Գրիմ եղբայրներ. «Ձյունանուշն ու Ալծաղիկը»

Grimm Brothers2Լինում է, չի լինում՝ մի աղքատ որբևայրի կին։ Ապրում էփոքրիկ տնակում։ Տնակի առաջ մի պարտեզ է ունենում,պարտեզի մեջ՝ երկու վարդի թուփ, մեկը՝ սպիտակ վարդի,մյուսը՝ կարմիր։ Վարդի թփերի նման երկու փոքրիկ աղջիկ էունենում, մեկի անունը՝ Ձյունանուշ, մյուսինը՝ Ալծաղիկ։Երկուսն էլ այնքան լավն ու բարի, այնքան սրտով մաքուր ուաշխատասեր, որ կարծես միայն իրենք էին այդպիսինբովանդակ աշխարհում։ Միայն թե Ձյունանուշն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Ալծաղիկը՝ ավելիկայտառ ու աշխույժ։

Ձյունանուշը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկԱլծաղիկը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ էլ՝ եթե գործ չկար, նրա համարգիրք էր կարդում։ Երկու քույրն էլ այնքան էին իրար սիրում, որ ձեռք ձեռքի տված գնում այստեղ ու այնտեղ, ու երբ Ձյունանուշն ասում էր.

— Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից,— Ալծաղիկը պատասխանում էր.

— Երբեք, քանի կենդանի ենք։— Իսկ մերն ավելացնում էր.

— Մեկդ ինչ որ կունենաք՝ պետք է կիսեք մյուսիդ հետ։

Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում, ու ոչ մի կենդանի վնասչէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը հենց նրանց ձեռքից առնումորոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթանցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարողէին երգել և ինչ որ գիտեին։ Եթե բան է, ուշանում էին անտառում, ու գիշերը վրա էր հասնում,միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Մայրն էլ գիտեր ու անհանգիստ չէրլինում։ Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են՝կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի գեղեցիկ մանուկ։ Այս մանուկը վեր է կենում,ժպտալով նրանց նայում ու, առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն,անհետանում։ Այստեղ երեխաները դիտում են չորս կողմը, տեսնում են, որ մութն ընկել է ու եթեմթան մեջ երկու քայլ էլ արած լինեին՝ պետք է անդունդը գլորվեին։ Գալիս են, իրենց մորը պատմում։Մայրն ասում է.

— Սա անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխաներին։

Ձյունանուշն ու Ալծաղիկը իրենց մոր տնակն այնպես մաքուր էին պահում, որ տեսնելիս մարդու դուրէր գալիս։ Ամառը գլխավորապես Ալծաղիկն էր տան պատրաստում ու ամեն առավոտ, մորզարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ՝ երկու վարդ, մինը՝սիպտակ, մյուսը՝ կարմիր։ Ձմռանը Ձյունանուշն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին։ Պղինձն էլայնպես մաքուր էր սրբում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մայրն ասում էր.

— Ձյունիկ ջան, գնա դուռը կողպիր։

Հետո նստում էին բուխարու առաջ։ Մայրը գիրք էր կարդում աղջիկներին, իսկ աղջիկները լսում էին ումանում։ Նրանց կողքին պառկում էր իրենց գառը, ետևները՝ թառի վրա քնած սիպտակ աղավնին,գլուխը դրած թևի տակ։ Մի իրիկուն էլ, երբ այսպես նստած են լինում, մեկը դուռը ծեծում է։ Մայրնասում է.

— Ալծաղիկ, շուտ վեր կաց, դուռը բաց արա․ անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։

Ալծաղիկը գնում է, դուռը բացում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի: Տեսնում է, դռան ետևը կանգնած մի ահագին արջ, որ դուռը բացվելուն պես ներս է մտցնում իր հաստ գլուխը։Ալծաղիկը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկՁյունանուշը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը ասում է.

— Ինչո՞ւ եք վախենում․ ինձնից մի՛ վախեցե, ես ձեզ վնաս չեմ տա։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկամի քիչ տաքանամ։

— Վա՜յ, խեղճ արջ,— բացականչում է մայրը։— Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշկաց, բուրդդ չմրկի… Աղջիկնե՛ր, դուրս եկեք, եկեք այստեղ, արջը ձեզ ձեռք չի տա։ Աղջիկները դուրսեն գալիս, կամաց-կամաց մոտենում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղվերանում է։ Արջն էլ ասում է.

