Պոեմի առաջին գլուխը չի պահպանվել: Դրա բովանդակությունը հաղորդում է հակիրճ ներածականը: Սխալ մեղադրանքով Ռույ դե Բիվար Սիդ Ռոդրիգոյին Կաստիլիայից աքսորում է Ալֆոնս Վեցերորդ թագավորը: Ռոդրիգոն հրաժեշտ է տալիս կնոջը՝ դոնա Խիմենային և դուստրերին՝ Էլվիրային և Սոլին: Անբարենպաստ պայմաններում Սիդը կարողանում է հավաքել ջոկատ, կռիվներ է մղում մավրերի դեմ և ավարը ուղարկում է իրեն աքսորած թագավորին:
Ռոդրիգոն գրավում է Վալենսիան և ետ է մղում ալմորավիդների հարձակումները: Ձեռք բերելով պատկառելի ավար՝ Սիդը դրա մի մասը տալիս է թագավորին և առաջարկում է միավորվել: Սիդի ընծաներից շոյված Ալֆոնս Վեցերորդը ներում է աքսորյալին և թույլ է տալիս նրա ընտանիքին տեղափոխվել Վալենսիա: Սիդի դստրերին թագավորը ամուսնացնում է դե Կարիոն ինֆանտների հետ: Հարսանիքը տևում է երկու շաբաթ:
Սիդի փեսաները նենգ և վախկոտ մարդիկ են: Մի անգամ, երբ Սիդը քնած է, քաղաքում վանդակից դուրս է պրծնում առյուծը: Բոլոր հպատակները, բացի ինֆանտներից, նետվում են պաշտպանելու Սիդին: Սրանք թաքնվում են: Դառնում են ծաղրի առարկա: Կուլ չեն տալիս վիրավորանքը և որոշում են վրեժ լուծել: Անտառ են տանում Սիդի դուստրերին, որտեղ դաժան ծեծի են ենթարկում:
Սիդը որոշում է պատասխանել օրենքով: Դատի ժամանակ, որը վարում է թագավորը, նա որպես ազնվական պահանջում է ունեցվածքի լիակատար վերադարձ և մենամարտ է պահանջում՝ երեքը երեքի դեմ: Մենամարտի ժամանակ հաղթանակ են տանում Սիդի մարտիկները: Այժմ նրա փեսացուներն են դառնում արժանի մարդիկ՝ Նավարայի և Արագոնի ինֆանտները: Հնչում է փառաբանում: Սիդը փառաբանվում է: Նա ոչ միայն պատպանել է իր պատիվը, այլև ազգակից է դարձել թագավորներին: