Պատմվածքի հերոսը՝ ծերունի Հուսեփ աղան, միջահասակ,ալեհեր մարդ է: Եղել է վաճառական, ապա՝ խանութպան: Սակայն հիմա այլևս ոչ վաճառական է, ոչ էլ խանութ ունի: Ուրիշների առևտրի միջնորդությամբ է զբացված՝ խանութից խանութ տանելով պասմայի ու ճերմակեղենիմատուցումների ու պահանջումների անհամաձայնելի ուհակառակորդ հավաքածուները: Պարտքերը թույլ չեն տալիս հոգալ հանապազօրյա կարիքները: Նա չի կարողանում ապահովել իր երկու դստրերի ապրուստը։ Ամեն օր ելնում է տանից անհույս՝ ուսին գցելով իր տոկուն պայուսակը: «Սև կաշիե մեծ պայուսակ մըն էր, զոր իրիկուն ձեռքը բռնածկերթար փողոցներեն։ Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշվե պարկը, որովամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կը տաներ, կամ պտուղը երկու փոքրիկզավակներու…»։
Պայուսակը միաժամանակ Հուսեփ աղայի հոգսերի ընկերն է, այդ հոգսերի խորհրդանիշը:Այն, ինչպես մի դանայան տակառ, կլանել էր ծերունու երեսուն տարիների հոգնությունը, գործն ու վաստակը: «Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթորգործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսունտարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստիխնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենականպարապությամբը…»:
Այդ պայուսակի հատակն իջնող ամեն բան անհետ կորում էր, անվերադարձ չքանում ասես հուշ ու հիշատակի ոչ մի նշույլ չպահող անցյալում: Կարիքն է եղել երեսուն տարիների ընթացքում Հուսեփ աղայի տերն ու տիրակալը։ Տիրակալ, որի հագուրդը նա չի կարողացել բավարարել:
Այժմ ծանր ժամանակ է: Քաղցից տառապող դուստրերը տանը սպասում են իրենց հորը: Սակայն Հուսեփ աղան չունի դրամ, և պայուսակը դատարկ է: Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գալիս է Պոլիս: Սակայն ոչինչ չի կարողանում գնել, իսկ առանց գնումների չի կարող բռնել տան ճամփան: Նա թափառում է Պոլսի փողոցներով: Կամուրջըհասած, կանգ է առնում: Տասը փարա չունի, որ վճարի կամուրջն անցնելու համար: Նաև նկատում է, որ պայուսակը թողել է ինչ-որ տեղ:
Վերջին տեսարանը ներկայացնում է իրեն ջրում խեղդամահ արած Հուսեփ աղային: Նրա գլխավերևում լուսինն է, որը հիշեցնում է արծաթե մետաղադրամ, իսկ կողքին է պայուսակը, որն այլևս դատարկ չէ, քանի որ ինքնասպանը լցրել է այն ծանր քարերով: