Դենի Դիդրո. «Միանձնուհին» (1760 թ. համառոտ)

didro-d-monakhinyaՊատմությունը գրված է հերոսուհու գրառումների ձևով: Դրանք նամակներ են, որ ուղղված են մարկիզ դը Կրուամարին, որից հերոսուհին օգնություն է խնդրում և պատմում է իր դժբախտությունների պատմությունը:

Հերոսուհու անունն է Մարի-Սյուզան Սիմոնեն: Նրա հայրը փաստաբան է, ունի մեծ կարողություն, տանը նրան չեն սիրում, չնայած որ նա գերազանցում է քույրերին թե´ գեղեցկությամբ, թե´ հոգևոր հատկանիշներով: Սյուզանը կասկածում է, որ պրն. Սիմոնենի դուստրը չէ: Ծնողներն առաջարկում են նրան միանձնուհի դառնալ սուրբ Մարիամի կուսանոցում այն պատրվակով, որ սնանկացել են և չեն կարող նրան ուսման տալ: Սյուզանը չի ուզում. նրան համոզում են երկու տարի մնալ կուսանոցում և, այդուհանդերձ, ժամկետի ավարտին նա հրաժարվում է միանձնուհի դառնալ: Նրան մեկուսացնում են մենաստանում, և նա ձևականորեն տեղի է տալիս՝ որոշելով ծեսի օրը հանդես գալ հանրային բողոքով: Այդ նպատակով արարողության օրը կանչում է իր ընկերներին և պատասխանելով քահանայի հարցերին՝ հրաժարվում է երդում տալ: Մեկ ամիս անց նրան բերում են տուն և փակում սենյակում, քանի որ ծնողները չեն ուզում տեսնել նրան: Հայր Սերովբեն մոր թույլտվությամբ հայտնում է Սյուզանին, որ նա պրն. Սիմոնենի դուստրը չէ: Պրն. Սիմոնենը գլխի է ընկնում այդ մասին, և մայրը չի կարող նրա և քույերի միջև հավասարության նշան դնել: Անգամ ուզում են մինիմալի հասցնել նրա ժառանգությունը, այնպես որ աղջկան ոչինչ չի մնում, քան միանձնուհի դառնալ: Մայրն ասում է, որ Սյուզանը հիշեցնում է իրեն իր մեղքը և դավաճանությունը: Մայրն ուզում է, որ դուստրը քավի իր մեղքը: Այդ զրույցից հետո Սյուզանը տեղի է տալիս: Նրան ընդունում է Լոնշանի կուսանոցը: Այստեղ վերակացու է տիկին դը Մոնին՝ խելացի, բարի կին, որը համակրանքով է վերաբերվում Սյուզանին: Սյուզանը շարունակում է վախենալ միանձնուհու ճակատագրից և ծանր պահին կիսում է իր անհանգստությունը դը Մոնիի հետ: Վերջինս մեծ դժվարությամբ կարողանում է մխիթարել աղջկան: Ծեսն անցնում է Սյուզանի ինքնամոռացության պայմաններում: Նույն տարում մահանում են պրն. Սիմոնենը, Սյուզանի մայրը և տիկին դը Մոնին: Մայրը մահից առաջ փոխանցում է Սյուզանին նամակ և գումար: Նամակում խնդրում է դստերը քավել իր մեղքը բարի գործերով: Նոր վերակացու է նշանակվում քույր Քրիստինան՝ մանրախնդիր կին: Սա տարված է նոր կրոնական հոսանքներով, ստիպում է միանձնուհիներին մասնակցել անհեթեթ ծեսերի, ստիպում է զբաղվել մարմնատանջությամբ: Սյուզանն ամեն հարմար առիթի գովաբանում է նախկին վերակացուին և չի ենթարկվում նոր սովորույթներին: Նաև կողմնակիցներ է ձեռք բերում: Նրան սկսում են ճնշել՝ գողանալ իրերը, մեկուսացնել, փչացնել նրա աշխատանքը….Սյուզանը սկսում է մտածել ինքնասպանության մասին, բայց տեսնելով, որ բոլորի նպատակը հենց դա է, թողնում է այդ միտքը: Որոշում է դրժել իր երդումը, ուզում է մանրամասն նամակ գրել և ուղարկել որևէ աշխարհիկ մարդու: Թուղթ է վերցնում վերակացուից խոստովանանք գրելու պատրվակով: Կարողանում է թղթերը փոխանցել քույր Ուրսուլային, որը ընկերաբար է վերաբերվում Սյուզանին: Կարողանում է կապ հաստատել աշխարհիկ մարդկանց հետ, մասնավորապես՝ պրն. Մանուրիի, որը հանձն է առնում վարել նրա գործը, զրուցում է նրան այցելող մարդկանց հետ: Երբ համայնքը իմանում է երդումը դրժելու Սյուզանի ցանկության մասին, նրան հայտարարում են Աստծո կողմից նզովված: Նրան չի կարելի անգամ դիպչել: Նրան չեն կերակրում: Նա ինքն է ուտելիք խնդրում և նրան հրամցնում են գարշելի մնացորդներ: Նրան ամեն կերպ խոշտանգում են. կոտրում են նրա ափսեները, գողանում են իրերը, ոտքի տակ փշրված ապակի են լցնում: Միանձնուհիները կարծում են, որ Սյուզանի մեջ դև է մտել և հայտնում են այդ մասին ավագ վիկարիուսին՝ պրն. Էբերին: Սա ժամանում է և Սյուզանին հաջողվում է պաշտպանվել մեղադրանքներից: Նրա իրավունքները վերականգնվում են: Սակայն դատարանում նրա գործը տանուլ են տալիս: Նրան պարտադրում են մի քանի օր ինքնախոշտանգումների տրվել, ծոմապահություն անել, ինչի արդյունքում հիվանդանում է: Նրան խնամում է Ուրսուլան:

