Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն» (1967թ. համառոտ)

marcuezԲուենդիա ցեղի հիմնադիրները՝ Խոսե Արկադիոն և Ուրսուլան, ազգականներ են:Ծնողները վախենում էին, որ նրանց երեխան կունենա խոզի պոչ: Ուրսուլան գիտիինցեստուալ ամուսնության վտանգների մասին: Բայց Խոսե Արկադիոնուշադրություն չի դարձնում նման հիմարությունների վրա: Մեկուկես տարիՈւրսուլան կարողանում է ամուսնության մեջ կույս մնալ: Նորապսակներիգիշերները լի են հոգնատանջ պայքարով, որը փոխարինում է սիրո վայելքին:Աքաղաղների կռիվների ժամանակ Խոսե Արկադիոյի աքաղաղը հաղթում է Պրուդենսիո Ագիլարիաքաղաղին և վերջինս սկսում է ծաղրել մրցակցին, նրա տղամարդկային արժանիքները, քանզիՈւրսուլան դեռ կույս է: Խոսե Արկադիոն տանից բերում է նիզակը և սպանում է Պրուդենսիոյին, իսկհետո, նույն նիզակով սպառնալով Ուրսուլային, ստիպում է նրան կատարել ամուսնական պարտքը:Նրանց սկսում է հետապնդել արնոտ Ագիլարի ուրվականը: Որոշում են տեղափոխվել նորբնակավայր: Խոսե Արկադիոն սպանում է իր բոլոր աքաղաղներին, թաղում է նիզակը ևհամագյուղացիների հետ լքում է գյուղը: Մեկուկես տարվա թափառումներից հետո գետի մոտ հիմնումեն Մակոնդո գյուղը: Խոսե Արկադիոն այրվում է աշխարհը ճանաչելու կրքից: Նրան ամենից շատգրավում են այն հրաշալի իրերը, որ բերում են տարին մեկ Մակոնդո այցելող գնչուները՝ մագնիս,խոշորացույց, նավարկության տարբեր սարքեր: Գնչուների առաջնորդ Մելկիադեսից նա իմանում էալքիմիայի գաղտնիքները: Հետագայում կորցնելով այդ ամենի նկատմամբ հետաքրքրությունը՝հարևանների հետ զբաղվում է գյուղի բարեկարգմամբ: Գյուղում չկա գերեզմանոց, որովհետև այստեղոչ ոք չի մեռնում: Ուրսուլան զբաղված է շաքարաքլորների եկամտաբեր արտադրությամբ: ՍակայնԲուենդիաների տուն անհայտ տեղից եկած Ռեբեկայի հայտնվելուց հետո, որին նրանք որդեգրում են,Մակոնդոյում սկսվում է անքնություն: Նախ բոլորը տրվում են պարապության: Հետո բոլորն ընկնումեն մոռացության մեջ, անգամ սկսում են մոռանալ առարկաների անունները, ահա ինչու, որոշում ենցուցանակներ ամրացնել առարկաների վրա: Խոսե Արկադիոն ուզում է հիշողության մեքենաստեղծել, և նրան օգնում է թափառական գնչու Մելկիադեսը իր կախարդական թուրմով: Նրագուշակությամբ Մակոնդոն կանհետանա երկրի երեսից, և նրա տեղում կհայտնվի փայլուն քաղաք՝մեծ շինություններով, որտեղ չի լինի Բուենդիաների հետքը: Խոսե Արկադիոն չի ուզում հավատալդրան: Բուենդիաները կլինեն միշտ: Մելկիադեսը ծանոթացնում է Խոսե Արկադիոյին ևս միկախարդական հայտնագործության հետ, որը ճակատագրական դեր կխաղա նրա կյանքում: ԽոսեԱրկադիոյի ամենահանդուգն ցանկությունն է պատկերել աստծուն դագերոտիպիայի միջոցով,որպեսզի գիտականորեն ապացուցի նրա գոյությունը: Ի վերջո Խոսե Արկադիոն խելագարվում է ևանց է կացնում իր վերջին օրերը մեծ շագանակենուն գամված: Խոսե Արկադիոյի առաջնեկի մեջմարմնավորվել է հոր ագրեսիվ սեռականությունը: Նա ծախսում է կյանքը անթիվ թափառումներիմեջ: Մյուս որդին՝ Աուրելիանոն, որն ավելի իներտ է, յուրացնում է ոսկերչի արհեստը: Այդ ընթացքումգյուղն աճում է և դառնում է քաղաք: Աուրելիանոյի երևակայությունը գրգռում է կորեխիդորի դուստրՌեմեդիոսը: Իսկ Ռեբեկան և Ուրսուլայի մյուս դուստրը՝ Ամարանտան, սիրահարվում են միիտալացու՝ պիանոլաների վարպետ Պետրո Կրեսպիին: Տան մեջ վեճեր են, բայց ի վերջո Ռեբեկաննախընտրությունը տալիս է Խոսե Արկադիոյին, որին ճակատագրի հեգնանքով սպասում էընտանեկան խաղաղ կյանք կնոջ փեշի տակ և գնդակ, որն արձակել էր անհայտ մեկը, հավանաբար,հենց կինը: Ռեբեկան դատապարտում է իրեն մեկուսացման՝ ողջ-ողջ թաղելով իրեն տանը: Ինչվերաբերում է Ամարանտային, ապա սա հրաժարվում է սիրուց և սկսում է կյանքի վերջում իրենսավան գործել. այդպես էլ հանգչում է: Երբ Ռեմեդիոսը մահանում է երկունքի ժամանակ,Աուրելիանոն հուսաբեկ ընկնում է տրտմության մեջ: Սակայն իր աներոջ կեղտոտմեքենայություններն ընտրությունների ժամանակ ստիպում են նրան գնալ պատերազմ ևպաշտպանել լիբերալների շահերը, չնայած որ քաղաքականությունը նրան թվում է վերացական ինչ-որ բան: Պատերազմում նա կորցնում է հավատը կյանքի հանդեպ:

Ուրսուլայի թոռը՝ Արկադիոն՝ դպրոցի ուսուցիչը, պատերազմի տարիներին նշանակվում է Մակոնդոյիկառավարիչ և դառնում է տեղական մասշտաբի բռնապետ: Քաղաքում իշխանության հերթականփոփոխության ժամանակ նրան գնդակահարում են պահպանողականները:

Աուրելիանո Բուենդիան դառնում է հեղափոխական ուժերի առաջնորդը, սակայն հասկանում է, որկռվում է միայն սնապարծությունից և որոշում է ավարտել պատերազմը ինքն իրեն ազատելուհամար: Վերադառնում է տուն և ապրում կատարյալ միայնակության մեջ՝ պատրաստելով զմրուխտեաչքերով ոսկե ձկնիկներ:

Մակոնդո է գալիս քաղաքակրթությունը՝ էլեկտրականությունը, երկաթգիծը և կինոն: Քաղաքըվերածվում է տոնավաճառի և հասարակաց տան: Տեսնելով փոփոխությունները՝ նորից նետվում էպատերազմի: Նրա տասնյոթ որդիները տասնյոթ տարբեր կանանցից սպանվում են նույն օրը:Դատապարտված լինելով մնալ անապատային մենության մեջ՝ նա մեռնում է տան բակի հզորշագանակենու տակ: Ուրսուլան անհանգստությամբ դիտում է հետնորդների խելահեղությունները:Նրա կարծիքով Բուենդիաներին քայքայում են պատերազմը, կռվող աքաղաղները, անկյալ կանայք ևցնորքները: Նրա ծոռները՝ Աուրելիանո երկրորդը և Խոսե Արկադիո երկրորդը, չեն ժառանգելընտանիքի և ոչ մի առաքինություն: Ծոռնուհու՝ Ռեմեդիոս Գեղեցիկի հմայքը տարածում է մահ, իսկինքը աղջիկը ընդունակ չէ սիրո: Աուրելիանո երկրորդն ամուսնանում է արիստոկրատուհու՝Ֆերնանդե դել Կարպիոյի հետ: Բայց շատ ժամանակ է անցկացնում սիրուհու՝ Պետրա Կոտեսի մոտ:Խոսե Արկադիո երկրորդը բազմացնում է կռվող աքաղաղներ և սիրում է ֆրանսիական հետերաներին:Նրա հոգում տեղի է ունենում շրջադարձ, երբ հրաշքով փրկվում է գնդակահարությունից: Փրկվում էՄելկիադեսի լքված սենյակում և տրվում է խորհրդավոր մագաղաթների ուսումնասիրությանը: Նրաաչքերում եղբայրը տեսնում է նախապապու անուղղելի ճակատագրի կրկնությունը: Մակոնդոյումսկսվում է անձրև, որը տևում է չորս տարի տասնմեկ ամիս և երկու օր: Անձրևից հետո մարդիկընկնում են մոռացության մեջ: Ուրսուլայի կյանքի վերջին տարիները մթագնում է պայքարըՖերնանդայի հետ, որը ընտանիքի կյանքի հիմնական գիծ է դարձնում սուտը և երեսպաշտությունը:Նա դաստիարակում է որդուն պարապուրդի մեջ, կուսանոց է ուղարկում արհեստավորի հետմեղսագործած դստերը՝ Մեմեին: Մակոնդոն ամայանում է, և այդ մեռած քաղաք գալիս է ԽոսեԱրկադիոն՝ Ֆերնանդայի որդին: Նա իր դատարկ տոհմական տանը գտնում է իր ապօրինիազգականին՝ Աուրելիանո Բաբիլոնյային: Ինքը Արկադիոն տրվում է սիրային արկածներին, իսկԱուրելիանոն Մելկիադեսի սենյակում թարգմանում է մագաղաթների վրա գրվածբանաստեղծությունները և հաջողությամբ ուսումնասիրում է սանսկրիտ: Եվրոպայից վերադառնում էկրթություն ստացած Ամարանտա Ուրսուլան: Սա երազում է վերածնել Մակոնդոն: Ապարդյուն:Ամենակուլ և կործանարար կիրքը կապում է Աուրելիանոյին իր մորաքրոջ հետ: Երիտասարդ զույգըսպասում է երեխայի: Ամարանտա Ուրսուլան հույս ունի, որ նրան վիճակված է վերածնել Մակոնդոն:Մանուկը միակն է Բուենդիաներից, որ սիրո պտուղ է: Բայց նա ծնվում է խոզի պոչով: ԻսկԱմարանտա Ուրսուլան մահանում է արնահեղումից: Բուենդիաների վերջին զավակին խժռում են շեկմրջյունները, որոնք վխտում էին տան մեջ: Աուրելիանոն կարդում է Մելկիադեսի թարգմանածմագաղաթները և իմանում, որ նրան վիճակված չէ դուրս գալ սենյակից, քանզի համաձայնգուշակության քաղաքը սրբելու է մեծ փոթորիկը և այն կջնջվի նաև մարդկանց հիշողությունից հենցայն պահին, երբ նա ավարտի վերծանել մագաղաթները:

tarntercum