— Երեխեք, թե կարող եք՝ այս իմ բրդի ձյունը թափ տվեք։

Աղջիկները վազում են, ավելը բերում, արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունիցմռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջիկները ընտելանում են իրենց անճոռնի հյուրին ու սկսում ենհետը կատակել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակինդեսուդեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռչալ՝ ծիծաղից թուլանում են։ Բայց երբշատ են նեղացնում՝ վռչում է. — Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջիկներ։ Քնելու ժամանակը որգալիս է, ու աղջիկները գնում են քնեն, մայրն արջին ասում է.

— Դե դու էլ օջախի առաջը պառկիր։

Օրը բացվում է թե չէ՝ արջը գնում է դեպի անտառի խորքը։ Այն օրից այս արջը ամեն իրիկուն նույնժամին գալիս է նրանց մոտ։ Պառկում է օջախի առաջ ու թողնում է հետը խաղան։ Սրանք էլ այնպեսեն սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը չեն փակում։ Ձմեռն անցնում է․գարունքն ընկնում է, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Ձյունանուշին ասում է.

— Դե հիմա արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնի։

— Ո՞ւր ես գնում,— հարցնում է Ձյունանուշը։

— Պետք է անտառ գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմեռը,գետնի սառած ժամանակը, նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրըտաքացնում է թե չէ՝ այդ գող անպիտանները դուրս են գալիս ու, ինչ որ աչքները տեսնում է, էլտիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում։ Արջից բաժանվելու համար շատ է տխրումՁյունանուշը, իսկ երբ դուռը բաց է անում, որ գնա, հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցըմի փունջ մնում է փակի վրա, ու բրդի տակից ոսկու պես բան է պսպղում։ «Երևի աչքիս թվաց»,—մտածում է աղջիկն ու մտքից հանում է այս բանը։ Արջն էլ շտապում է դեպի անտառն ուանհետանում է ծառերի ետևը։ Մի օր էլ մայրն աղջիկներին անտառն է ուղարկում, որ գնան ցախհավաքեն։ Գնում են աղջիկները և տեսնում են՝ անտառում ընկած մի ծառ, ու այս ծառի վրա, խոտերիմիջին մի բան այս կողմն է թռչում, այն կողմն է թռչում․ բայց թե ինչ բան է, գլխի չեն ընկնում։Մոտենում են, տեսնում են՝ մի թզուկ, դեմքը պառաված, մորուքն էլ սիպտակ ու երկա՜ր։ Մորուքիծայրը մնացել է ծառի ճեղքում, դեսուդեն է ընկնում ու չի իմանում, թե ոնց հանի։ Աղջիկներին որտեսնում է՝ արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.

— Ի՞նչ եք կագնել։ Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել։

— Այդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի,— հարցնում է Ալծաղիկը։

— Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է՝ ի՞նչ է պատահել… Ի՞նչ պետք է պատահեր․ ուզում էի ծառը ճղեմ,մանր տաշեղներ անեմ մեր խոհանոցի համար, թե չէ՝ մեծ փետերից այրվում են մեր կերակուրները,մենք այնքան շատ չենք ուտում, ինչքան դուք: Ծառի ճեղքն էլ այնպես արագ փակվեց, որ չհասցրիմորուքիս ծայրը հանեմ։

Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի մորուքըծառի ճեղքիցը հանել։

— Կացեք, ես գնամ մարդիկ կանչեմ,— ասում է Ալծաղիկը։

— Հիմարի գլուխ,— վրա է պրծնում թզուկը.— ի՞նչ եմ անում մարդիկ։ Դուք հերիք չե՞ք, որ զահլեսգնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարող ե՞ք, մի ուրիշ բան էլ հնարեք…

Ձյունանուշն ասում է. — Մի քիչ համբերիր, ես ճարը գտա։— Ասում է, գրպանից մկրատը հանում ութզուկի մորուքի ծայրից կտրում։ Թզուկն ազատվում է թե չէ՝ իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքըտոպրակը, որ ծառի փչակում էր պահել ու գնում է քթի տակին փնթփնթալով.

— Ա՛յ քեզ անտաշներ… եկան այս փառավոր մորուքս կտրեցին թողին։ Գետինը մտնեք դուք, գետինը…

Այսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ նայելու գնուկ է։ Այս դեպքի վրա մի քանիժամանակ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկ բռնելու։ Գետափին մոտենում են,տեսնում են՝ ծղրիդի նման մի բան ետ ու առաջ է թռչկոտում ու քիչ է մնում՝ ջուրն ընկնի։ Մոտ ենվազում, տեսնում են՝ իրենց ծանոթ թզուկը։

— Այդ ի՞նչ ես անում այդտեղ, գաճաճ քեռի,— հարցնում է Ալծաղիկը։

— Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում՝ ինչ եմ անում… Չե՞ք տեսնում՝ անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշել…

Թզուկը գետափին նստած՝ կարթով ձուկը էր բռնում, հանկարծ քամին փչում է ու մորուքը փաթաթումկարթի թելին։ Հենց այդ ժամանակը մի մեծ ձուկ է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում,քաշում է դեպի ներս։ Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկըտանում է։ Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են մորուքըթելից բաժանեն, չեն կարողանում, այնպես խճճված են լինում իրար։ Ուրիշ ճար չի մնում, մկրատըհանում են, դարձյալ մորուքը կտրում, իրեն ազատում։ Ազատվում է, տեսնում է՝ մորուքը էլի կտրելեն, սկսում է վրաները ճղճղալ.

— Ա՛յ դուք անասուններ, այս մի՞թե կարգ է, հը՞։ Դուք համարձակվեք իմ երեսն այսպեսայլանդակե՞լ… Հերիք չէր էն օրը մորքուքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞… Եսհիմի ի՞նչպես մերոնց երևամ… Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը…

Վերցնում է իր մարգարտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում, ուսովն է ձգում ուանհայտանում մոտիկ քարի ետևում։ Սրանից մի քանի օր հետո մայրն իր աղջիկներին մոտակաքաղաքն է ուղարկում՝ թել, ասեղ, մատնոց և ուրիշ այս տեսակ մանրուք գնելու։ Մի քարքարոտդաշտով անցնելիս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտույտ տվեց ու նետի նմաններքև սլացավ, զարկեց մի քարի տակի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ էբարձրանում, ու էս ձայնի վրա աղջիկները վազում են, տեսնում են՝ իրենց հին ծանոթ թզուկը, արծիվըճանկել է, ուզում է տանի։ Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկում ուայնքան են արծվի հետ այս կողմ, այն կողմն ընկնում, այնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվըորսը թողնում է, թռչում գնում։ Առաջին սարսափն անց է կենում թե չէ՝ այս թզուկը նորից իր ճղճղանձայնով աղջիկներին վրա է պրծնում.

— Ի՞նչ արեցիք․ չէի՞ք կարող ավելի քնքուշ, հը՞… բարակ շորերս պատառոտեցիք թողիք… անճոռնիանպիտաննե՛ր…

Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իրքարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենցճամփան, քաղաքում իրենց առևտուրն անում են ու ետ վերադառնում։ Վերադարձին գալիս են,դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են՝ իր տոպրակը շուռ է տվել,թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե տեսնող չի լինի։ Վերջալույսի շողքերն ընկել են փայլունքարերի վրա, ու գույնզգույն քարերն այնպես են վառվում, շողշողում, հուրհուրատին տալիս, որաղջիկները քարանում են։

— Ի՞նչ եք բերաններդ բաց արել, կանգնել,— գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանիգույնի։ Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից միարջ է դուրս վազում, հարձակվում։ Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրակհասցներ մտնի իր խորշը՝ արջր բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել.

— Իմ սիրելի, իմ տեր արջուկ, վերցրու, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Տես,թե ինչ շքեղ անգին քարեր են այնտեղ թափված։ Ինձ բաշխիր իմ կյանքը։ Ի՞նչ օգուտ ես տանելու,եթե սպանես ինձ, այսպես մի փոքրիկ, վտիտ արարածի։ Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևա։ Ա՛յ, թեուզում ես ուտես՝ այս անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ․ լորի պես գեր ու տխլիկ․ անուշպատառ են… սրանց կեր, քեզ անուշ լինի…

Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ էհասցնում, թզուկը տեղնուտեղր հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել։ Արջըետևներից կանչում է.

— Ձյունանո՛ւշ, Ալծաղի՛կ, մի՛ վախեցեք, սպասե՛ք, ես էլ եմ ձեզ հետ գալիս։

Աղջիկները ճանաչում են, որ սա իրենց սիրելի արջի ձայնն է, կանգնում են։ Արջը մոտենում է նրանց,ու հանկարծ մորթին վրայից ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի՝ ոտիցը գլուխոսկու մեջ.

— Ես թագավորի տղա եմ,— ասում է նա։— Այս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ուհափշտակել իմ բոլոր գանձերը։ Եվ ես դատապարտված էի անտառում թափառելու մինչև սրա մահը։Ահա վերջապես սա ստացավ իր արժանի պատիժը, իսկ ես՝ իմ առաջվա պատկերը։

Այստեղից գնում առնում են անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում։ Ապաթագավորի տղեն ամուսնանում է Ձյունանուշի հետ, իսկ եղբայրը՝ Ալծաղիկի։ Ապրում են ուրախ ուերջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սպիտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտիտակ՝ կարմիր վարդի թուփը։ 

tarntercum