, թե ինչպես 1948 թ-ին կորուսյալ սերնդին կոչել է կոտրված սերունդ: Իր հերթին լրագրող Գերբ Կայենը, ինչպես հիշում են Պոլ Դիքսոնը և Ուիլյամ Լավլորը, ստեղծել է բիթնիկ բառը` փոխառելով խորհրդային «Սպուտնիկ-1»-ի«նիկ» վերջածանցը: «Բիթնիկ» բառը, ըստ էության, ունենալով նշված հիմնականնշանակությունները, ձեռք է բերել նաև հավելյալ իմաստներ` նյույորքյան արտիստականմիջավայր, «ամերիկյան երազանքով» հրապուրված երիտասարդություն: Ըստ Կերուակի` իսկզբանե «բիթնիկ» բառով նշել են աղքատ, հուսալքված, թևաթափ եղած մարդուն: Հետագայում բառն ընդլայնել է նշանակությունը. «բիթնիկները» իրենց աշխարհայացքով առանձնացող մարդիկ են:

Բիթշարժումը` որպես հասարակականմշակութային ալիք, ձևավորվել է ԱՄՆում 40-ականթթ. վերջերից` որպես սուր և նպատակաուղղված հակազդեցություն ժամանակիքաղաքական-հասարակական երևույթներին և նոր կենսակերպ, մտածողություն և մշակույթ ստեղծելու միտում: Ջեք Կերուակը նշում է, որ ««Բիթսերունդը» դարձավ Ամերիկայումբարքերի հեղափոխության նշանաբան: Բիթկուլտուրան մշակութային բարձրակետընվաճում է 50-ական թթ.-ին և աստիճանաբար մարում 60-ական թթ. վերջերին:

Բիթմշակույթի ծանրության կենտրոնը` գրականությունն էր: Այնպիսի արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Ջեք Կերուակը, Ալեն Գինսբերգ, Վ. Ս. Բերրոուզը, ԳրեգորիԿորսոն, Դիանա դի Պրիման, Ռոբերտ Կրիլին և Պիտեր Օրլովսկին, մշակեցին ինքնուրույնգեղարվեստական էսթետիկա, կառուցվածքայինկոմպոզիցիոն սկզբունքներ, տեխնիկականհմտություններ և տվեցին իրենց ստեղծագործության կրոնափիլիսոփայականհիմնավորումները մի շարք մանիֆեստային հոդվածներում (Ջեք Կերուակ ««Կոտրվածսերնդի» ակունքները», «Իմպրովիզային արձակի հիմնական սկզբունքները», «Հավատը ևտեխնիկական հնարքները ժամանակակից արձակում, «Պոետիկայի մասին», Հերբ Գոլդ«Բիթնիկների առեղծվածը», Լոուրենս Ֆերլինգետտի «Պոետիկայի մասին», Ալեն Գինսբերգ«Նշումներ «Ոռնոց» և այլ բանաստեղծությունների վերաբերյալ», Գարի Սնայդեր«Պոետիկայի մասին», «Կրոնական միտումների մասին», Լերոյ Ջոնս «Ինչպե՞ս ես դուհնչում», Մայքլ ՄքՔլյուր «Օրագրից»):

Բիթնիկները ոգեշնչվել են ամենատարբեր աղբյուրներից: Այսպես, Գինսբերգն ասում էր, որ լսում է Բլեյքի և Շելլիի ձայները, մեծապես ազդվել է նաև Ուիթմենից. «Ուիթմենը հարատևմնալու է այն լեռը, որի մեծությունն ամբողջովին չի կարող գիտակցվել»: Մայքլ ՄքՔլյուրը ազդվել է Լոուրենսից, Մելվիլից, Ջոն Միլտոնից, Բլեյքից, Արտոյից, Գյոթեից և Դանտեից:Կերուակը հատկապես ազղվել է Գյոթեի «Ֆաուստից», Մարսել Պրուստից, Հեմինգուեյից,Թոմաս Վուլֆից, Լերոյ Ջոնսը՝ Լորկայից, Վիլյամսից, Փաունդից և Չարլզ Օլսոնից: Բիթգրականության ձևավորման վրա մեծ ազդեվություն են թողել նաև Թ. Էլիոթը, Էդգար Պոն,իսկ տեսական մակարդակում` Տրիստան Տցարան (դադիզմ), Անդրե Բրետոնը(սյուրռեալիզմ) և Անտոնեն Արտոն (դաժանության թատրոն): Վերջին տարիներինբիթնիկներին հարող հիփսթերները համարում են իրենց «ձենհիփսթերներ»: Նրանք կարողանում են համադրել կրոնական այնպիսի իրարամերժ հոսանքներ և այնպիսի դավանանքներ, ինչպիսին են քրիստոներությունը, բուդդիզմը և սուֆիզմը: Բիթնիկները հրաժարվում են պոեզիայում տողատման ավանդական ձևերից, ձգտում են ջազային ռիթմեր ներմուծել չափածոյի մեջ, անչափ ազատ են վարվում կետադրական նշանների հետ, պարզեցնում են արտահայտչաձևերը և նախապատվություն տալիս չինականբանաստեղծական ձևերին: Արձակի մեջ արժևորում են իմպրովիզացիան: Ենթագիտակցության խորքերին հասնելու համար օգտվել են թմրամիջոցներից:

tarntercum