Գրիգոր Զոհրապ. « Այրին » (համառոտ)

grigor-zohrabՄութի հետ դուրս է գալիս Մարտիրոսը, խանութըավլում, վաճառատան մեծ ապակին սրբում։ Վեցամիս է այս խանութում է աշխատում իր հորեղբորտեղը, որը 10 տարի բեռնակիր ու պահապանծառայելուց հետո վերադարձել է հայրենիք։Մարտիրոսի 19 տարին դեռ չի լրացել: Փերայումնորություն է այս նորեկ պահապանը. կանայք հիանում են՝ տեսնելով նրան։

Ամուսնացա՞ծ ես,- հարցնում էին նրան ամեն կողմից։ Ու հաստատական պատասխանիվրա, մեկը ցավում է, մեկը ծիծաղում։ «Փռենթան»-ի վաճառատանը առաջին օրերըՄարտիրոսի համար զարմանքի օրեր եղան։ Այս բազմահարկ ու փառավոր շենքը, իրհազար ու մեկ բաժանումներով, օձապտույտ սանդուխքներով, ճոխությամբ,հաճախորդների անընդհատ հոսքով, երանելի քաղաքի ազդեցություն ունեցավ։ Հայրենիքում նրան սպասում էր իր մանկամարդ կինը։ Պսակից հետո 2 ամիս էին ապրել միասին: Երիտասարդ կինը ավելի շատ տանեցիներին էր պատկանում, քան իր ամուսնուն: Երբ ամուսինը Պոլիս մեկնեց, նա չզարմացավ, քանի որ կարգն այդպիսին էր, և նա բազում կանանց օրինակն ուներ աչքի առաջ, ովքեր անամուսին ապրեցին ողջ կյանքը՝ դառնալով ամուսնական կյանքի համար անպետք պառավներ, մինչև որ նրանց ամուսինները աշխատում էին Պոլսում: Իսկ Մարտիրոսին իր խանութում հավանում է հայմի տիկին, որը հոգնել էր հոդացավերից տառապող իր հարուստ վաճառական ամուսնուց:Ձմեռնամուտին, շրջակա գյուղերում շատերի ամուսինները վերադառնում են Պոլսից:Նրանցից մեկն է Խաչոն, որը արտ ու եզ պահելու փող էր կուտակել: Ձմեռը հասավ իր ողջսաստկությամբ, իբրև թե այս հայրենիք դարձողներին հիշեցնելու համար, որ հարմարժամանակին են հասել հայրենի վառարանին։ Մարտիրոսի վերադարձի մասին խոսքըչկար: «Փռենթան»-ի վայելչակազմ պահապանը իր համար հարմար տեղ էր գտել: Նա նորեկ պարզամիտ տղան չէր: Բայց ի՞նչ օգուտ. հարուստ տիկնանց համակրանքըծառերի վրա նստա թռչունների պես անհաստատ է։ Տանից թուղթ է գալիս, որը բռնիհիշեցնում է նրան մոռացած սրբազան պարտավորությունները: Մարտիրոսըբեռնակրություն անելու ուժ և կամք չունի այլևս: Ուզում է գործ բռնել, բայց դրամ չկա։ Կարիքը ստիպում է նրան գաղտնի ու անձայն պսակվել, պոլսեցի մի կնոջ հետ, առանցպատրիարքարանին լուր տալու, բարեկամ հրավիրելու: Տանից անվերջ նամակներ են գալիս. աները սպառնում է հարսին վռնդել, եթե երկրորդ փոլոսն էլ անվճար մնա։

Գնացողները շարունակում են վերադառնալ Պոլսից։ Բայց Մարտիրոսից պատասխան չկա։Կինը եկեղեցում լուռ աղոթքներ է անում, բայց դրանք չեն փոխում նրա ճակատագիրը։Գնում է այն արտը, որտեղ ճանապարհ է դրել Մարտիրոսին և, հայացքը ճանապարհին, սպասում:

tarntercum