Լինում է, չի լինում, մի հարուստ մարդ է լինում: Նրա կինըծանր հիվանդանում է, և երբ զգում է, որ այլևս վեր չիկենալու, կանչում է մինուճար աղջկան, ասում.
– Սիրելի զավակս, համեստ ու խոնարհ եղիր, և աստվածմիշտ կօգնի, ես էլ վերևից կհսկեմ քեզ ու մենակ չեմ թողնի:
Ասում է, աչքերը փակում ու մեռնում: Աղջիկն ամեն օր այցիէ գնում մոր գերեզմանին, լաց լինում: Նա շատ խոնարհ ուհեզ աղջիկ է լինում: Շուտով վրա է հասնում ձմեռը, և մոր գերեզմանը ծածկվում է ճերմակ սփռոցով,իսկ գարնանը, երբ նորից շողշողում է արևը, հարուստը նորից է ամուսնանում: Խորթ մայրը հետըերկու աղջիկ է բերում: Սրանք սիրունատես, բայց շատ չար ու դաժան հոգով են լինում: Ու խեղճաղջկա օրը սևանում է:
– Մի՞թե այս հիմարն էլ պիտի մեզ հետ սեղան նստի,- ասում է խորթ մայրը: Ով ուզում է ուտի, նախպետք է աշխատի: Քո տեղը խոհանոցն է, գնա, էնտեղ քեզ համար շատ գործ կճարվի:
Հանում են նրա գեղեցիկ հագուստը, հին, մաշված շորեր տալիս ու փայտե մաշիկներ:
– Հապա մի այս գոռոզ թագո՜ւհուն նայեք, ինչպես է զարդարվել,- ասում են նրանք ծիծաղելով ուաղջկան խոհանոց ուղարկում:
Առավոտից իրիկուն նա աշխատելու էր խոհանոցում, ջուր բերեր, վառեր վառարանը, ճաշ եփեր,լվացք աներ:Այդքանը բավական չէր, խորթ քույրերն էլ հոգու հետ էին խաղում: Ծաղրում էին,ծիծաղում վրան, ոսպ ու սիսեռ էին լցնում մոխրի մեջ ու ստիպում ջոկել: Երեկոյան, երբ խեղճ աղջիկըվերջացնում էր գործը և ուզում էր պառկել հանգստանալ, անկողին չէին տալիս, ստիպում էինվառարանի մոտ թափված մոխրի վրա նստել: Եվ որովհետև միշտ մոխրոտ ու փոշոտ էր լինում,քույրերը անունը դնում են Մոխրոտ: Մի անգամ հայրը գնում է տոնավաճառ և աղջիկներին հարցնումէ, թե ինչ բերի նրանց համար:
– Գեղեցիկ զգեստներ,- ասում է մեկը:
– Մարգարիտներ ու ակնեղեն,- ասում է մյուսը:
– Քեզ համար ի՞նչ բերեմ, Մոխրոտ, դո՞ւ ինչ ես ուզում:
– Ինձ համար մի ճյուղ բեր, հայրիկ: Տուն դառնալիս որ ճյուղը, որ գլխարկդ գցի, հենց դա էլ պոկիրբեր:
Հայրիկը գեղեցիկ հագուստներ է գնում աղջիկների համար, մարգարիտներ ու թանկարժեք քարեր, ուերբ տուն գալիս անցնում է անտառով, ընկուզենու ճյուղը կպչում է նրան ու գլխարկը ցած գցում:Հայրը հենց այդ ճյուղն էլ պոկում է ու բերում իր հետ: Բերում նվերները տալիս է աղջիկներին, ճյուղնէլ` Մոխրոտին: Մոխրոտը շնորհակալություն է հայտնում, վերցնում է ճյուղը, տանում է տնկում մորգերեզմանին ու այնքան է լաց լինում, որ արցունքներով ջրում է հողը: Ճյուղն աճում է, մեծանում,դառնում գեղեցիկ ծառ: Մոխրոտը օրական երեք անգամ գնում է ծառի մոտ, լաց լինում ու աղոթում:Ամեն անգամ մի սպիտակ թռչնակ է գալիս, իջնում ծառին, ու երբ Մոխրոտը որևէ բան է ուզում,թռչնակը գցում է նրա համար: Մի օր էլ թագավորը մեծ պարահանդես է անում, որ պիտի տևեր երեքօր, հրավիրում է իր երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի որդին հնարավորություն ունենաընտրություն անելու: Երբ խորթ քույրերն իմանում են, որ իրենք էլ պետք է ներկա գտնվենպարահանդեսին, բարիանում են, կանչում Մոխրոտին.
– Արի մեր մազերը սանրիր, կոշիկները մաքրիր, կոճկիր ճարմանդները, տես ամուր կոճկիր, հա՜,թագավորի հանդեսին ենք գնում:
Մոխրոտը կատարում է նրանց պահանջները, բայց տխուր է, ինքն էլ է ուզում պարել, սկսում էխնդրել խորթ մորը, որ իրեն էլ թույլ տա գնալ:
– Դու ոտքից գլուխ մոխրի ու փոշու մեջ կորած, ինչպե՞ս գնաս թագավորի պարահանդեսը: Ոչ շորունես, ոչ կոշիկ և դեռ ուզում ես պարել,- ասում է խորթ մայրը:
Մոխրոտն այլևս չի խնդրում, բայց խորթ մայրն ասում է.
– Մի թաս ոսպ եմ թափել մոխրի մեջ, եթե երկու ժամում հավաքես, քույրերիդ հետ գնա:
Մոխրոտը գնում է այգի ու ձայն տալիս.
– Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեքինձ, մոխրի միջից ոսպը ջոկեք:
Երկու ճերմակ աղավնիներ գալիս, իջնում են խոհանոցի պատուհանին, նրանց ետևից էլ`տատրակները, ապա երկնային բոլոր հավքերը, իջնում են մոխրի վրա: Աղավնիները սկսում են`կը՛տ-կը՛տ-կը՛տ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Այդպես հավաքում ենամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Մի ժամ էլ չի անցնում, վերջացնում են աշխատանքը ու թռչումգնում: Մոխրոտը թասը ուրախ-ուրախ բերում է տալիս խորթ մորը` մտածելով, որ հիմա իրեն էլ թույլկտա գնալ պարահանդես, բայց նա ասում է.
– Չէ, Մոխրոտ, դու ոչ շոր ունես, ոչ կոշիկ, համ էլ պարել չգիտես, բոլորը կծիծաղեն վրադ:
Մոխրոտը լաց է լինում, իսկ խորթ մայրն ասում է.
– Այ, եթե մի ժամում երկու թաս ոսպ ջոկես մոխրի միջից, էն ժամանակ կգնաս քույրերիդ հետ, ասումէ ու մտածում: «Մի ժամում ոնց պիտի երկու թաս ոսպը ջոկի»: Խորթ մայրը երկու թաս ոսպ է լցնումմոխրի մեջ, իսկ Մոխրոտը էլի գնում է այգին ու կանչում.
– Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ՝ոսպը հավաքեմ:
Եվ երկու ճերմակ աղավնիներ գալիս իջնում են խոհանոցի պատուհանին, իսկ նրանց ետևիցտատրակները և վերջապես երկնային բոլոր հավքերը: Աղավնիները սկսում են` կը՛տ-կը՛տ-կը՛տ,հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Այդպես հավաքում են ամբողջ ոսպը,լցնում թասի մեջ: Կես ժամ էլ չի անցնում, աշխատանքն ավարտում են ու թռչում գնում: Մոխրոտըերկու թաս ոսպը ուրախ-ուրախ բերում, խորթ մորն է տալիս` մտածելով, որ հիմա թույլ կտա իրենպարահանդես գնալ, բայց նա ասում է.
– Չէ, Մոխրոտ, չի լինի, դու քույրերիդ հետ պարահանդես չես գնա, շոր չունես, համ էլ չես կարողպարել, խայտառակ կլինենք քո պատճառով:
Ասում է մայրն ու իր երկու աղջիկների հետ գնում պարահանդես: Երբ տանն այլևս մարդ չի լինում,Մոխրոտը գնում է մոր գերեզմանին այցելության, կանգնում է ընկուզենու տակ ու կանչում.
Շարժիր ճյուղերդ, օրորվիր իմ ծառ,
Ոսկեթել զգեստներ թափիր ինձ համար:
Եվ թռչնակը ոսկեթել զգեստներ է թափում, ոսկեթել մետաքսե կոշիկներ: Աղջիկը շտապ հագնվում է ուգնում հանդեսի: Երբ ներս է մտնում, խորթ մայրն ու քույրերը, որ անտեղյակ էին այդ ամենին,կարծում են, թե անծանոթ թագավորի աղջիկ է եկել, այնքան գեղեցիկ է լինում նոր զգեստի մեջ:Նրանք կարծում էին, թե Մոխրոտը տանը նստած ոսպ է ջոկում մոխրի միջից: Թագավորի տղանընդառաջ է գնում նրան, թևանցուկ անում, ու երբ պարերը սկսվում են, պարում է նրա հետ: Ուրիշ ոչմեկի հետ չի պարում, ոչ էլ թողնում է նրա ձեռքը: Իսկ եթե մեկնումեկը մոտենում է աղջկան պարիհրավիրելու, թագավորի տղան ասում է.
– Նրա հետ ես եմ պարելու:
Մինչև ուշ երեկո պարում է Մոխրոտը, իսկ երբ ուզում է տուն վերադառնալ, թագավորի տղան ասումէ.
– Ես կգամ քեզ ճանապարհ կդնեմ:
Թագավորի տղան ուզում է իմանալ, թե նա ում աղջիկն է, բայց Մոխրոտը փախչում է ու թաքնվումաղավնատանը: Թագավորի տղան այնքան է սպասում, որ Մոխրոտի հայրը գալիս է: Նրան ասում է,թե մի անծանոթ աղջիկ մտավ աղավնատունը: Ծերուկը մտածում է. «Մոխրոտը կլինի», պատվիրումէ բերել կացինն ու կեռը, որպեսզի աղավնատունը քանդի, բայց այնտեղ ոչ ոք չի լինում: Ծնողներըգալիս են տուն, տեսնում` Մոխրոտը կտավե բլուզը հագին, պառկած է մոխրի վրա, վառարանի մոտէլ վառվում է ձեթի ճրագը: Բանն այսպես է լինում. Մոխրոտը աղավնատան մյուս երեսից դուրս էգալիս ու վազում ընկուզենու մոտ, այնտեղ հանում է գեղեցիկ զգեստը, դնում մոր գերեզմանին,թռչնակը ետ է տանում, ինքը հագնում է կտավի բլուզն ու գալիս նստում խոհանոցի մոխրի վրա:Հաջորդ օրը, հանդեսը նորից է սկսվում, և ծնողներն ու խորթ քույրերը գնում են, Մոխրոտն էլի գնումէ ընկուզենու մոտ ու ասում.
Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ,
Ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:
Եվ թռչնակն ավելի շքեղ զգեստ է գցում նրա համար, ու երբ Մոխրոտը ոտք է դնում պալատ, բոլորըհիանում են նրա գեղեցկությամբ: Թագավորի տղան նրան է սպասելիս լինում, հենց որ գալիս է, էլիբռնում է թևից ու միայն նրա հետ է պարում: Երբ ուրիշները մոտենում են, աղջկան պարի հրավիրում,թագավորի տղան ասում է.
– Ես եմ պարում նրա հետ:
Վրա է հասնում երեկոն, աղջիկը պատրաստվում է գնալ, թագավորի տղան հետևում է նրան, որտեսնի` ում տուն է մտնելու: Բայց աղջիկը վազում է պալատի ետևի այգին: Այգում մի հրաշալի ծառէ լինում, վրան` համեղ տանձեր: Աղջիկը շտապ բարձրանում է ծառն ու սկյուռի նման ճյուղից ճյուղանցնում, այնպես, որ թագավորի տղան չի հասցնում նկատել նույնիսկ, թե ուր չքվեց: Նա սպասում էմինչև հայրը գալիս է, ասում է.
– Անծանոթ աղջիկը փախավ, բայց ինձ թվաց, որ տանձի ծառը բարձրացավ:
Հայրը մտածում է. «Մոխրոտը կլինի», ու հրամայում է կացինը բերել, ծառը կտրել: Բայց ծառի վրամարդ չի լինում: Նրանք գալիս են տուն, տեսնում Մոխրոտը խոհանոցում նստած է մոխրի վրա: Այսանգամ էլ նա ծառի մյուս երեսից էր իջել, վազել էր ընկուզենու մոտ, թողել զգեստը, հագել իր կտավեբլուզն ու նորից պառկել էր մոխրի վրա: Երրորդ օրն էլ, երբ ծնողներն ու խորթ քույրերը գնում ենպարահանդես, Մոխրոտը վազում է մոր գերեզմանի մոտ ու խնդրում ծառին.
Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ,
Ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:
Եվ թռչնակը մի այնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէրտեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում: Մոխրոտը պարահանդես է գալիս այդզգեստով, հիացմունքից լեզուները կապ են ընկնում: Թագավորի տղան միայն նրա հետ է պարում, ուեթե որևէ մեկը հրավիրում է աղջկան, ասում է.
– Ես եմ պարում նրա հետ:
Վրա է հասնում երեկոն, Մոխրոտը պատրաստվում է գնալ, թագավորի տղան ուզում է նրանճանապարհել, բայց աղջիկն էլի այնպես ճարպկորեն է ծլկում, որ ոչ ոք նրան չի նկատում: Այսանգամ թագավորի տղան խորամանկության է դիմում. հրամայած է լինում աստիճաններին ձյութքսել, և երբ Մոխրոտը փախչում է, նրա ձախ կոշիկը մնում է սանդուղքի աստիճանին կպած:Թագավորի տղան վերցնում է կոշիկը, որ փոքրիկ ու սիրուն է լինում` ձուլված մաքուր ոսկուց: Հաջորդառավոտյան թագավորի տղան կոշիկը ձեռքին գնում է Մոխրոտի հոր մոտ, ասում.
– Այս կոշիկը ում ոտքը որ մտավ, նա կլինի իմ կինը:
Ուրախանում են քույրերը, նրանք գեղեցիկ ոտքեր են ունենում: Ավագը մոր հետ մտնում է սենյակ, որփորձի կոշիկը: Բութ մատը խանգարում է, որ կոշիկը մտնի: Մայրը դանակը տալիս է նրան` ասելով.
– Կտրի´ր բութ մատդ, երբ թագուհի դառնաս, միևնույնն է, ոտքով չես ման գալու:
Աղջիկը կտրում է բութ մատը, կոշիկը դժվարությամբ հագնում է ու ցավից շրթունքը կծած գնումկանգնում թագավորի տղայի առաջ: Թագավորի տղան նրան նստեցնում է իր ձիուն ու տանում: Այդճանապարհն անցնում է գերեզմանոցի մոտով, իսկ ընկուզենու վրա երկու աղավնի նստած երգում են.
Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՜ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:
Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում` արյուն է հոսում: Ձիու գլուխը թեքում է, կեղծհարսնացուին բերում տուն, ասում, որ սա չի իսկական հարսնացուն, թող մյուս քույրը փորձի: Կրտսերքույրը մտնում է սենյակ, սկսում է փորձել, ոտքի մատները մտնում են կոշիկի մեջ, բայց կրունկը մեծ էլինում, չի տեղավորվում: Մայրը դանակը տալիս է նրան, ասում.
– Կտրի´ր կրնկիդ մի մասը, որ թագուհի դառնաս, ոտքով չես ման գալու:
Աղջիկը կտրում է կրնկի մի մասը, ոտքը մի կերպ մտցնում կոշիկի մեջ և ցավից շրթունքը կծած` գնումթագավորի տղայի առաջ կանգնում: Թագավորի տղան նրան դնում է ձիու վրա ու տանում: Բայց երբանցնում են ընկուզենու մոտով, այնտեղ թառած երկու աղավնի երգում են.
Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՜ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:
Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում՝ արյուն է հոսում, ճերմակ գուլպաները կարմրել ենարյունից, թեքում է ձիու գլուխը և ինքնակոչ հարսանացուին ետ բերում:
– Սա էլ իսկականը չի,- ասում է թագավորի տղան,- էլ ուրիշ աղջիկ չունե՞ք:
– Հանգուցյալ կինս մի փոքրիկ, հիմար աղջիկ է թողել ինձ, Մոխրոտը, բայց դե նա ի՞նչ հարսնացու:
Թագավորի տղան խնդրում է, որ նրան էլ բերեն` փորձի:
Խորթ մայրն ասում է.
– Չէ , նա այնքան կեղտոտ է, որ ամոթ է ձեր աչքին երևա:
Թագավորի տղան պահանջում է, որ աղջկան անպայման բերեն իր մոտ: Մոխրոտը նախ լվանում էերեսն ու ձեռքերը, նոր ներկայանում թագավորի տղային ու խոր գլուխ տալիս: Թագավորի տղանկոշիկը տալիս է փորձելու: Մոխրոտը նստում է աթոռին, ոտքից հանում է փայտե մաշիկը, ոսկե կոշիկըհագնում, որ ճիշտ նրա ոտքովն է լինում: Նա ելնում է կանգնում, թագավորի տղան նայում է նրանու ճանաչում այ՛ն գեղեցկուհուն, որի հետ պարել է երեք օր: Ասում է.
– Ա՜յ սա է իմ իսկական հարսնացուն:
Խորթ մայրն ու քույրերը վախենում են, չարությունից գունատվում, իսկ թագավորի տղան վերցնում էՄոխրոտին, դնում ձիու վրա ու քշում: Երբ անցնում են ընկուզենու մոտով, երկու ճերմակաղավնիները երգում են.
Ոտքից արյուն չի կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Բարով տանես գիրկդ առած.
Հարսնացուն է քո սիրած:
Ասում են ու երկուսն էլ թռչում իջնում Մոխրոտի ուսերին, մեկը` աջ, մյուսը` ձախ ուսին, ու այդպեսնստած էլ մնում: Հարսանիքի ժամանակ խորթ քույրերն էլ են գալիս, ուզում են շողոքորթելՄոխրոտին, ձևացնել, թե ուրախ են նրա երջանկության համար: Երբ հարսանեկան կառքը շարժվում էդեպի եկեղեցի, մեծ քույրը նստում է հարսի աջ կողմում, փոքրը` ձախ կողմում: Եվ աղավնիներըկտցում հանում են նրանց մի-մի աչքը: Իսկ երբ եկեղեցուց տուն են գալիս, մեծ քույրը նստում է ձախկողմում, փոքրը՝ աջ կողմում, և աղավնիները նորից հանում են նրանց մի-մի աչքը: Այդպեսպատժվում են նրանք իրենց չարության ու խորամանկության համար ու ամբողջ կյանքում կույրմնում: