Գյուստավ Ֆլոբեր. «Տիկին Բովարի» (1856 թ. համառոտ)

dama bovariՇառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբսկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն ուսման մեջ շատ ընդունակ չլինելով նա միայն մոր ջանքերով ևօգնությամբ է դառնում նորմանդական Տոստ քաղաքիբժիշկ։ Մոր միջնորդությամբ ամուսնանում է տեղացիոչ այդքան հրապուրիչ քառասնամյա մի այրու հետ,որը, սակայն, ապահովված է: Մի անգամ, կանչով այցելության մեկնելով միագարակատիրոջ մոտ, Շառլը ծանոթանում է ագարակատիրոջ հրապուրիչդստեր` Էմմա Ռուոյի հետ:

Կնոջ մահից հետո Շառլն սկսում է ազատ շփվել Էմմայի հետ և որոշ ժամանականց որոշում է խնդրել նրա ձեռքը։ Էմմայի մայրը վաղուց մահացել էր, հայրըհամաձայնում է և կազմակերպում է ճոխ հարսանիք։ Երբ երիտասարդներըսկսում են ապրել միասին, Էմման շատ արագ հասկանում է, որ չի սիրումՇառլին և մինչև ամուսնանալը սիրո մասին կազմած պատկերացումները չեն համապատասխանում այն իրականությանը, որի մեջ հայտնվել է։ ՄինչդեռՇառլը խենթանում է Էմմայի համար և իսկապես երջանիկ էր նրա հետ։ Էմմանուզում է դուրս պրծնել խուլ գավառից և համոզում է ամուսնուն տեղափոխվելԻոնվիլ քաղաք։ Դա չի օգնում, և անգամ նրանց դստեր ծնունդը չի փոխումկյանքի նկատմամբ հերոսուհու վերաբերմունքը։

Բայց ահա Իոնվիլում Էմման հանդիպում է մի ուսանողի՝ Լեոն Դյուպյուին, ումհետ զրուցում է մայրաքաղաքային կյանքի և վարքի ու բարքի մասին։ Լեոնըշուտով մեկնում է Փարիզ ուսումը շարունակելու նպատակով և Էմման դարձյալ միայնակ է մնում իր անուրջների հետ։ Որոշ ժամանակ անց ծանոթանում էՌոդոլֆ Բուլանժեի՝ հարուստ մի մարդու հետ։ Ռոդոլֆն սկսում է հոգ տանելնրա մասին, ասել խոսքեր, որոնց պակասն այնքան էր զգում Էմման: Նրանքդառնում են սիրեկաններ, գաղտնի հանդիպում են անտառում, Շառլի «քթիտակ», որն անգամ կասկած չուներ այդ ամենի մասին: Ցանկանալով հաճելին անել  Ռուդոլֆին նրան թանկարժեք նվերներ գնելով, Էմման խրվում էպարտքերի մեջ և ամուսնուց գաղտնի պարտամուրհակներ է ստորագրում:Էմմայի սերը Ռուդոլֆի հանդեպ այնքան է խորանում, որ նա պատրաստ է մինչև իսկ փախչել նրա հետ ամուսնուց։ Սակայն Ռուդոլֆը, որին դեպքերի այդպիսի ընթացքը անընդունելի էր և որը բնավ չէր ցանկանում հերթական սիրախաղի պատճառով ընկնել պատմությունների մեջ, հեռանում է Էմմայից,թողնելով Էմմային նամակ, որը կարդալով Էմման երկար ժամանակով անկողին է ընկնում։

Հուսահատությունը մի փոքր մեղմվում է, երբ Ռուանում հանդիպում է Փարիզիցվերադարձած Լեոնին, ով վերսկսում է իր սիրախաղը։ Էմման փորձում էմերժել նրան, բայց չի կարողանում։ Նոր սիրեկանի հետ հարաբերություններըստիպում են նրան նորից խաբել ամուսնուն։ Նա ստում է ամուսնուն՝ ասելով,թե ուրբաթ օրերին գնում է դաշնամուրի դասերի։ Թաղվում է ոչ միայն ստի,այլև պարտքերի մեջ: Նոր պարտամուրահկներ է ստորագրում պարոն Լերեի գրասենյակում։ Երբ պարտատերն արդեն չի դիմանում և դիմում է դատարան,Էմման, փորձելով ելք գտնել, դիմում է սիրեկանին, մյուս ծանոթներին, անգամՌուդոլֆին, սակայն ապարդյուն։ Հուսահատ՝ դեղագործ Օմեյի դեղատնիցթաքուն մկնդեղ է վերցնում և թունավորում իրեն։ Նկարագրվում է անկողնային հոգևարքը և տառապանքը: Ո՛չ ամուսինը, ո՛չ հրավիրված բժիշկը չեն կարողօգնել նրան, և Էմման մահանում է։ Մահից հետո Շառլը իմանում է նախպարտքերի, ապա՝ սիրեկանների մասին, բայց, միևնույն է շարունակում էրտանջվել Էմմայի համար, ջերմորեն պահում է նրա իրերը։ Անգամ հանդիպումէ Ռուդոլֆի հետ և ընդունում է միասին խմելու նրա առաջարկը։ Հաջորդ օրըՇառլը մահանում է իր այգում, իսկ նրա դուստրը տեղափոխվում է Շառլի մորմոտ։ Մեկ տարի անց Շառլի մայրը նույնպես մահանում է։ Աղջիկը ստիպված է աշխատել ֆաբրիկայում, որպեսզի հոգա իր ապրուստը։

tarntercum