Եղիշե Չարենց. «Դանթեական առասպել» (1916 թ. համառոտ)

charenc-danteakan-araspelԻր կառուցվածքով պոեմը պատերազմի շարքային մասնակցիհուշագրություն-խոստովանություն է: Պոեմն ունի «Հիշողություններպատերազմի դաշտից» ենթավերնագիրը:  1915 թ. ռուսական զորքերըանցնում են հարձակման: Կռիվներ են Արևմտյան Հայաստանի ողջտարածքում: Եղիշե Չարենցն անձամբ մասնակցում է մարտերին 6-րդ դիվիզիայի կազմում: 18-ամյա բանաստեղծը տեսնում է ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը: Դանտեի «դժողխքը» հիշեցնող պատկերների անմիջական տպավորության տակ գրում է «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916 թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում:

Առաջին գլուխ: Երիտասարդների խումբը հրճվելով իրենց զենքերի փայլով շարժվում է ռազմական ճանապարհով: Անցյալը նրանց համար կորել է անհետ, ինչպես երազում արձակած մի ճիչ: Ոսկե հասկերով նրանց է ողջունում աշխարհի լայնտարած հեռուն:

Երկրորդ գլուխ: Ճամփան դառնում է ավեր, տառապանքի խորշակ: Կապույտ երկնքի խորությունը դառնում է մեգ-մառախուղ: Մի զինվոր ընկեր դիակն հրելով խնդում է խելագար: Անցյալի կյանքը կորչում է և դրա տեղում հայտնվում է դանթեական-դժոխային առասպելի իրականությունը:

Երրորդ գլուխ: Ճանապարհը դառնում է ավելի դժվար, ուղին՝ խավար: Եվ այդուհանդերձ անհուն հրճվանքով հերոսը զգում է, որ լավ է, որ նա կա այս հին աշխարհում: Ձյուների վրա գտնում է կնոջ դիակը: Ուխտում է լինել գթասիրտ:

Չորրորդ գլուխ: Խաղողի այգում հայտնաբերված դին, ջրհորի և նրա մեջ լողացող մարմնի կտորների պատկերը կառուցում է կյանքի և մահվան հակադրություն: Հերոսների աչքերը այլևս չեն տեսնում ոչ այգի, ոչ ծով:

Հինգերորդ գլուխ: Իրար են հաջորդում մեռած քաղաքի, մահվան թագավորության, խոշտանգված կնոջ, սատկած կատվի պատկերները: Այդ ամենի կողքին քնարական հերոսի մտքում գալիս է ճանապարհի սկզբի երգը:

Վեցերորդ-յոթերորդ գլուխներ: Մահը դադարում է լինել սոսկ արտաքին փաստ, այլ դառնում է անձնական: Հերոսը հայտնվում է մահվան հետ առերես միայնության  մեջ: Այս երազում միայն մահն է տեր, անողոք ու մեծ: Եվ հերոսները «նենգորեն» նահանջում են ետ:

Ութերորդ գլուխ: Նորից հառնում են առաջին գլխում հիշատակված մանկական երազի պատկերները, սակայն այդ պատկերները հիմա տեսնում է արդեն ողբերգականի փորձառությունն ունեցող հերոսը:     

tarntercum