Գրիմ եղբայրներ. «Ռապունցել» (1812 թ.)

Grimm Brothers Rapuntsel1Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին են լինում:Ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի հաջողվում:Բայց ահա մի օր աստված կատարում է նրանցցանկությունը: 

Ամուսինների փոքրիկ պատուհանը նայում է հարևանիայգուն: Այնտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկծաղիկներն ու խոտերը, սակայն պարտեզի շուրջը բարձրպատ կա, և ոչ ոք այնտեղ չի մտնում, քանի որ տերը հզոր կախարդուհի է: Բոլորը վախենում են նրաուժից: Մի անգամ կինը պատուհանից նայելիս է լինում, և աչքը ընկնում է մի թփի: Թուփը ռապունցելբույսի թուփ է լինում, որը նաև անվանում են բարբարուկ: Այնքան կանաչ ու փարթամ է լինումբույսը, որ կնոջ բերանի ջուրը գնում է: Անընդհատ մոտենում է պատուհանին, նայում ռապունցելինու սիրտն ավելի է ուզում: Եվ քանի որ ոչ ոք չի համարձակվում մտնել կախարդուհու պարտեզն ուորևէ բան քաղել այնտեղից, կինն օր-օրի գունատվում ու նիհարում է:

– Սիրտդ ի՞նչ է ուզում, այ կին,- հարցնում է ամուսինը՝ վախեցած կնոջ տեսքից:

– Ա~խ, եթե այն ռապունցելից չուտեմ, կմեռնեմ,- պատասխանում է կինը:

Ամուսինը շատ է սիրում կնոջը ու մտածում է, որ եթե կինը դրա պատճառով կարող է մեռնել, ուրեմնինքն ամեն գնով պետք է ճարի այդ բույսից: Պատի վրայով բարձրանում է, մտնում կախարդուհուպարտեզը, արագ-արագ մի քանի թև ռապունցել քաղում, բերում տալիս կնոջը: Կինն աղցան էպատրաստում և ուտում: Սակայն աղցանն այնքան համեղ է լինում, որ հաջորդ օրը նա ավելի շատ էցանկանում ու չի կարողանում հանգստանալ, մինչև ամուսինը չի խոստանում դարձյալ մտնելկախարդուհու այգին: Գիշերը մարդը պարսպի վրայով իջնում է պարտեզ ու շատ վախենում է, քանիոր տեսնում է կախարդուհուն՝ իր առաջ կանգնած:

– Ինչպե՞ս ես համարձակվում մտնել իմ այգին ու կանաչ ռապունցել գողանալ,- հարցնում էբարկացած կախարդուհին:

– Ա~խ, ներեցեք, ի~նչ անեմ, կինս պատուհանից տեսել է ձեր ռապունցելն ու սիրտն այնպես է ուզում,որ եթե չտանեմ, կմեռնի:

Կախարդուհին հանդարտվում է և ասում.

– Եթե այդպես է, ես մի պայման ունեմ, ռապունցել քաղիր, ինչքան ուզես, բայց հենց որ կինդունեցավ երեխա, երեխային պետք է տաս ինձ: Ես լավ կպահեմ նրան, ինչպես հարազատ մայրը:

Մարդը վախից համաձայնում է: Եվ շուտով կինը մի սիրուն աղջիկ է ունենում, անմիջապեսհայտնվում է կախարդուհին, աղջկա անունը դնում Ռապունցել և տանում իր տուն: Ռապունցելըմեծանում է, դառնում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը: Հենց որ դառնում է 12 տարեկան,կախարդուհին նրան փակում է անտառում գտնվող մի բարձր աշտարակում: Աշտարակը ո´չ դուռ էունենում, ո´չ սանդուղք, միայն փոքրիկ պատուհան: Երբ կախարդուհին ուզում է աղջկա մոտ գնալ,կանգնում է ներքևում և կանչում.

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,

Ծամերդ կախիր:

Ռապունցելի մազերը շատ գեղեցիկ են, նուրբ ոսկեթելի նման: Կախարդուհու ձայնը լսելիսՌապունցելը մազերի հյուսքերը կապում է պատուհանի կեռից ու ծայրը կախ գցում: Հյուսքից բռնելով՝կախարդուհին վեր է բարձրանում:

Մի անգամ թագավորի որդին անցնելիս է լինում աշտարակի մոտով: Հանկարծ լսում է երգի ձայն ուայնպես գերվում, որ կանգնում է ու ականջ դնում: Մենակ պահերին Ռապունցելը երգում է իրհիասքանչ ձայնով: Թագավորի տղան ուզում է բարձրանալ աշտարակը, բայց դուռ ու սանդուղքչգտնելով, գնում է տուն: Սակայն աղջկա երգի ձայնը դուրս չի գալիս մտքից, ու ամեն օր նստում էձին, գալիս աշտարակի մոտ նրա երգը լսելու: Մի օր էլ ծառի տակ կանգնած տեսնում է, թե ինչպես էկախարդուհին գալիս ու ձայն տալիս. 

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,

Ծամերդ կախիր:

Տղան մտածում է, որ ինքն էլ կարող է իր բախտը փորձել, այդ սանդուղքով վեր բարձրանալ ուհաջորդ օրը գալիս է աշտարակի մոտ և ձայն տալիս.

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,

Ծամերդ կախիր:

Հյուսքերը կախ են ընկնում, և թագավորի տղան մագլցում է աշտարակը: Ռապունցելը սկզբումվախենում է օտարականից, սակայն տղան խոստովանում է, որ այնպես է գերվել նրա երգով, որհանգիստը կորցրել է ու շատ էր ուզում տեսնել աղջկան: Թագավորի տղան հարցնում է՝ արդյոք նահամաձայն է դառնալ իր կինը: Աղջիկը մտածում է, որ տղան իրեն ավելի շատ կսիրի, քան պառավԳոթելը և տալիս է իր համաձայնությունը: Ձեռքը մեկնում է նրան ու ասում.

– Ես ուրախությամբ կգամ քեզ հետ, միայն թե չգիտեմ՝ ինչպես իջնել: Ամեն անգամ ինձ մոտ գալիսմի կտոր մետաքս բեր, ես սանդուղք կհյուսեմ, և երբ պատրաստ լինի, կիջնեմ դրանով ու դու ինձկտանես:

Քանի որ կախարդուհին ցերեկներն է գալիս, պայմանավորվում են, որ թագավորի տղան նրա մոտգնա գիշերները: Պառավը ոչինչ չի նկատում: Բայց մի օր Ռապունցելն ասում է.

– Ֆրաու Գոթել, ինչի՞ց է, որ քեզ ավելի դժվար եմ վեր քաշում, քան թագավորի տղային: Նաբարձրանում է մի ակնթարթում:

–  Ախ դու, գարշելի աղջիկ, այդ ի՞նչ ես ասում: Կարծում էի, թե քեզ թաքցրել եմ բոլորից, իսկ դու ինձխաբո՞ւմ ես:

Նա կտրում է Ռապունցելի մազերը: Գեղեցիկ հյուսքերն ընկնում են գետնին: Այնքան անխիղճ էլինում կախարդուհին, որ խեղճ Ռապունցելին տանում է անտառի խորքը, որտեղ նա ապրում է շատխեղճ ու աղքատ: Ռապունցելին թաքցնելուց հետո նա վերցնում է աղջկա կտրած հյուսքերը, կապումպատուհանի կեռից ու սպասում: Երեկոյան թագավորի տղան գալիս է ու ասում.

Ռապունցել, Ռապունցել, զարթնիր,

Ծամերդ կախիր:

Կախարդուհին կախ է գցում մազերի ծայրը: Տղան բարձրանում է ու տեսնում կատաղածկախարդուհուն:

– Ահա~, ուզում էիր տանե՞լ սիրելիիդ, բայց գեղեցիկ թռչնակը չկա, էլ չի երգում, նրան գողացել էկատուն, որ քո աչքերն էլ կհանի: Դու երբեք չես տեսնի Ռապունցելին, ընդմիշտ կորցրիր նրան,-ծղրտում է պառավը:

Թագավորի տղան, հուսահատվելով ու զայրույթից գլուխը կորցրած, պատուհանից դուրս է թռչում ևկենդանի է մնում: Սակայն փշոտ մացառները ճանկռտում, հանում են նրա աչքերը: Նա մենակթափառում է անտառում, սնվում պտուղներով ու արմատներով, ամբողջ օրը լաց լինում կորցրածսիրելի աղջկա համար: Այսպես տխուր, վշտահար թափառում է մի քանի տարի ու մի օր էլ մտնում էայն խուլ անտառը, որտեղ Ռապունցելը խեղճ ու կրակ անց է կացնում իր կյանքը: Հանկարծթագավորի տղան լսում է ծանոթ ձայն ու գնում դեպի այդ ձայնը: Երբ մոտենում է, Ռապունցելըճանաչում է նրան, գրկում է, լաց լինում: Արցունքներից երկու կաթիլ ընկնում են տղայի աչքերին:Հրաշք է տեղի ունենում, թագավորի տղան սկսում է տեսնել: Ռապունցելի հետ գնում են նրաթագավորությունը, որտեղ շատ են ուրախանում նրանց գալստյան համար: Ու այդ օրվանից նրանքապրում են գոհ ու երջանիկ:

tarntercum