Էթել Լիլիան Վոյնիչ. «Բոռը» (1897 թ. համառոտ)

etel_lilian_vojnich__ovodԻտալիա: 19-րդ դար: Երիտասարդ ազնվական ԱրթուրԲերթոնը դառնում է «Երիտասարդ Իտալիա» հեղափոխական կազմակերպության անդամ և նոր ընկերների հետ պատրաստ է պայքար մղել ավստրիական լծի դեմ:

 Արթուրը սիրում է երկու մարդու՝ երիտասարդՋեմմային, ով նույնպես կազմակերպության անդամ է, և հոգևորական Լորենցո Մոնտանելիին: Ջեմմային Արթուրը խանդում է իր կուսակցի՝ Բոլայի հանդեպ: Երբ կազմակերպության անդամները մատնությամբ ձերբակալվում են, նրանց թվում եղած Արթուրը լռում է և չի մատնում իր ընկերներին: Սակայն ընկերները տեղեկություն ունեն, որ Արթուրը մատնիչ է: Իրականում Արթուրի խոստովանահայրն է ուխտադրժորեն մատնություն արել: Բանն այն է, որ նախքան բանտարկվելը Արթուրը անզգուշություն է ունեցել խոստովանություն անել ոչ թե Մոնտանելիին, այլ մի լրտես հոգևորականի:

Անգիտակցաբար Արթուրը իրեն մեղավոր է ճանաչում և Ջեմման ապտակում է նրան: Ընկերներին, իր ազնիվ անունը և սիրելիին կորցրած Արթուրը նույն օրը իմանում է, որ իր հոգևոր դաստիարակը՝ Մոնտանելին իրականում իր հայրն է, որ ինքը ապօրինի զավակ է: Հիասթափված և հոգևոր մահ ապրած Արթուրըհեռանում է երկրից: Նրան համարում են ինքնասպան եղած:

Մեկնելով Ամերիկա նա մասնակցում է հեղափոխական-ազատագրական պայքարի, հայտնվում է կյանքի հատակում, կորցնում է առողջությունը, բայցշարունակում է հավատարիմ մնալ իր գաղափարներին: Տարիներ անց նավերադառնում է իր Իտալիա քաղաք և միանում է ընկերներին՝ ներկայանալով որպես պամֆլետիստ Ֆելիչե Ռիվարես: Բոռը  նրա գրական կեղծանունն է: Ոչոք չի ճանաչում նրան:

Պայքարի և քննադատության սլաքներն ուղղում է հատկապես հոգևորականների դեմ: Իր ակտիվ գործունեության համար ձերբակալվում է ևմահապատժից առաջ Ջեմմային նամակի տեսքով հայտնում է իր ինքնության ևզգացմունքների մասին:

 Բանտում նրան այցելում է հայրը՝ արդեն կարդինալ դարձած Լորենցո Մոնտանելին, որը որդու ու եկեղեցու միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունից կորցնում է բանականությունը:

Բոռին գնադակահարում են:

tarntercum