Գործողության վայրը Յոքարն է՝ Մահալլեի մեջ՝ բլուրի վրա անառիկ և անձուկ փողոցներով շինված թաղը: Հակոբոս ևՍահակ եղբայրների մեջ ավագը Հակոբոսն է: Նա այինկաճիներու մեծն է՝ սևաչվի, սևահեր: Շրջապատումբոլորը ճանաչում, սիրում և հարգում են նրան։ Նրա սուրըերբեք անտեղի չի շողացել։ Արդեն 10 տարուց ավելՀակոբոսը այինկաճիներու առաջնորդն ու ղեկավարն է.միշտ պատվով առաջ է տանում իր գործը։ Երբեք չի կորցրել իրեն վստահված ապրանքը, երբեք չի փչացրել։ Նա տուն է գալիս այն ժամանակ ևայնպիսի տեղերով, որ հարազատ եղբայրն անգամ չի կարող գլխի ընկնել։ Իսկ եղբայրը՝ Սահակը, «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմալեցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը»։ Եղբայրների սիրած աղջիկը՝ Պերճուհին, մի ժամանակ սիրել է կրտսեր եղբորը՝ Սահակին։ Բայց քանի որ Սահակը կտրվել էգյուղացիներից և ծառայության անցել ոստիկանությունում, Պերճուհին էլ կտրվել է նրանից:Դա է պահանջում պարտքը, քանի որ ինքն էլ այինկաճիի աղջիկ է։ Պերճուհին դառնում էՀակոբոսի՝ այինկաճիների խիզախ առաջնորդի նշանածը։
Սակայն առաջին սերը չի մարել աղջկա սրտում: Ոչ միայն չի մարել, այլև նորովի է գրգռվում նախկին զգացմունքը, երբ հանդիպում է Սահակին: «Կեցան, չկրնալով համոզվիլ, որ հարկ էր իրար թողուլ. անցորդները պիտի գայթակղեին տեսնելով այս ժամուն այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. վախցան ու զատվեցան իրարմե»: Սահակի ևՊերճուհու պատահական հանդիպումն և զրույցը տակնուվրա է անում երկուսի սրտերը։Սահակը գիտի, որ Պերճուհին եղբոր նշանածն է:
«Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որեղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերըկը զարհուրեցներ զինքը»:
Քայլում է Հակոբոսը, որպես առաջնորդ, քայլում քարավանի առաջից, լուսնի լույսի տակ ևտագնապում այն մտքից, որ կարող է հանդիպել եղբորը, իր հարազատ և սիրելի եղբորը:Այդ միտքը լցնում է Հակոբոսի սիրտը, շնչահեղձ է անում նրան: Գուցե պետք է թողնել այսկյանքը, այս վտանգի արհեստը։ Սահակն իր հարազատ եղբայրն է, իր արյունակիցը:
Մի՞թե Սահակը կարող է ապրել սիրած կնոջ, եղբոր նշանածի հետ միևնույն տանը։ Սիրոմեջ նա չի զգում խոսքերը, չի լսում իրեն ուղղված բառերը։ Հանդիպում են երկուեղբայրները իրար: Իրար են բախվում իրենց հետ ունենալով յուրայինների խմբերը՝ Հակոբոսը՝ իր այինկաճիներին, իսկ Սահակը՝ ոստիկաններին։ Կորցրած սերն այս անգամ պատճառ է դառնում նաև եղբոր վերջնական կորստյան։ Սահակը, որ գլխավորում է ոստիկաններին, սպանվում է Հակոբոսի գլխավորած այինկաճիների կողմից:
Սահակի ընտանիքի թոշակը ստանում է Հակոբոսը, մայրը Սահակի մահվան վշտիցմեռնում է, իսկ Պերճուհին էլ նշանը ետ է տալիս։ Նա միշտ սև շորերով է…