Եղիշե Չարենց. «Ամբոխները խելագարված» (1918 թ. համառոտ)

yeghishe_charents«Ամբոխները խելագարված» պոեմը, ինչպես «Սոման», սկսվում է նախերգանք-դիմումով: Բանաստեղծը դիմում է հեռու, մոտիկ ընկերներին, արևներին, հրանման հոգիներին:

Պոեմում հստակ հակադրված են կոնֆլիկտի երկու բևեռները՝ ամբոխները և քաղաքը: Ամբոխները ձգտում են գրավել քաղաքը: Առաջինները շարժման մեջ են, իսկ քաղաքը ստատիկ է: Ամբոխները խելագար են: Դա կարող է նշանակել շարժման հորձանքին, անգամ առողջ բանականության կանոնին դեմ գնալու գնով տրվելու նրանց կարողությունը: Քաղաքը նմանեցվում է կրկեսին.

Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար –

Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար:

Կրկեսում տեղի ունեցողը, իհարկե, շարժման մեջ է, սակայն ի վերջո պոկված է կյանքի բնականոն ընթացքի մաս լինելու հնարավությունից: Քաղաքը պատմական է, այն հազարամյա է: Ամբոխները, որոնք գրոհում են քաղաքը, ելնում են պատմության դեմ, կամ, ինչը նույնն է, նոր պատմություն են կերտում:

Ամբոխները գրոհում են քաղաքը և կռիվ են մղում կայարանի համար, որը այլաբանորեն կարող է նշանակել հաղթանակը ամեն կայունի և ստատիկի դեմ: Նրանց պայքարը շարունակվում է նաև կոնկրետ քաղաքի տարածությունից դուրս՝ «արևավառ հեռուներում», որտեղ իշխողը ինքը պայքարն է, կամ՝ պայքարի մետաֆիզիկան:

Ամբոխներին ուղեկցում է մայր մտնող արևը: Նրանց հազարանուն («հազարանուն ամբոխներ») լինելը նշում է ոչ թե անանունությունը կամ անհայտությունը, այլ անունից վեր ինչ-որ բանով կապված լինելու հանգամանքը:

Ամբոխների դեպի արև գնալն ունի պատկերի և սիմվոլի արժեք: Բայց դա նաև ճանաչողության հարց է, քանզի այդ սիմվոլի մեջ առկա է մի բան, որը մնում է հարցական: Վառվող արևը, որը թաղվում է իրիկունի մեջ ու անհետանում է, տանում է իր հետ նաև իր այրման գաղնիքն ու խորհուրդը, բայց հենց դրա շնորհիվ էլ շարունակում է էական մնալ նրա ետևից շարժվողի և իրեն հաղորդակից դառնալ կամեցողի համար:

Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան

Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,

Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված

Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված

Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,

Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,

Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար

Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար

Աչքերն հառած հեռո՜ւհեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝

Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.

Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝

Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված 

tarntercum