Հեղինակը ստեղծել է կրոնափիլիսոփայական համադրական-քննական երկ, որն իր ընդգրկումով եզակի է ժամանակի հայ մատենագրության մեջ: Դիտարկվում ենպյութագորյան, պլատոնյան, արիստոտելյան,ստոիկյան, էպիկուրյան ուսմունքները, աղանդավորական գաղափարախոսության ևանտիկ փիլիսոփայաթյան միջև ընդհանուրեզրերը, հեթանոսության և քրիստոնեությանառաջացումը, զրադաշտական մազդեականությունը, ինչպես նաև պավլիկյանգաղափարախոսության հետ ընդհանրություններ ունեցող մարկիոնականաղանդը։ Չարիքը կապվում է մարդկային գործունեության, իսկ գործունեությանանկատարությունը՝ իմացության պակասի հետ։ Ամենակարող ու բարիԱրարիչն ամեն բան ստեղծել և սահմանել է այնպես, որ յուրաքանչյուր անհատիր առաքինության չափով ստանա բարիքից։ Սակայն աշխարհն ունիաններդաշնակություններ։ Վերջինների ծագումն ու գոյությունը բացատրվում էաստվածաբանական տեսանկյունից։ Քրիստոնեական միաստվածությանհակառակորդները չարիքի աղբյուր են համարում նյութը կամ ինքնագո չար ուժը։ Դուալիստական գոյաբանությունն ու ինքնակա չարիքի գոյությունըհերքելով հեղինակը պնդում է, որ գոյաբանական տեսակետից հույնիմաստասերների դուալիզմի, զրադաշտության և քրիստոնեական աղանդներիմիջև տարբերություն չկա։ Երեքն էլ ընդունում են, որ մի աստված ստեղծել էբարի, իսկ մյուսը՝ չար արարածներ: Ամեն դուալիզմ հանգեցնում է երրորդ ուժիանհրաժեշտությանը։ Ձևի ու նյութի սուբստանցական գոյությունը հաստատողտեսակետն անհետևողական է, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ է ընդունելնաև մի երրորդ գոյ, որը կսահմանազատեր ու միացներ այդ երկուսը։Մարկիոնականության մեջ օրենքի և նյութի հակամարտությունը կարգավորումէ բարի ու կատարյալ օտարը։ Միակ տրամաբանական աշխարհայացքըմոնիզմն է: Սա ևս ունի երկու բևեռ։ Մոնիզմը էպիկուրականների և որոշստոիկների իմաստասիրական համակարգերում հասնում է մատերիալիզմի,որն անընդունելի է։ Իսկական մոնիզմը քրիստոնեական միաստվածությունն է։ Աստվածային բարերարությունը գործի չվերածվելով չէր կարող օգտակար լինելև վերջապես Աստծուն ճանաչող ու պաշտող չէր լինի։ Արարչագործությունըաստծու գոյությունը ապացուցելու անհրաժեշտության արտահայտությունն է,իսկ մարդն այն սուբյեկտն է, որը ճանաչում և արժեքավորում է աստծուն:Հերքվում են այն ուսմունքները, որոնք բնության իրերի և երևույթների մեջտեսնում են գերագույն ուժեր (մաղդեականներ, որոշ աղանդավորականներ,հելլենիստական տեղական կրոններ), կամ պաշտպանում են հոգիներիփոխանցման տեսակետը (պյութագորյաններ, Պլատոն)։
Ընդունելով նյութի արարչագործությունը, Կողբացին պաշտպանում է այնտեսակետը, թե բնությանը կազմված է չորս տարրերից՝ հրից, օդից, ջրից ևհողից։ Աստված ստեղծել է չորս տարրերը և ապա նրանցով կազմել տիեզերքը։Չորս սկզբնատարրերը բացասում են իրար: Սակայն, երբ հանդես են դալիսորոշակի համադրությամբ, դառնում են օգտակար և կորցնում ենհակադրությունը։ Այդ պատճառով էլ տիեզերական ուժի՝ աստծու հիմնականխնդիրներից է իր ստեղծած տարրերի համադրության ու ներդաշնակությանպահպանումը։ Մահը և կործանումը հետևանք են տվյալ համակարգիբաղադրիչ տարրերի համամասնության խախտման։ Եզնիկը հակադրվելովԱրիստոտելին, որն ընդունում է անձև, որոշակիությունից ու ակտիվությունիցզուրկ նախանյութի գոյությունը, գտնում է, որ գոյություն ունենալ նշանակում էնախ ունենալ որոշակի ձև, կառուցվածք։ Անկերպարան, անձև հասկացություննինքը ենթադրում է որոշակի ձև, որովհետև անձևությունն էլ որոշակի ձև է։
Հիվանդությունների պատճառները որոշելիս հեղինակը մի կողմիցպաշտպանում է միջնադարյան միստիկայի որոշ դրույթներ, իսկ մյուս կողմիցփորձում է գտնել երևույթի բնագիտական բացատրությունը։ Խելագարությունը,գիտակցության կորուստը մի կողմից համարում է մաղձի ու լորձայնաթյանհամասնության խախտման, ստամոքսի խանգարման և «յուղղոյն սնանալոյ», իսկ մյուս կողմից դևի ներգործման հետևանք։ Նույն սկզբունքով է բացատրվումնաև երազը:
Մարդն ըստ Եզնիկ Կողբացու իր կենսաբանական կառուցվածքով նման էկենդանուն, սակայն ունի էական տարբերություն, քանի որ մարմնի և հոգումիասնություն է, անձ է։ Իսկ հոգեկանն ունի երեք կարողություն՝ բուսական,կենդանական և բանական։ Երրորդը ղեկավար սկզբունք է և կառավարում է մարդու կյանքը: