Էդգար Ալան Պո. «Ագռավը» (1845 թ. համառոտ)

edgar-allan-poe-ravenՄարդը, ում անունից գրվում է բանաստեղծությունը, դեկտեմբերյան ցուրտ գիշերով նստած է սեղանի առաջ և ուսումնասիրում է հին գրքեր: Փորձում է ընթերցանությամբ ցրել հոգու վիշտը: Նա կորցրել է իր սիրելիին՝ Լենորային: Հանկարծ լսում է դռան թխկթխկոցը: Բացում է դուռը, սակայն դրսում ոչ ոք չկա: Միայն խավարն է:

Վերադառնալով իր սենյակը, քնարական հերոսը նորից թխկթխկոց է լսում: Այս անգամ ավելի ուժեղ: Նա բացում է պատուհանը և ներս է խուժում սև ագռավը: Ուշադրություն չդարձնելով տանտիրոջ վրա նա նստում է Աթենայի կիսանդրու վրա:

Հերոսը հարցնում է ագռավին նրա անունը: Սա պատասխանում է. Երբեք: Հերոսը զարմանում է, որ ագռավն առհասարակ խոսել գիտի: Նա ասում է, որ վաղը ագռավը ընդմիշտ կլքի իրեն, իսկ ագռավի հետ միասին նաև հերոսի բոլոր լուսավոր սպասումները: Ագռավը դարձյալ պատասխանում է. երբեք: Հերոսը երզրակացնում է, որ ագռավը սովորել է միայն այդ բառը և ուրիշ բառեր չգիտի:

Հերոսը վերցնում է բազկաթոռը և նստում է ագռավի դիմաց: Նա մտովի վերադառնում է իր սիրելիի մոտ: Նրան սկսում է զգալ հրեշտակների ներկայությունը և որ Աստված նրան նշան է ուղարկում մոռանալու սիրելիին:

Ագռավը նորից ասում է. երբեք՝ ասես նկատի ունենալով, որ այդ մարդը երբեք չի կարողանա մոռանալ իր հիշողությունները: Հերոսը բարկանում է ագռավի վրա, կոչում է նրան մարգարե: Հարցնում է, գուցե ինքը կարող է վերամիավորվել Լենորայի հետ երկնքում: Ագռավը պատասխանում է. երբեք: Հերոսը ստախոս է կոչում թռչունին և հրամայում հեռանալ: Ագռավը շարունակում է հանգիստ նստած մնալ և ստվեր նետել: Մարդու հոգին դուրս չի գա այդ ստվերից՝ երբեք:

Եվ Ագռավն այդ լուռ բազմած է – դեռ նստած է, դե՜ռ նստած է,

Ուր գունատ, դալուկ Պալլասն է` նա բազմա՜ծ է, փառավոր.

Իսկ հայացքն այնպես անկյանք է,- հրեշավո՜ր կերպարանք է –

Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր –

Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր

Չի՜ ազատվի – Nevermore!

tarntercum