Եղիշե Չարենց. «Խմբապետ Շավարշը» (համառոտ)

yeghishe_charents1918 թ.: Պոեմի հանգույցը խմբապետ Շավարշի (Չարենցը նրան անձամբ ճանաչել է և որոշ ժամանակ մտերիմ է եղել) և Դրոյի բախումն է: Ժամանակը, որ ներկայացնում է Չարենցը, Դրոյի հեղինակության բարձրակետի ժամն է, երբ հրամանատարը կարող էր դառնալ նախարար՝ «Եվ ուզում է դառնա մինիստր»: Շավարշին մնում է արձանագրել դա՝ «Դե, Դրոն, թագավոր է: – Ու թող լինի»:

Շավարշը մտահոգ է: Առավոտյան վաղ Դրոն կանչել է Շավարշին ու իր տղերքին՝ ինչ-որ գործի ուղարկելու համար։ Ողջ գիշեր Շավարշը խմում է իր ընկեր տղերքի՝ Իգդիրցի Եգորի, Կարսեցի Հարոյի, Մշեցի Թաթիկի և Ղաչաղ Սաքոյի հետ: Հիշում է իր անցած ուղին՝ փորձելով գուշակել, թե ինչու է Դրոն կանչել: Խմբապետ Շավարշը շատ է խմում և լցվում մուժով: Շավարշը մի հաղթ, տարիքով, բարձրահասակ մարդ է, բեղերով, երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված: Կռիվ ու պատերազմի բովով անցած խմբապետը արհամարհում էպատերազմի երես չտեսած ռուսահայ սպաներին, որոնց հիմա իր շուրջն է հավաքել Դրոն:Ի՞նչ է ուզում Դրոն իրենից, ո՞վ գիտե:

Դրոն գիտի սարքել հազար ու  մի դավ:

Դժվար է կռվել հետը:

Չուզեց խաթրով անիկանի զոռով:

Կհանի իր վրեժը: — Երեկ չէ՞ր միթե,

Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել:

Ինչո՞ւ: — Որովհետև

Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:

Ռսացած սպաները: —

Օսլայած տղերք,

Ձեռքերին ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա:

Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ:

Հիշում է, ինչպես ինքը և տղերքը շրջապատել էին թրքական Թալինը: Ներս են խուժում: Շավարշի ձին ծառս է ընկնում և նա տեսնում է գեղեցիկ սևաչյա թրքուհուն, որ աղերսում է խնայել իրեն: Շավարշի զինվորներից մեկն իր ավարն է համարում թրքուհուն և ելնելով Շավարշի դիմաց, գոռում է, որ չի տա նրան: Շավարշը հանում է դաշույնը, սպանում է թրքուհուն և մաուզերից գնդակահարում զինվորին:

Ի վերջո խմբապետ Շավարշը ուղևորվում է Դրոյի մոտ: Ճանապարհին առաջին հանդիպած մարդուն հրամայում է՝ «Դեպի պատը ռեխդ, դե շուռ տուր երեսդ, տեսնո՞ւմ ես` անցնում եմ մայթից-ահա ե´ս»: Մարդը վախեցած շուռ է գալիս: Իրեն հանդիպող բոլոր մարդկանց հրամայում է պատին նայել, բոլորի դեմքին վախ է կարդում և դրա մեջ պատիվ տեսնում: Մի ամբողջ փողոց է անցնում, մինչև որ հանդիպում է մեկին, ով չի կամենում շրջվել դեպի պատը: Այդ զարմանալի մարդը մաուզերը քաշում կանգնում է նրա դեմ: Շավարշը ուզում է քաշել իր մաուզերի բլթակը և հանկարծ հետևից մի ծանր ձեռք բռունցքով հարվածում է Շավարշին: Շավարշին թվում է, թե այն հարվածից իր ուղեղում քաշվում է երկաթե պատնեշ: Նա չի լսում իր տղերքի մաուզերների ձայնը և չի զգում, թե ինչպես է Եգորը քարի պես ընկնում իր վրա, թե ինչպես է իր խմբի մնացորդը նահանջում: Միայն տանը, երբ բացում է աչքերը, հասկանում է, որ այդ մարդը, որին հանդիպել էր, իր մեծ խաչեղբայր Խմբապետ Սմբատն էր:

tarntercum