Դերենիկ Դեմիրճյան. « Վարդանանք »-2 (1946 թ. համառոտ)

demirchan-vardananqԳիրք երկրորդ

Հայաստանում անհանգիստ են: Լուր չկա: Մամիկոնեից տիկինը և Մեծ Տիկինը սպասում ենԶոհրակին` Վարդանի որդուն, ով Հունաստանում է: Նա վերադառնում է: Հյուր են գալիսՇուշանիկ տիկինը, Անահիտն ու Աստղիկը: Շուտով գույժը հասցնում են երկիր.նախարարները բոլորն ուրացել են: Կաթողիկոսը կոչ է անում ժողովրդին զինվորյալ գրվել ևպատրաստվել կռվի: Ատոմ Գնունին պետք է կազմի դիմադրությունը: Կաթողիկոսըբազմության պահանջով հռչակում է օրենքը, ըստ որի հայրենիքը ուրացողը համարվում էդավաճան: Նա ինքը թողնում է վանքը, դառնում զինվորյալ: Եզնիկ Կողբացին, ՂևոնդԵրեցը և Եղիշեն նույնպես երդվում են դառնալ զինվորյալ: Ատոմն Առաքելին կարգադրում էառանց հրամանի կռիվ չսկսել: Կանայք միանում են տղամարդկանց: Նրանց մեջ են Դժխոն,Լույսը և Վարաժի կինը` Մագթաղը` բոլորը զինված: Ատոմին հուզում է հարցը` արդյոքբոլորն են ուրացել և համաձայն են ապստամբության: Գուցե նույնիսկ ազգամիջյան կռիվսկսվի: Ինչ է անելու ինքը մի բուռ հավատարիմ նախարարներով: Վճռում է գնալ Բզնունյացաշխարհներ, ոտքի հանել նրանց ժողովրդին և զորագնդերը: Նրան միանում է Եղիշեն:

Զորագունդը գնում է Դարեհ պարսիկի հրամանատարությամբ` Միհր մոգպետի և յոթհարյուր մոգերի հետ միասին, որոնք հույս ունեն ամենահարուստ հայ նախարարներիընտանիքի մոգերը դառնալ: Վարդանին ու Արտակին մտահոգում է կասկածը, որՄիհրներսեհն իրենց հետևից բանակ է ուղարկել: Եթե այդպես է, պետք է սրանց գոնենախօրոք ոչնչացնել: Նրանք մտնում են Ավարայրի դաշտը, հասնում Տղմուտ գետի ափը ևբանակ դնում: Վարդանը սուրհանդակ է ուղարկում Այրարատ` Ատոմի մոտ: Վասակը,հակառակը, սուրհանդակներ է ուղարկում զորագնդերին, որ հավաքվեն Զարեհավանում,միանան պարսիկ զորագնդին և ճնշեն ապստամբությունը: Առավոտյան տեղի է ունենումառաջին երկրպագությունն արևին Հայոց աշխարհի հողի վրա: Վարդանը մերժում է և չիմասնկացումԲռնում են Բագրևանդի ճանապարհը:

Միաժամանակ երկրում սաստկանում է հարկահանությունը: Շինականները ստիպվածտալիս են հարկերը. Ատոմը կարգադրել է չհարձակվել: Հավաքվում են Սենեքերիմ ավագիշուրջը: Դժգոհ են և´ նրանից, և´ Ատոմից: Որոշում են գնալ շեները, վեր կացնել ռամկին,դուրս գալ եկող պարսիկ զորքի դեմ: Առաքելի ղեկավարությամբ բռնում են Դենշապուհիհետքը և հետևում նրան: Վերջինս որոշում է տանջել ու չարչարել բողոքավորշինականներին և վանականներին, բռնի կրոնափոխ անել: Եթե մոգպետը գա, գլուխ բերիուրացությունը, ինքը կդառնա ավելորդ և արյաց արքայի առաջ մեղապարտ: ԴենշապուհըՎեհմիհրի և Որմիզդ մոգպետի հետ Զարեհավանում են: Զինվորները խոշտանգում ենկապյալներին: Նրանցից Սահակը դառն ատելությամբ նայում է Դենշապուհին: Նրանծեծում են, մի աչքը դուրս է պրծնում, այլանդակվում, բայց տղան անսասան է: Վախենումեն, դուրս հրում: Ծեծվողներից շատերը ուշաթափվում են: Վեհմիհրը հրամայում է ջոկատուղարկել Արուջ` գրավելու բերդը: Զինվորները հարձակվում են բազմության վրա:Շինականները փախչում են դաշտերի ու լեռների ուղղությամբ, գնում են դեպի Տարոն:

