բանտում հավաքել են բազմաթիվ նշանավորմարդկանց: Նրանց ծեծում են, խոշտանգումների են ենթարկում: Նպատակը մեղայական կորզելն է։ Աբսուրդայինն այն է, որ այդ մարդկանցից շատերըանվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներեն։ Նրանց հետապնդում են այն նույն հեղափոխությանանունից, որի համար նրանք մաքառել են։ Բայց իսկականԳողգոթան դեռ առջևում է։ Դատապարտյալներինուղարկում են հյուսիս։ Տանում են հատուկ գնացքներով,որոնք ունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ,վագոններում նեղվածք ու շոգ է։ Սովահար դատապարտյալներին տալիս են աղի ձուկ ևզրկում են ջուր խմելու հնարավորությունից։ Սիբիրում նրանց տեղավորում ենճամբարներում։ Մարդիկ, որոնք մինչ այդ զբաղվել են առօրյա, սովորական աշխատանքով՝գյուղում կամ գործարանում, գրքեր են գրել, արվեստի գործեր ստեղծել,դասախոսություններ կարդացել, ամառվա տապին և ձմեռվա սառնամանիքին անդադար զբաղված են ծառահատությամբ։
Շատերը մահանում են և հավետ մնում սիբիրյան տայգայում։ Հսկիչները ամեն կերպստորացնում են նրանց՝ դժոխքի վերածելով այդ առանց այն էլ դժվար կյանքը։Համեմատաբար թույլերը բարոյապես կոտրվում են։ Սակայն Մահարու հերոսներնանմարդկային պայմաններում պահպանում են իրենց դեմքը։ Մահարին հանդիպում է ուժեղմարդկանց, որոնք կարողանում են անմարդկային պայմաններում օգնության հասնելուրիշներին։ Այդպիսին է Աշոտ դային: Նա կարողանում է համոզել պետերին, որ կարելի էճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծել, զանազան կավե առարկաներպատրաստել և վաճառել։ Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար, շատերին վերցնում իր մոտ որպես արհեստավորներ և փրկում է անտառահատման տաժանակիր աշխատանքից։
Մահարին այդ արհեստավորների թվում է։ Արհեստավորների մեջ է ազգությամբգերմանուհի մի կին՝ Լյուդմիլա Շարթը, տաղանդավոր քանդակագործուհի, որը կրթությունէ ստացել Բեռլինում։ Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում է նույնարհեստանոցում։ Նա սիրահարվում է քանդակագործուհուն, ձեռքն ընկած մթերքիմնացորդները բաժին հանում նրան։ Կալանավայրերի փշալարերը ծաղկում են մարդկանց հոգիների բնական ձերմությունից…