Գի դը Մոպասան. «Մի կյանք» (1883 թ. համառոտ)

Gi_de_Mopassan__ZhiznՌուան քաղաքը: 1819 թ. մայիսյան մի առավոտԺաննան՝ բարոն Լը Պերտյուի դը Վոյի դուստրը,հավաքում է ճամպրուկները և նայում էպատուհանից դուրս: Անձրև է: Բայց նա շատ էուզում մեկնել:

Ժաննան նոր է վերադարձել հայրական տունկուսանոցից, որտեղ անցկացրել է տասներկուտարի: Ահա վերջապես նա ազատ է և իր ծնողների հետ մեկնում է իրենցտոհմական ծովափնյա դղյակը, որտեղ նրանք կմնան ողջ ամառ: Անձրևը չիդադարում, բայց նրանք միևնույն է պիտի մեկնեն: Կառքի մեջ են՝ բարի ու միփոքր տարօրինակ հայրը, գիրացած մայրը և երիտասարդ աղախինը՝ Ռոզալին:

 Նրանց դղյակը հին է, բայց հայրը վաճառել է իրենց ագարակներից մեկը և կարգի է բերել այն: Այդ դղյակը ծնողները որոշել են նվիրել Ժաննային: Նա կապրի այդտեղ, երբ ամուսնանա: Դղյակում շատ հարուստ կահավորանք է, այն շատ ընդարձակ է և մոտ է ծովին: Առջևում են երջանիկ կյանքը և սերը:

Տեղական կյուրե աբբա Պիկոն մի անգամ ճաշելով «Բարդիներ» կոչվող իրենց այդ դղյակում հիշում է, որ նրա այցելուների թվում է վիկոնտ դը Լամարը՝ պարկեշտ և հանգիստ մարդ:

Կիրակի օրը Ժաննան մոր հետ գնում է եկեղեցի և կյուրեն ծանոթացնում է նրանց այդ երիտասարդի հետ: Նրան հրավիրում են «Բարդիներ» ճաշի: Գալիս է: Կախարդված հայացքով նայում է Ժաննային:

Վիկոնտը սկսում է հաճախ այցելել նրանց: Օգնում է Ժաննայի մայրիկինմարզանք անել, զբոսնում է Ժաննայի և նրա ծնողների հետ ծովափին: Նրաանունն է Ժուլյեն: Ժաննան արդեն մեծ ու երջանիկ սիրո նախասպասման մեջ է:Եվ ահա հնչում է գերող հարցը. «Կլինե՞ք իմ կինը»:

Ամուսնությունը կայանում է: Ժաննան անհանգիստ է: Երեկ դեռ աղջիկ էր, իսկայսօր արդեն կանգնած է խորանի առաջ: Ժուլյենը շշնջում է նրա ականջին, որերեկոյան նա կդառնա իր կինը: Բայց մի՞թե արդեն չի դարձել

Եվ ահա արդեն երեկո է: Մայրը արտասուքն աչքերին հրաժեշտ է տալիս նրան,Ռոզալիան լացելով հանում է նրա զգեստը: Նա պառկում է անկողին և սպասումէԳալիս է ամուսինը

Ավելի ուշ, ամուսնական ճանապարհորդության ժամանակ ԿորսիկայումԺաննայի մեջ արթնանում է կինը: Աստիճանաբար նա սկսում է տեսնելամուսնու թերությունները՝ վախկոտ է, ժլատ, ձևամոլ և շատ ձանձրալի:

Երբ վերադառնում են «Բարդիներ», Ժուլյենը առաջին իսկ գիշերվանից մնում էիր սենյակում, իսկ հետո, ասես ավարտելով նորապսակի դերը, մոռանում էԺաննայի մասին: Չի ածիլում իրեն, կրում է հին տնական բաճկոնը, խմում է ութբաժակ բրենդի ամեն ճաշից հետո: Ժաննան տառապում է ձանձրույթից: Միշտուրախ Ռոզալին հակառակի պես տկարանում է: Առավոտյան Ժաննայիանկողինը հարդարելիս Ռոզալին ծնկի է գալիս

Պարզվում է Ռոզալին հղի էր և երեխա է ծնում:

Ժաննան անհանգիստ է, ուզում է օգնել Ռոզալիին: Պետք է գտնել երախայիհորը, ստիպել նրան ամուսնանալ: Բայց Ժուլյենը առաջարկում է վտարելՌոզալիին երեխայի հետ միասին: Բոլոր հարցերին ի պատասխան Ռոզալինմիայն լաց է լինում: Իսկ ամուսինը բարկանում է և անսպասելիորեն որոշում էվերադառնալ «սիրային պարտականություններին»:

Ձմեռ է: Դղյակում ցուրտ է, իսկ Ժուլյենը հանկարծ հիշել է ամուսնականպարտքի մասին: Ժաննան խնդրում է նրան մեկերկու օրով հետաձգելգիշերային այցելությունները:

Գիշերը Ժաննան դողերեցքի մեջ է: Կանչում է Ռոզալիին, բայց սա չի գալիս: Օրորվելով մի կերպ հասնում է Ռոզալիի սենյակին: Ռոզալին այնտեղ չէ: Հասնում է Ժուլյենի սենյակին…

Ժուլյենի բարձի վրա, նրա գլխի կողքին, Ռոզալիի գլուխն է: Պարզվում է, որհամեստ վիկոնտը դեռ առաջին անգամ, երբ եկել էր «Բարդիներ», հեռանալուցառաջ հասցրել էր «հանդիպել» Ռոզալիի հետ: Կորսիկայից վերադառնալուցհետո նրանց կապը շարունակվել է:

Ժաննան հրաշքով չի մահանում գիշերվա տենդից հետո: Բժիշկըհայտնաբերում է, որ նա հղի է: Բոլորին հաշտեցնում է գյուղի կյուրեն, որնամուսին է գտնում Ռոզալիի համար:

Ժաննան ծնում է որդի: Նրա կոչում են Պոլ: Տղայի հանդեպ սերը փոխարինում էԺաննային ամեն բան: Սակայն նրա դժբախտությունները շարունակվում են:Մահանում է մայրը, իսկ Ժուլյենը սիրավեպ է սկսում նրանց հարևանությամբապրող կոմսուհի դը Ֆուրֆիլի հետ: Ամուսինը բռնելով անհավատարիմ զույգին՝երկուսին էլ սպանում է, ապա ներկայացնում է որպես դժբախտ պատահար:

Պոլը դառնում է տասնհինգ տարեկան և նրան ուղարկում են քոլեջ: Քսանտարեկանում նա կապվում է անառակ կնոջ հետ և փախչում է Լոնդոն: Ծերբարոնը փորձում է ինչոր բան ձեռնարկել. գրավադրում է անշարժ գույքըհանկարծամահ է լինում:

Ռոզալին, արդեն ծեր, բայց ամուր, ամուսնուն կորցնելու հետո տեղափոխվում էԺաննայի մոտ՝ նրան խնամելու: «Բարդիները» վաճառում են: Ժաննան ևՌոզալին ապրում են փոքրիկ, բայց հարմարավետ տանը:

Պոլը գրում է, որ իր սիրելի կինը աղջիկ է ծնել և հիմա մահանում է:

Ժաննան ապրում է հուշերով: Սակայն մի օր Ռոզալին բերում է նրա թոռանը՝Պոլի դստերը: Պոլը կգա հաջորդ օրը, կնոջ թաղումից հետո: Եվ կյանքըշարունակվում է: Դա այնքան էլ լավ կյանք չէ, բայց նաև ոչ այնքան վատ, որքանկարծում են շատերը:

Ժաննան և Ռոզալին հիշում են, թե ինչ ուժեղ անձրև էր այն օրը, երբ նրանք Ռուանից մեկնում են «Բարդիներ»: 

tarntercum