Լինում է չի լինում, մի ծեր այծ է լինում։ Ունենում է յոթ ուլիկու էնպես է սիրում իր փոքրիկներին, ինչպես կսիրի միայնմայրը։ Մի անգամ, երբ ուզում է գնա անտառ կեր բերելու,կանչում է բոլոր ուլիկներին ու ասում.
— Սիրուն բալիկներ, ես գնում են անտառ, տեսեք, հա՜,զգույշ կմնաք գայլից։ Որ նա մտավ այստեղ, ոչ մեկդկենդանի չեք մնա։ Այդ չարագործը երբեմն ձևացնում է, թեգայլ չէ, բայց նրա հաստ ձայնից ու սև-սև թաթերից դուք իսկույն կճանաչեք։
Ուլիկներն ասում են.
— Մի վախենա, մայրիկ, հանգիստ գնա, զգույշ կլինենք:
Ծեր այծը մկկում է ու խիղճը հանգիստ ճամփա ընկնում։ Քիչ հետո մեկը ծեծում է դուռն ու կանչում.
— Սիրուն բալիկներ, բաց արեք դուռը, ձեր մայրն է եկել, համով-համով բաներ է բերել։
Բայց ուլիկները հաստ ձայնից անմիջապես ճանաչում են գայլին։
– Դուռը բաց չենք անի, դու մեր մայրը չես, մեր մայրիկի ձայնը նուրբ է ու բարի, իսկ քոնը հաստ է ուկոշտ։ Դու գայլն ես։
Այդ ժամանակ գայլը գնում է խանութից մի մեծ կտոր կավիճ գնում, ուտում։ Ձայնը բարակում է.նորից ետ է գալիս ծեծում դուռն ու ասում.
– Սիրուն բալիկներ, բաց արեք դուռը, ձեր մայրն է եկել, համով-համով բաներ է բերել։
Գայլն իր սև թաթը դնում է պատուհանին, ուլիկները տեսնում են ու ասում.
– Դուռը բաց չենք անի, մեր մայրիկի թաթերը սև չեն։ Դու գայլն ես:
Այդ ժամանակ գայլը վազում է հացթուխի մոտ, ասում.
– Թաթս ջարդել եմ, մի քիչ խմոր քսիր վրան։
Հացթուխը խմոր է քսում նրա թաթին։ Հիմա էլ գայլը ջաղացպանի մատ է վազում ու ասում.
— Մի քիչ ալյուր ցանի թաթիս վրա։
Ջաղացպանը մտածում է. «Կա չկա, սա ինչ-որ մեկին ուզում է խաբել» ու չի համաձայնում։ Գայլնասում է.
— Եթե ալյուր չցանես թաթիս, քեզ կուտեմ։
Ջաղացպանը վախենում է, ալյուր է ցանում նրա թաթին։ Այդպիսի մարդիկ էլ կան աշխարհում։
Չարագործը երրորդ անգամ է ծեծում այծի դուռն ու ասում.
– Սիրուն բալիկներ։ Բաց արեք դուռը, ձեր մայրն է եկել, համով–համով բաներ է բերել ձեզ համար։
Այծիկներն ասում են.
— Նախ ցույց տուր թաթդ, տեսնենք մեր մայրն ես, թե չէ։
Գայլը թաթը դնում է պատուհանին, ուլիկները տեսնում են, որ սպիտակ է, նա ճիշտ է ասում, ուբացում են դուռը։ Գայլը ներս է մտնում։
Վախից ուլիկները բոլորը թաքնվում են։ Մեկը մտնում է սեղանի տակ, մյուսը բարձրանում էմահճակալի վրա, երրորդը` վառարանին, չորրորդը թաքնվում է խոհանոցում, հինգերորդը՝պահարանում, վերցերորդը՝ լվացարանի տակ, յոթերորդը՝ պատի ժամացույցի մեջ։ Բայց գայլըբոլորին գտնում է ու այլևսլ ժամանակ չի կորցնում, իրար ետևից ողջ-ողջ կուլ է տալիս բոլորին։Միայն փոքրիկին չի գտնում, որ թաքնվել էր ժամացույցի մեջ։ Կուշտ ուտելուց հետո գայլը գնում էանտառ, մի ծառի տակ պառկում կանաչ խոտերի վրա ու քնում։
Շուտով այծը անտառից տուն է գալիս ու ի՜նչ տեսնի որ լավ լինի՝ դուռը կրնկի վրա բաց։ Սեղանը,աթոռներր շուռ տված, լվացարանը ջարդած, բարձերն ու վերմակները էս ու էն կողմ նետված։Փնտրում է իր բալիկներին, չի գտնամ։ Կանչում է, մեկ-մեկ ձայն տալիս, պատասխան չկա։Վերջապես, երբ մոտենում է ժամացույցին՝ մի բարակ ձայն է լսում.
— Մայրիկ, ես ժամացույցի մեջ եմ։
Մայրը պատի ժամացույցի միջից հանում է փոքրիկին, սա պատմում է, թե գայլն ինչպես կերավբոլորին։ Պատկերացրեք, թե խեղճ մայրն ինչ ողբ ու լաց է դնում իր բալիկների համար։
Վիշտը սրտում՝ այծը դուրս է գալիս տնից, փոքր ուլիկն էլ ետևից:
Գնում է անտառ, ի՜նչ տեսնի՝ գայլը պառկել է ծառի տակ ու էնպես է խռմփացնում, որ ծառի ճյուղերըդողդողում են։ Այծը մի լավ տնտղում է նրան, տեսնում է, որ ուռած փորի մեջ ինչ-որ բաներ ենշարժվում, թպրտում։
«Տեր Աստվա՜ծ,— մտածում է այծը,— մի՞թե ուլիկներս դեռ ողջ են սրա փորի մեջ»։ Եվ ուլիկինպատվիրում է շուտ տուն վազի, մկրատ, թել ու ասեղ բերի։ Այծը մկրատով կտրում է գայլի փորը,հենց որ ճեղքը բացվում է, ուլիկներից մեկը գլուխը դուրս է հանում։ Այծը լայնացնում է ճեղքը,ուլիկները իրար ետևից դուրս եե թռչում, ողջ ու անվնաս։ Դու մի ասի ագահությունից գայլը նրանցառանց ծամելու է կուլ տվել։ Ա՜յ թե ուրախանում են։ Սկսում են թռչկոտել իրենց մայրիկի շուրջ,փաթաթվել նրան։ Բայց ծեր այծն ասում է.
— Շուտ արեք գնացեք, քարեր հավաքեք, լցնենք այս անիծյալի փորը, քանի դեռ չի արթնացել։
Յոթ ուլիկները շա՜տ, շա՜տ քար են հավաքում ու, ինչքան որ կարող են, լցնում են գայլի փորը։ Այծնէլ շտապ-շտապ կարում է նրա փորի ճեղքը։
Վերջապես գայլը արթնանում է, ոտքի ելնում, զգում է, որ շատ ծարավ է, գնում է ջրհորից ջուրխմելու։ Հենց որ տեղից շարժվում է, քարերը փորում գռգռում են։ Գայլն ասում է.
— Այս ի՞նչ ղոռոց, գռռոց է,
Այս ի՜նչ աղմուկ իմ վարում,
Ե՚ս ուլիկներ կուլ տվեցի,
Բայց քարեր են գռգռում։
Մոտենում է ջրհորին, կռանում որ խմի, բայց քարերի ծանրությությունից գլխի վրա ընկնում է ջուրը,խեղդվում։ Ուլիկները տեսնում են, ուրախությունից թռչկոտալով վազում մոր մոտ, ասում.
– Գայլը խեղդվեց, գայլը խեղդվեց,— ու մոր հետ միասին յոթ ուլիկները պար են բռնում ջրհորի շուրջ: