Գրիգոր Նարեկացի. «Մատյան ողբերգության» (X դար համառոտ)

narekaciԳրիգոր Նարեկացու «Մատյանը» բաղկացած է 95 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը բնորոշված է որպես «Խոսք ընդ Աստուծո ի խորոց սրտի»: Քնարական հերոսը զղջման մտորումներին հանձնված մի մեղսավոր է,որին հուզում է Աստծուն որևէ կերպ հաղորդակից լինելու հնարավորության հարցը: Զղջման պատասխանատվությունը և գիտակցությունը ունի ինչպես անձնական, այնպես էլ անանձնական չափում: Նա սգում է իր հոգևոր տկարությունը և մարդկության հոգևոր տկարությունը, զգում է, որ իր տկարությամբ կապված է մարդկության մեղսավոր բնությանը:

Դիմելով Աստծուն և բացելով նրա առաջ իր հոգու գաղտնարանը՝ ուժ է որոնում իր ներշնչանքի մեջ և խնդրում է Աստծուն օգնել իրեն գրելու իր մատյանը, որը համարում է մատուցելիք զոհաբերություն:

Իր բանաստեղծական ձիրքը գործիք է համարում Աստծո և Նախախնամության ձեռքին: Գիտակցելով իր հոգում պայքարող ձգտումները, որոնք հակասականորեն պառակտում են նրան, տեսնելով իր մեջ կասկածը և անվստահությունը, բանաստեղծը ողջ հույսը դնում է Աստծո Շնորհի վրա:

Թաթախում է իրեն մարդկության մեղքերի անդունդը, ասում է, որ վերջավոր էակներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, քանզի ինքը չի կարողացել մտքիերիվարը բանականության սանձով պահել և, մարդկանց գործած բոլորնախկին չարիքներին նորերն է գումարել։ Նույնիսկ Արարչի առաջ գտնվել է նենգ, ըմբոստացել է Նրա դեմ, աստվածադրուժ մտքեր է ունեցել ու չի վախեցելպատժից։

Կործանվելու սարսափին հաջորդում է փրկության հույսը՝ որը կապված է մեղքերի խոստովանության հետ։ Մատյանի տրամաբանական ներքին հեռանկարը լավատեսության հաղթանակն է:

Աստված ամենուրեք է և ամեն ինչում.

Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,

Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,

Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ամբողջ լրումով։

Եկեղեցին բարձր է առանձին մարդուց, ինչպես որ գավազանը բարձր է Մովսեսից: Եկեղեցին, որը կառուցվում է Աստծո թելադրանքով, կփրկի և կհավաքի մարդկանց: Եկեղեցին նյութական տուն չէ, այլ երկնային մարմին, որ բաղկացած է լույսից:

Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գեղարվեստական արժեքի ապացույցն է հայ գրականության վրա դրա թողած անխամր ազդեցությունը: Նրանից սովորել են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի մեծագույն դեմքերը՝ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը և ուրիշներ։

tarntercum