Էդգար Ալան Պո. «Ոսկե բզեզ» (1843 թ. համառոտ)

edgar-allan-poe-golden-bugԱզնվական հին տոհմից սերող Ուիլյամ Լեգրանին հետապնդում են անհաջողությունները. նա կորցնում է իր հարստությունը և ընկնում աղքատության մեջ: Ծաղրից խուսափելու համար լքում է Նոր Օրլեանը և բնակվում է Ատլանտյան օվկիանոսի ծովեզրի մոտ գտնվող ամայի մի կղզում: Այստեղ իրեն կառուցում է խրճիթ, որտեղ ապրում է ծեր սևամորթ ծառայի՝ Յուպիտերի հետ: Զբաղվում է ընթերցանությամբ և միջատագիտությամբ. ունի հազվագյուտ միջատների պատկառելի հավաքածո:

Պատմողը հաճախ է այցելում Լեգրանին: Հերթական այդպիսի այցի ժամանակ Յուպիտերը և Լեգրանը միմյանց հերթ չտալով պատմում են վերջին գտածոյի՝ ոսկե բզեզի մասին: Պատմողը նկատում է, որ այդ ոսկե բզեզի մեջ Լեգրանը ինչ-որ բանի նշան է տեսնում: Յուպիտերն իր հերթին անհանգստացած է: Չի՞ հիվանդացել արդյոք իր տերը: Վերջինս անվերջ մտքերի մեջ է, ինչ-որ գրքեր է փորփրում, ինչ-որ բան է հաշվում:

Որոշ ժամանակ անց պատմողը նամակ է ստանում Լեգրանից, որը խնդրում է նրան շտապ այցելել իրեն: Երբ հանդիպում են, ոգևորված սկսում է բացատրել, որ գտած ոսկե բզեզը մաքուր ոսկուց է: Պատմողը տարակուսանքի մեջ է: Բզեզն իսկապես հրաշալի է, բայց ի՞նչ է նշանակում՝ ոսկուց է: Լեգրանն առաջարկում է իսկույն գնալ ցամաք, բարձրանալ սարերը, որտեղ նա ամեն բան ցույց կտա:

Օրվա երկրորդ կեսին ճամփա են ընկնում: Յուպիտերը վերցրել է բահ և գործիքներ, իսկ Լեգրանը՝ թելի վրա կապած ոսկե բզեզին: Բարձրանում են վեր խոյացող պլատոյի վրա և երկար քայլում են, մինչև որ գտնում են հսկայական բարձրության ծառ: Լեգրանը Յուպիտերին պատվիրում է ոսկե բզեզը ձեռքին բարձրանալ այդ ծառը: Շուտով լսվում է Յուպիտերի ճիչը, քանի որ նա հայտնաբերում է ծառաբնին մեխված մարդկային գանգ: Լեգրանը ոգևորության մեջ է և պատվիրում է թելից կախված ոսկե բզեզին անցկացնել գանգի ձախ ակնախորշի միջով: Ոսկե բզեզի վայր ընկած տեղում Լեգրանը ցից է խրում և սկսում է փորել:

Մի քանի ժամ փորելուց հետո ընկերները շան օգնությամբ փոսի մեջ երկու կմախք են գտնում: Տեսնում են նաև մետաղադրամներ և մետաղյա օղ: Հողը հեռացնելու հետո պարզվում է, որ գտել են փայտե սնդուկ, որ լեցուն է թանկարժեք քարերով և ոսկով:

Տեղափոխում են սնդուկը Լեգրանի տուն և հաշվում, որ դրա պարունակությունը կարող է արժենալ մոտ մեկ ու կես միլիոն դոլլար: Տեսնելով, որ ընկերը պայթում է հետաքրքրությունից, Լեգրանը սկսում է պատմել:

Երբ Լեգրանը բռնում է բզեզին, սա իրեն կծում է: Ոչ շատ հեռու նա տեսնում է ավազի միջից ցցված թղթակտորը: Յուպիտերին խնդրում է իրեն փոխանցել: Պարզվում է, գտածոն մագաղաթ է: Տաքացնելով այն տեսնում է, որ վրան գանգ է պատկերված: Կողքին ուլիկի պատկեր է: Եզրակացնում է, որ սա քարտեզ-շիֆր է, որը նշում է հայտնի ծովահեն Քիդդի (kidd անգլերեն նշանակում է «ուլիկ») գանձերի թաղման վայրը: Զբաղվում է շիֆրի վերծանմամբ: Տեսքտը խորհրդավոր է. «Լավ ապակի եպիսկոպոսի պանդոկում սատանայի աթոռի մեջ քսանմեկ աստիճան և քտասներեք րոպե հյուսիս-հյուսիս-արևելք, գլխավոր քոտուկ յոթերորդ ճյուղ արևելյան կողմ կրակիր մեռած գլխի ձախ աչքից հինգհարյուր ֆուտ կրակոցից»:

Պարզում է, որ «եպիսկոպոսի պանդոկ» և «սատանայի աթոռ կոչվում» արտահայտությունները տեղի լեռների անվանումներն են: Լավ ապակին հեռադիտակն է: «Իսկ ինչո՞ւ գանգի ակնախորշը իջեցրիք հենց բզեզին»,- հարցնում է պատմողը: Լեգրանը պատասխանում է, որ տեսնելով, թե իրեն խելագարի տեղ են դնում, որոշել է պատասխանել փոքրիկ միստիֆիկացիայով:

tarntercum