Սյուզանի կյանքը որոշ ժամանակ վտանգի մեջ է, բայց նա ի վերջո ապաքինվում է: Սակայն ծանր հիվանդանում և մահանում է Ուրսուլան: Պրն. Մանուրիի ջանքերով Սյուզանին տեղափոխում են սուրբ Եվտրոպիայի մենաստան: Այստեղի վերակացուն աչքի է ընկնում հակասական բնավորությամբ: Մերթ ամեն բան թույլ է տալիս, մերթ ամեն բան արգելում է, մերթ ջերմ է, մերթ՝ սառը: Շատ սիրալիր է ընդունում Սյուզանին: Բայց Սյուզանին շատ է զարմացնում միանձնուհիներից մեկի՝ Թերեզի վարքը: Սյուզանը ենթադրում է, որ սա խանդում է վերակացուին, քանի որ վերջինս հաճախ է գովում իրեն, նվերներ է տալիս, ազատում է ծառայությունից: Սյուզանի հայտնվելուց հետո հարթվել են վերակացուի բնավորության ծանր գծերը: Սակայն Սյուզանին անբացատրելի է թվում վերակացուի իր հանդեպ անչափ ջերմ վերաբերմունքը: Սա հաճախ է համբուրում իրեն և այդ պահերին  արտառոց ոգևորություն է ապրում: Անմեղ Սյուզանը գլխի չի ընկնում, թե որն է խնդիրը: Մի գիշեր վերակացուն այցելում է Սյուզանին իր սենյակում: Ասում է, որ մրսում է և խնդրում է Սյուզանին տեղ տալ իրեն իր անկողնում: Դուռը թակում են: Թերեզն է: Վերակացուն ուժեղ բարկանում է, բայց Սյուզանը խնդրում է նրան ներել Թերեզին:

Գալիս է խոստովանության ժամը: Վերակացուն խնդրում է Սյուզանին չպատմել խոստովանահորը գիշերվա դեպքի մասին, սակայն հայր Լեմուանը կարողանում է ստիպել Սյուզանին պատմել ամեն բան:

Պատվիրում է Սյուզանին հեռու մնալ վերակացուից: Սակայն վերակացուն ասում է, որ հայր Լեմուանը իրավացի չէ և որ իր սիրո մեջ մեղսավոր ոչինչ չկա: Այդուհանդերձ Սյուզանը որոշում է հետևել հայր Լեմուանի խորհրդին և տարածություն պահել իր և վերակացուի հարաբերություններում: Վերակացու վարքը դառնում է շատ տարօրինակ: Հետևում է Սյուզանին, լաց է լինում և ասում, որ չի կարող ապրել առանց նրա: Հանգիստ կյանքը համայնքում խաթարվում է: Վերակացուի մելամաղձոտությունը փոխվում է բարեպաշտության, իսկ հետո աբսուրդի: Մենաստանում սկսվում է քաոս: Վերակացուն տառապում է և խնդրում է աղոթել իր համար, խիստ ծոմապահության է անցնում և սկսում է խոշտանգել իրեն: Միանձնուհիները ատելությամբ են լցվում Սյուզանի հանդեպ: Իր նոր խոստովանահորը՝ հայր Մորելին նա պատմում է իր կյանքի պատմությունը, հայտնում է միանձնուհու իր ճակատագրի հանդեպ ունեցած ողջ գարշանքի մասին: Հայր Մորելը նույնպես պատմում է իր մասին: Նա էլ է ատում իր դիրքը: Սկսում են ավելի հաճախ տեսնվել և լցվում են փոխադարձ համակրանքով:

Այդ ընթացքում վերակացուն սկսում է տառապել տենդից և զառանցում է: Տեսնում է դժողքը, կրակի լեզուները, աստվածացնում է Սյուզանին: Մի քանի ամիս անց նա մահանում է: Շուտով մահանում է նաև Թերեզը: Սյուզանին մեղադրում են, որ նա կախարդել է վերակացուին: Հայր Մորելը համոզում է նրան փախչել իր հետ: Փարիզի ճանապարհին փորձում է բռնի տիրել աղջկան:

Փարիզում Սյուզանը երկու ամիս ապրում է ինչ-որ հասարակաց տանը: Մի օր փախչում է այդտեղից և նրան հաջողվում է ծառայության անցնել   լվացարարուհու մոտ: Աշխատանքը ծանր է, սնունդը՝ վատ: Սակայն նրան լավ են վերաբերվում: Իրեն գողացած հայր Մորելը ձերբակալված է և նրան սպառնում է ցմահ բանտարկություն:

Իր փախուստը նույնպես բոլորին հայտնի է, այնպես որ Սյուզանն ապրում է մշտական անհանգստության մեջ: Խնդրում է պրն. Կրուամարին օգնել իրեն: Համաձայն է աղախին լինել պարկեշտ մարդկանց մոտ որևէ խուլ վայրում: 

tarntercum