Տրոյայի դեմ արշավող հույների ճամբարն Ավլիսում:Գիշեր է: Ագամեմնոն արքան իր կնոջը՝Կլիտեմնեստրային հասցեագրված մի նամակ էհանձնում ծերունի ծառային. այն պետք է շուտափույթտեղ հասցնել…
Դրանից առաջ Ագամեմնոնը մեկ այլ նամակով կնոջըդստեր՝ Իփիգենիայի հետ կանչել էր Ավլիս՝ իբրև թեվերջինիս Աքիլլեսի հետ ամուսնացնելու համար:Իրական նպատակն այլ էր. Արտեմիս աստվածուհինհակառակ քամիներով արգելել էր հունականնավատորմի ընթացքը: Այդ խոչընդոտը վերացնելուհամար նա պահանջում էր իրեն զոհաբերել Իփիգենիային: Ագամեմնոնը ստիպված էրհամաձայնել ու իր կնոջը կեղծ նամակ ուղարկել:
Այժմ նա զղջացել է. երկրորդ նամակով ուզում է կանխել Կլիտեմնեստրայի և Իփիգենիայիժամանումը: Նամակը վերցնելով՝ ծառան հեռանում է:
Ծերունու գնալուց հետո, երբ հանդես է գալիս Քալկիսի կանանց երգչախումբը, հանկարծհայտնվում է Ագամեմնոնի եղբայրը՝ Մենելայոսը: Նա ծերունու ձեռքից վերցրել է եղբորնամակը ու կարդացել է: Եղբայրների միջև ծագում է վիճաբանություն: ՄենելայոսնԱգամեմնոնին մեղադրում է փոքրոգության մեջ. չէ՞ որ Հեղինեին առևանգելով՝ Պարիսնանարգել է ոչ միայն իրեն՝ Մենելայոսին, այլև բոլոր հույներին: Հելլենների պատիվըպահանջում է պատժել տրոյացիներին. հանուն ընդհանուր գործի՝ Իփիգենիան պիտիզոհաբերվի: Ագամեմնոնն առարկում է եղբորը. մի անառակ կնոջ պատճառով ինքը չիպատրաստվում զոհել իր դստերը: Մինչ նրանք վիճում են, անսպասելիորեն եկածսուրհանդակը հայտնում է, որ Կլիտեմնեստրան ու Իփիգենիան մանուկ Օրեստեսի հետարդեն Ավլիսում են: Ագամեմնոնը մեծ հուզմունք է ապրում. ի´նչ խոսքերով պետք էդիմավորի կնոջը, ի´նչ պիտի ասի Իփիգենիային, ի´նչ սրտով պետք է զոհաբերի իրդստերը… Նրա հուզմունքը տեսնելով՝ Մենելայոսն զգացվում է. նա նույնիսկ զղջում է իրասածների համար և Ագամեմնոնին առաջարկում է հրաժարվել արշավանքից: Բայցարդեն ուշ է. Իփիգենիան Ավլիսում է, և գուշակ Կալքասն ու Ոդիսևսը, որ ամեն ինչգիտեն, կարող են Ագամեմնոնի դեմ գրգռել պատերազմի ծարավ ողջ հունական բանակը…
Ագամեմնոնի ընտանիքը գալիս է օրքեստրա. Իփիգենիան կարոտով նետվում է հորգիրկը: Նրա խելացի խոսքերը, չքնաղ տեսքը կրկնապատկում են հոր վիշտը: Մեծ ճիգովարքան դեռևս թաքցնում է ճշմարտությունը:
Հաջորդ տեսարանը. գալիս է Աքիլլեսը: Նա ուզում է տեսնել Ագամեմնոնին և պարզել, թեինչու են հույները անգործ նստել Ավլիսում: Ագամեմնոնը բացակա է. Աքիլլեսին ընդառաջդուրս է գալիս Կլիտեմնեստրան: Երբ նա ողջունում է Աքիլլեսին իբրև իր փեսայի,վերջինս զարմանում է. նա երբեք չի խնդրել Իփիգենիայի ձեռքը: Կլիտեմնեստրաննույնպես ապշած է: Այդ պահին գալիս է Ագամեմնոնի ծեր ծառան և նրանց հայտնում էճշմարտությունը: Աքիլլեսը վրդովվում է. Ագամեմնոնն օգտագործել է իր անունը որպեսխայծ: Նա երդվում է պաշտպանել Իփիգենիային և հեռանում է:
Երբ նորից գալիս է Ագամեմնոնը, նա ստիպված է ամեն բան խոստովանելԿլիտեմնեստրային. ինքը հարկադրաբար պետք է զոհաբերի Իփիգենիային՝ հանուն ողջՀունաստանի: Սկզբում Իփիգենիան աղերսում է հորը խնայել իրեն, սակայն շուտովհաղթում է գիտակցությունը, և նա կամովին գնում է դեպի զոհարանը…
Վերջին տեսարան. հանկարծ Կլիտեմնեստրային ներկայանում է սուրհանդակը:Զոհաբերության ժամանակ կատարվել է հրաշք. աստվածուհին Իփիգենիայինանհետացրել է զոհասեղանից և նրա փոխարեն բագինին նետել մի եղջերու: Ագամեմնոնիդուստրը փրկված է և գտնվում է աստվածների մոտ:
Արքան վերջին հրաժեշտն է տալիս Կլիտեմնեստրային, և հունական նավատորմը մեկնումէ Տրոյա: