Եղիշե Չարենց. «Երկիր Նաիրի» (1920-23 թթ. համառոտ)

charenc-erkur-nayiriՎեպը նվիրված է Չարենցի հայրենի քաղաքի՝ «հայկական» Կարսի վերջինտարիների պատմությանը: Կարսն այստեղ ինչպես իրական քաղաք, այնպես էլ սիմվոլ է, որը խորհրդանշում է կորուստ: Վեպը ողբերգական է, սակայն միաժամանակ պարուրված է կոմիզմի շղարշով: Հեղինակը կոչում է այն «պոեմանման վեպ»:

Վեպի նյութն Առաջին աշխարհամարտն է, Հայաստանիպատմաքաղաքական կացությունը, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի երազանքի խմորումները, այդ ամենին հաջորդած ամոթալի ու ծանր պարտությունները, որոնք Չարենցը ներկայացնում է արտաքուստ թվացյալ կոմիկական, իսկ ներքուստ՝ ողբերգական երանգներով:

Ամեն ինչ սկիզբ է առնում միֆական անցյալից: Դարեր շարունակ թանձրացած կարոտնիրական հայրենիք է որոնում, սակայն մնում է մշուշում: Դա անցյալում ժողովրդիփայփայած երազանքն է, որին հիմա փոխարինել է նորաստեղծ պետականությունը, և դաոչ իբրև «ուղեղային մորմոք», այլ՝ որպես իրական հայրենիք: Վեպն սկսվում և ավարտվումէ Կարս քաղաքի բնապատկերի նկարագրությամբ: Գլխավոր հերոսը Կարսն է, քանզի մի քանի տասնյակ նշանավոր ու աննշան կերպարներ ներկայացնելով՝ գրողը շարունակկրկնում է, որ իր վեպում հերոսներ չկան:

Առաջին գլուխը վերնագրված է «Քաղաքը և բնակիչները»: Նկարագրվում են՝ Կարսի բերդը,Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Սլլան քարը, Ճգնավորի մատուռը: Հիշատակվումեն նաև երկաթգիծը, հինգ հարկանի շենքը, որտեղ «մտնողի աչքերըմթնում ենսարսափից», և որտեղից ամեն ուղղությամբ տարածվում են «վճիռներ ու ճակատագրեր», հետո՝ ասիական բաղնիքները: Վեպի հերոսներին հեղինակը հիշատակում է հետևյալբնութագրումներով. գեներալ Ալոշ՝ 80-նն անց պատկառելի մի նաիրցի, ՄարուքեԴրաստամատյան՝ ծխական դպրոցի ուսուցիչ, որին հերոսներից մեկը կոչում էԳրաստամատյան, Մեռելի Ենոք, որը, տուն ու տեղ չունենալու պատճառով, քնում է իրպատրաստած դագաղների մեջ, ընկեր Վառոդյան՝ «այսինքն ԿենտրոնաուղեղասարդիՏեղական Կոմիտեն», պանդոկապան Բոչկա Նիկոլ, ամեն ինչից տեղեկություն ունեցողՏելեֆոն Սեթո, բժիշկ Սերգե Կասպարիչ, «Լույս» նավթարդյունաբերական ընկերությաններկայացուցիչ, նաիրյան գործերի կառավարիչ Մազութի Համոն կամ ՀամազասպԱստվածատրյանը, որը դառնում է վեպի գլխավոր անձը: Կարսը խաղաղ կյանքով ապրում էմինչև 1914 թ., երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը:

Երկրորդ գլուխը վերնագրված է «Դեպի Նաիրի»: Քաղաքում բոլորն արդեն կիսաձայնխոսում են պատերազմի մասին: Ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել բոլորին հայտնինորությունը: Միայն Համոն է բոլորի ներկայությամբ արտասանում «պատերազմ» բառը ևժողովրդին մղում հերոսամարտի: Նրա կողքին են Վառոդյանը և Սերգե Կասպարիչը: Սրանցդեմ կանգնում և հայրենիքը փրկելու այլ ծրագրեր են առաջարկում ՄարուքեԴրաստամատյանը, Կարո Դարայանը և օրիորդ Սաթոն` նրանք, ովքեր բոլշևիկներիապազգային գաղափարներով բարոյալքում են հայոց բանակը և, ի վերջո, թշնամունհանձնում Կարսը: Սակայն պատերազմը դեռ շարունակվում է: Մարդկանցով բեռնավորված՝կրկին ռազմաճակատ են մեկնում գնացքները: Հայ կամավորները գնում են դարավորթշնամուց Երկիր Նաիրին ազատագրելու:

Վեպի երրորդ և վերջին գլուխը վերնագրված է «Երկիրը Նաիրի»: 1917 թ. Ռուսաստանումսկսված հեղափոխությունն ամեն ինչ տակնուվրա է անում: Ռուսական զորքերը լքում ենթուրքական ճակատը և հայ կամավորներին միայնակ թողնում թշնամու դեմ:Դաշնակցական և բոլշևիկյան միջկուսակցական պայքարը քայքայում է նաև հայոց զորքերիդիմադրությունը, որի հետևանքով Կարսն ընկնում է: Կարսի լքված բերդում ՄազութիՀամոն ողբում է նաիրյան զորքերի պարտությունը, սակայն այլևս ոչ ոք չի կարող փրկել ո՛չնրան, ո՛չ էլ Կարսը: Թշնամին անցել է սահմանը և շարունակում է տարիներ առաջ սկսածնախճիրը: Մազութի Համոն և նրա հետ մնացած մի քանի հավատարիմ մարդիկ գերի ենընկնում: Մինչ Համոն պարտության ամոթից ողբում է, թշնամին նրան կախաղան է հանումև գլխավերևում ցուցանակ փակցնում՝ «Մ. Հ. Ա. Ն.», որ նշանակում է՝ Մազութի Համո ԱրքաՆաիրի: Նույն կերպ Հիսուս Քրիստոսին խաչ հանողները Նրա գլխավերևում համանման միցուցանակ փակցրին՝ «Հիսուս Նազովրեցի Արքա Հրեից»: Դեպքերի ընթացքը թեևավարտվում է, սակայն վեպը դեռ շարունակվում է վերջաբանում, որտեղ Չարենցը որոնումէ ժողովրդի և հայրենիքի պատմաքաղաքական ճակատագրի հաշտեցման եզրը, որը թույլ կտա պատերազմի պատճառած ահավոր ողբերգություններից հետո գեթ ապրել այն հողիվրա, որ վաղնջական ժամանակներից մինչ այսօր կոչվում է Երկիր Նաիրի:

tarntercum