Ատոմը Եղիշեի հետ հասնում է Գնունյաց նախարարության բնակավայրը: Մայրը նրանասում է սպարապետին դեմ չգնալ, դա Աստծուն ընդդեմ է: Կեսգիշերին նրա ջոկատըԽորենի և Եղիշեի հետ ճանապարհ է ընկնում դեպի Խորխոռունիք:

  Վարդանի սուրհանդակը, որին Վարդանը Ավարայրի դաշտից ուղարկել էր Ատոմի մոտ`հրահանգելով հարձակվել Հայստան եկող պարսիկ զորքի վրա և ոչնչացնել, հասնում էուշացած և գնում Ատոմին որոնելու:

Ողական ամրոցում խաղախություն է իջել, ծածկել ողբերգական իրականությունը:Պատճառը Զոհրակն է: Մեծ Տիկինը ապաքինվում է հոգեկան ցնցումներից: Գնում է Գլակավանք` աղոթելու Վարդանի և մյուս տարագիրների փրկության համար: Ատոմի, Եղիշեի ևԽորեն իշխանի ուղեկցությամբ Ողական է գալիս մի ջոկատ: Նրանք հայտնում եննախարարների ուրացության մասին: Մամիկոնեից տիկինը և Զոհրակը չեն հավատումՎարդանի ուրացությանը: Ատոմը Զոհրակին կարգադրում է մի ջոկատ պատրաստել իրհամար Մամիկոնյան գնդից Ռշտունիք տանելու: Վերջինս վիրավորվում է Ատոմիկարգադրող ձևից, բայց լռում է: Վերադառնում է Մեծ Տիկինը` տեղյակ բոթին: Եղիշենփորձում է մխիթարել նրան: Սակայն նա բարկանում է, գնում է դեպի ամրոցամերձ բլուրը,Մամիկոնյանների տան տոհմական հանգստարանը, ձայն տալիս ամուսնուն և մյուսնախնիներին, ասես տեսնում է նրանց կերպարանքները: Սթափվելով` պահանջում էՎարդանին բերել իր դատաստանին: Եղիշեն հանդիսավոր խոսք է ասում, կոչ անում զինվորգրվել: Մամիկոնեից տիկինը և Զոհրակը ևս միանում են, բոլորը զինվում: Նրանց մեջ են նաևԱնահիտն ու Աստղիկը: Վերջինս սիրահարվել է Զոհրակին, բայց սա փոխադարձ զգացմունքչունի նրա հանդեպ, դեռ ավելին, նրան տգեղ է համարում: Ողական ամրոցի առջևգումարվում են Ատոմի և Խորենի ջոկատները: Դավիթ սեպուհի գլխավորությամբ գալիս էնաև Մամիկոնյան ջոկատը: Գնում են Ռշտունյաց ամրոցը ջոկատ վերցնելու: Նախապեսուղարկում է Դավիթին զգուշացնելու, որ կռվելու չեն գնում, ամրոց չեն գնա, մինչևչհրավիրեն: Անահիտի հայրը` Գեդեոնը, տեղեկանալով, որ Տարոնից հեծյալսուրհանդակներ են եկել, հրամայում է ներս թողնել: Ապա հրավիրում է նախտիկիններին`մտքում զայրանալով իր աղջիկների վրա: Ատոմն ասում է, որ Ռշտունյացաշխարհը ևս պիտի մասնակից լինի հայրենի կռվին: Գեդեոնը կանչում է տեր Զանգակին.գալիս է նաև տեղապահ Զանդաղանը, որը Արտակ Ռշտունու հետ դավեր էր նյութելՎարդանի կյանքի դեմ: Սա պետք է Ռշտունյաց զորագունդը պատրաստ պահեր,ազդանշանի դեպքում գնար Զարևանդ` ուխտյալների դեմ: Հենց որ նախարարը հասներԲագրևանդ, պետք է բանտարկեին Գեդեոնին և զորագունդը տանեին Զարևանդ: Ուստի, երբԳեդեոնը կարգադրում է նրան ջոկատ պատրաստել հայրենիքը պաշտպանելու համար, սակարկամած մնում է տեղում: Գեդեոնը քշում է նրան  Եղիշեի մոտ և գլուխը խոնարհեցնումդեպի Եղիշեի աջը: Սեպուհները գնում են բերելու զորագունդը: Ատոմին կասկածելի է թվումայս դյուրին հաջողությունը, հրամայում է Զոհրակին և Դավիթին հսկել զորագունդը:Զանդաղանը, տեր Զանգակը և մի երկու սեպուհ փսփսում են, վճռում չդիմելդիմադրության, երբ նախարարը տեղ հասնի, նրանք կգրավեն ամրոցը և կմիանաննախարարին:

Առավոտ: Գնում են Մոկաց աշխարհ, այնտեղից Արծրունիք, ապա Զարևանդ: Ատոմինսուրհանդակը հայտնում է, որ Ռշտունյաց զորագնդի սեպուհը մի մեծ ջոկատ է հանել ևգալիս է այդ ուղղությամբ` իր նախարարին դիմավորելու: Ատոմը հասկանում է, որ դա դավէ իր դեմ, թաքնվում են լեռներում, որ չհանդիպեն այդ զորագնդին: Գեդեոնը գնում է Ռշտունյաց զորքին ընդառաջ, որ հետ դարձնի: Լուր են բերում, որ   Ռշտունյաց ջոկատը,հետապնդելով Ատոմին, գնում է Զարեհավան: Գիշերը հապճեպ հետախույզ է գալիս,հայտնում, որ նախարարները հասնում են Ծաղկոտն, ուր լցվել են պարսիկ զորքեր, այնտեղսպասվում են մեծ դեպքեր:

Վասակը և Վարդանը զուգահեռ զորական պատրաստության մեջ են: Երկուսն էլ որոշել ենգործի անցնել Զարեհավանում: Բազմությունը հավաքվում է անգղի արևմտյանճանապարհին` Եղիշեի, կաթողիկոսի, Եզնիկ Կողբացու, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ:Մտնում են Անգղի փոքրիկ եկեղեցին: Մեծ Տիկինը սպասում է Վարդանին: Գալիս ենսպիտակազգեստ մոգերը Միհր մոգպետի գլխավորությամբ, պահանջում են հանձնելեկեղեցին: Կռիվը տեղի է ունենում բաց դաշտում, պարսիկ զինվորները նետահարում ենբազմությանը, վիրավորվում է նաև Անահիտը: Գալիս են Վարդանը, Վասակը,Դենշապուհը,Դարեհը և այլոք: Մեծ Տիկինը Վարդանին է հանձնում հոր սուրը և ասում, որ զարկի իրեն:Վարդանը հառաչում է: Արտակն ուզում է մոտենալ Անահիտին, բայց թույլ չեն տալիս:Սահակն է գալիս` փաթաթված դեմքով. փնտրում է Դենշապուհին, վրեժ է ուզում: ՄեծՏիկինը պահանջում է Վարդանին խոսել: Սա հայտնում է ամեն բան, խաչակնքում: Մոգերըհեռանում են: Պարսիկները պատրաստվում են հարձակման: Չեն սպասում և հարձակվումեն: Մի մասին ղեկավարում է Արտակը, մյուսին` Վարդանը: Սյունյաց զորագունդն է վերբարձրանում, գրոհում դեպի ժողովուրդը, պարսիկները սիրտ են առնում: ԿապկպվածՎասակի մոտ են տանում Դենշապուհին, Դարեհին, մոգպետին: Վասակն այլայլվում է: Նաորոշում է կեղծել և ասել, թե իբր իրենց կողմից է, պայմանով, որ պարսիկներին ձեռ չտան,նրանք կդատվեն ԱրտաշատումՆպատակն է կեղծ ուրացության տակ պառակտել,խափանել Վարդանի դաշնակիցների օգնության գործը: Լուսադեմին Վարդանը կատարում էՎասակի պայմանը` կարգադրելով ցրել Զարեհավանի պարսից բերդապահ զորքը:Ռշտունին բարկացած է իր հրամանատարի վրա Ատոմի գնդին միանալու համար:Ցանկանում է գնալ իր աշխարհը: Ուզում է պատժել աներոջը` Գեդեոնին, Ատոմինօժանդակելու համար: Հաջորդ օրը սուրհանդակը լուր է բերում, թե Զարեհավանիբերդապահ պարսիկ զորքը ջարդված է և ցրիվ տրված: Հրաման ուղարկելով Ատոմին, որմիանա իրեն` Վարդանը դուրս է գալիս Անգղից դեպի Այրարատ:

Արտակը հիվանդներին և վիրավորներին որոշում է տուն տանել: Ճանապարհին Անահիտիվիճակը ծանրանում է, կանգ են առնում մի գյուղում: Մի պառավ կին իր պատրաստածսպեղանիով թեթևացնում է աղջկա վիճակը: Նա գրեթե ապաքինվում է: Շարունակում ենիրենց ճանապարհը:

Ցուրտավի ապարանքում սուգ է: Աշուշայի մայրն ու կինը և որդին` Վազգեն իշխանը, լուրեն ստացել Վասակի սուրհանդակ Բակուրից Աշուշայի պատանդության մասին և որՎարդանի կողմնակիցները պատրաստվում են պատերազմի: Սա ասում է, որ կմտածեն ևկպատասխանեն Վասակին: Բակուրը ներկայանում է նաև թագավորին: Թագավորըհամաձայն չէ Վասակի ընթացքին, սակայն վրացի իշխանների մեջ կան և´ապստամբության կողմնակիցներ, և´ դրան դեմ մարդիկ:

Արտաշատում հավաքվել են նոր նախարարներ` Ուրծա Ներսեհը, Աղավենից Արտենը,Բագրատունի Միրոցը, Արտակ Պալունին, Մուշ և Թաթուլ Դիմաքսյանները և սեպուհներ`Հմայակ Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին: Վարդանը ստուգում է զորագնդերիվիճակը: Նրա մոտ է գալիս Մելքոն սուրհանդակը, պատմում, որ Փայտակարանից Աղվանք էմտել պարսկական զորաբանակը 300 մոգերի հետ. նրան միացել է  Ճորա Պահակիմարզպանը` Սեբուխտը: Աղվանները փախել են լեռները: Նրանց հազարապետը գալիս էօգնություն հայցելու: Վարդանը հանձնարարում է զորագունդ կազմել, գալԱղվանք`ընդառաջ պարսից զորքին: Նամակ է ուղարկում հունաց կայսրին` Թեոդոսին:Զորքը բաժանում է 3 մասի` Աղվանք արշավող, Ատրպատականի սահմանն ուղարկվող,մնացած մասը` Այրարատում  պահելու համար իբրև հերթապահ զորք: Ատոմը սկսում էլարված հսկել Վասակին:

Ապարում Հայոց այրուձին խիստ հսկողության տակ է: Գարեգին իշխանը մտադրվել էայրուձին փախցնել Հայաստան: Արսենն այցելում է Խորիշային: Նա ուզում է Արսենի հետգնալ: Տղան խոստանում է պատերազմից հետո գալ: Արսենը Վախթանգին պատմում էԱնգղի դեպքերը: Այդ ամենը Խորիշան և Վարազդուխտը գաղտնի լսում են: ԿոդակըՎասակին դավաճանելու ճանապարհն է բռնել, ամեն բան հայտնում է Վարազվաղանին, սաէլ` Միհրներսեհին: Նա կարգադրում է բռնել Վարազդուխտին: Մտածում է, որ Վասակըխաբել է իրեն և ինքը կընկնի Հազկերտի աչքից: Սակայն Վարազդուխտը երդվում է, որՎասակը հավատարիմ է նրան և հայտնելով հայոց այրուձիի փախչելու մտադրությանմասին` ազատվում է: Միհրներսեհը Նյուսալավուրտին հրամայում է վերջ տալ հայոցայրուձիին` առաջարկելով ճակատ ուղարկել այրուձին և քուշանաց դեմ մաշել` ստույգվտանգավոր կռիվներում: Սակայն հաջողությունը զինվորների կողմն է: Այրուձին սլանում էդեպի քուշանները: Պարսից զորամասերն հետզհետե դանդաղեցնում են ընթացքը` մղելովհայոց այրուձին քուշանների բերանը: Գարեգինը ևս հրամայում է դանդաղել, ապաայրուձին շրջում և տանում է պարսից վրա: Պարսիկները քաշվում են: Գարեգինըթարգմանչի միջոցով խոսում է քուշանների հրամանատարի հետ, բացատրում, որհայրենիք են ուզում վերադառնալ, կռվել պարսիկների դեմ: Խնդրում է ուղեցույց ևհավատարմախոսք: Քուշան զորավարը քաշվում է թիկունք, հայոց այրուձիին մի ուղեցույցթողնում, իսկ ինքն իր գնդերով սլանում քամու պես, կորում անապատի հորիզոնում:

Խոռխոռունյաց տիկինը` Գադիշոյի կինը, հյուրընկալում է Մեծ Տիկնոջը յուրայինների հետՏարոն գնալու ճանապարհին: Որոշում են կազմակերպել Արտակի և Անահիտի հարսանիքը,որից Արտակը տեղյակ չէ: Ժամանում է Արտակ Մոկացի մայրը: Նա բարկացած ուվիրավորված է, որ որդու հարսանիքը պետք է տեղի ունենա ոչ իր տանը: Իմանալով, որօրիորդն էլ ինչոր սեպուհի դուստր է, ավելի է տխրում: Բայց երբ տեսնում է Անահիտին,գրկում է նրան ու համբուրում: Գալիս է Արտակը: Հուզված է: Երկու օր անց ժամանում եննաև Անահիտի ծնողները, բայց Գեդեոնը գալիս է մյուս օրը: Ամուսնանում են: Երջանիկ են:Անահիտը Ռշտունյաց նախարարի պատուհանի մոտով անցնելիս լսում է հորխոսակցությունը գունդը Անգղ տանելու մասինՀասկանում է չարագույժ զրույցի միտքը:Պատմում է Արտակին: Որոշում են, որ ինքն էլ մեկնի հոր հետ: Զինվորյալներին օրհնելով`բոլորը մեկնում են: Զոհրակը հանկարծ նկատում է, որ Աստղիկը գեղեցկացել է ևուրախանում է:

Վրացական զորագունդը` Վախթանգ հրամանատարի գլխավորությամբ Տղփիսումոչնչացնում է պարսկական զորագունդը և ազատում Վրաստանը: Սուրհանդակներըշտապում են Վարդանին հայտնելու հաղթությունը եղբայրական օգնության լուրով ևուրախացնելու հայերին:

Թշնամին անցնում է Կուրը, գալիս դեպի Խաղխաղ: Աղվանից գալիս է այրուձին` Վահանիշխանի ղեկավարությամբ: Այն նահանջել է և անցել գետը: Սեբուխտի բանակն ունի ուժեղկենտրոն, թույլ թևեր: Հարձակվում են թևերի վրա, ապա թիկունքից: Պարսիկները սկսում ենփախչել: Հայերը և աղվանները ճանապարհը փակում են: Թշնամին վճռական ջարդ է կրում:Երկու օրից պետք է ճանապարհվեն Ճորա Պահակ: Ատոմը սուրհանդակի միջոցով հայտնումէ, որ Արտաշատում սպասվում են դավաճանական դեպքեր: Վարդանը պատվիրում էհայտնել, որ դիմանան մինչև ինքը վերադառնաԱրտաշատում  վիճակը ծանրանում է:Վասակյանք հետզհետե աճում են: Վերադառնում է Կոդակը` հայտնելով Վասակին, որորդիները դեռ կենդանի են: Ատոմը մտնում է ճամբար և կազմակերպում երեք զորախմբեր`Բագրևանդի, Տուրուբերանի և Տարոնի շինականներից: Նախարարները սկսում ենգնահատել ռամիկի ուժը: Արտակ Ռշտունին հասնում է տուն, ընթրիքից հետո Գեդեոնինծեծել տալիս և հրամայում տանել: Նույն կերպ վարվում է դստեր` Անահիտի հետ: Նրանցքարշ են տալիս զնդան: Վասակը գաղտնի դռնով ազատել է տալիս պարսիկներին:Շինականները փորձում են ջարդել դռները, բայց սյունյաց զինվորները հարձակվում եննրանց վրա: Բանտարկյալները Վասակի մոտ են` նոր զգեստներով, լվացվածկերպարանքներով: Ատոմը տեսնում է այս ամենը, սրամարտ է սկսվում նրա և Արտաշիրսեպուհի միջև: Դուրս են գալիս: Ատոմը իրեն գցում է ճամբար: Դրությունը տագնապալի է:Ուժերի գերակշռությունը Վասակի կողմն է: Սուրհանդակը Վասակին հայտնում է, որՎարդանը խորտակել է Սեբուխտի զորաբանակը: Վերջինս մազապուրծ փախել է նավակով:Սպարապետը գնացել է արշավանքի Ճորա Պահակ: Այս պարտության լուրն իմանալով`Միհրներսեհը Հազկերտին համոզում է ավարտել գործը: Հազկերտը հրամայում էՆյուսալավուրտին մեծ զորաբանակ գումարել, վերջ տալ Հայոց աշխարհին:

Վարդանը հասնում է Հորդա, տեսնում սև հոների սարսափելի առաջնորդին` Աթըլին, ևնրանից օգնություն խնդրում: Աթըլը նրան ասում է, որ Հորդայի արքան կգնա նրանցերկիրը պարսիկների դեմ նրանց օգնության: Վարդանը պետք է քանդի Ճորա Պահակը ևճանապարհ տա հոներին` մտնելու պարսկական գավառները: Նրանք ճանապարհ ենընկնում դեպի Հայաստան: Արտակն ու Զոհրակը որոշում են գնալ Ռշտունիք` ոտքի հանելուիրենց համակիր սեպուհներին և տեսնելու իրենց սիրելիներին: Սկզբում Ռշտունինախարարին հաջողվում է թաքցնել իր դավաճան լինելը և Անահիտին ու Գեդեոնինզնդանում պահելըԲայց բազմությունը հանկարծ նրա դեմ է դուրս գալիս, ամեն բանբացահայտվում է: Ռշտունուն սպանում են, իսկ Գադիշոն փախչում է: Գեդեոնը մահանումէ, բայց Անահիտը ապաքինվում է: Ռշտունիք է գալիս նաև Մեծ Տիկինը մի քանի տիկիններիև օրիորդների հետ: Նա հավաքում է կանանց մի խումբ ընդհանուր գործի համար:

Հայոց աշխարհի զորավարները հավաքվում են Արտաշատում: Վարդանը հայտնում է, որՆյուսալավուրտը գալիս է: Պետք է ժողովեն ուժերը:

Հազարապետ Ամատունին և մի քանի իշխաններ հասնում են Բյուզանդիա: Սակայն կայսրըմահանում է, իսկ նոր կայսրՄարկիանոս Թրակացի Ծերակուտականը մերժում է օգնելհայերին` պատճառաբանելով, որ իրենք զբաղված են հոներով:

Հայոց այրուձին մեծ դժվարություններով է հասնում հայրենիք: Արդեն կարծում էին, թե այնկործանվել է, սակայն լուր են բերում, թե այրուձին եկել է: Զինվորները կարծես կմախքներլինեն, որոնց միայն ոսկորն ու կաշին է մնացել: Նրանց օգնում են ու տեղավորումճամբարում:  

Վասակը զրուցում է Միհրներսեհի, Պերոզի և Վարազվաղանի հետ: Զարմանում է, թե ինչուև ինչպես են երկու ոխերիմ թշնամիներ` Պերոզը և Միհրներսեհը, եկել Փայտակարանմիասին գործելու: Նաև, թե ինչու է եկել իր թշնամին` Վարազվաղանը: Վասակը նրանցասում է, որ Սյունիքում հավաքված նախարարական գնդերը պատրաստ են միանալՆյուսալավուրտի զորաբանակինՊերոզը և Վախթանգը նրան հայտնում են, որ մեծ որդին`Բաբիկը, փախել է: Նրանց խոսքից հասկանում է, որ Ներսիկին սպանել են: Հաջորդ օրըգնում են Սյունիք:

Վարազդուխտը և Բաբիկը գալիս են լեռան կածանովԲաբիկը հրաժարվում է թաքնվել, նաՍպարապետի զինվորյալ է:

Վասակը հուզոմնալից կացության մեջ է: Եթե Բաբիկին գտնի, պարտավոր է հանձնելՀազկերտի ձեռքը: Վրաստան և Աղվանք նամակներ է գրում, որ դեռ սպասեն, իբր Վարդանըհաշտության դաշինք է կնքելու պարսիկների հետ` դրանով խափանելով օգնության գործը:Հրամայում է Վռամին գտնել, բերել Բաբիկին: Տղային բերում են: Նա սպանել է տալիսԲաբիկին: Պարսիկները տեսնում են Վասակի հավատարմությունը: Փառանձեմըխելագարվում է: Ոտաբոբիկ վազում է Վասակի հետևից` գոռալովզավակնե˜րս»: Վասակընրան էլ է սպանում:

Վարդանին հաղորդում են, որ թշնամին բանակ է դրել Ավարայրի դաշտում, Տղմուտ գետիափին և ըստ երեևույթին չի շարժվելու: Զորաբանակը շարժվում է: Ճանապարհին ՄեծՏիկնոջը պատվիրում է մնալ մատուռում, որտեղ կույսերն էին: Վարդանը ձախ թևումնշանակում է Թաթուլին, Տաճատ Գնթունուն: Միջոցում` Ներշապուհին և Արտակին: Աջում`Խորենին և Արսենին: Ատոմին նշանակում է վերջապահում: Վարդանի հնարքներից մեկն է`տալ թշնամուն անսպասելին: Նպատակն է հաղթել: Մարտը սկսվում է: Զոհրակինուղարկում է գետի մյուս ափը` վտանգելով նրան: Տղան մահանում է: Վարդանը ավելի էկատաղում և սկսում խելագարի պես կռվել: Մատյան գունդը ցնցվում է, փղերը սկսում ենդես ու դեն ընկնել: Թշնամին գլխի չի ընկնում, թե ինչ է նա անում: Նյուսալավուրտը չիկարողանում գլուխ հանել, նրան հասցնում է ամենաանսպասելին: Նա փրկում էհայրենիքը` սխրագործության դնելով մի ողջ սերունդ: Կանայք ևս կռվում են: Վարդանըզգում է, որ ծնվեց այն վեհագույն ոգին, որի վրա դրեց նա իր և հայոց ժողովրդի կյանքը:Մարտը դառնում է վերասլացք առաքինություն և քաջություն: Պարսից զորքը խելքը գլուխնէ հավաքում: Վախճանը մոտենում է. Դա զգում է և´ թշնամին, և´ Վարդանանք: Վարդանինհարվածում են, նա մահանում է: Գալիս է Մեծ Տիկինը, սիրտը վկայել է: Հանկարծ ընկնում էու մահանում: Հեծյալներն ասում են Նյուսալավուրտին, որ Վարդանն ընկավ: ԸնկավՎարդանը, պարտվեց Նյուսալավուրտը: Սուրհանդակ է գալիս ու հայտնում Հազկերտիհրամանը՝ շուտ վերջացնել հայոց գործերը և արշավել Փայտակարան՝ դիմագրավելուհոներին, որ խուժել են քանդված Ճորա Պահակից:

Անցնում են օրեր, տարիներ, դարեր….

Ասում են, երբ ոտք են դնում Ավարայրի դաշտավայրը, լսվում է մի մեղեդի: Դարերի հիներգն է դա՝ նվիրված Վարդանանց:

tarntercum