Էռնեստ Հեմինգուեյ. «Ում մահն է գուժում զանգը» (1940 թ. համառոտ)

ernesthemmingway_forwhomthebelltollsԱմերիկացի Ռոբերտ Ջորդանը, որը մասնակցում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին հանրապետականների կողմում, հանձնարարություն է ստանում հարձակումից առաջ պայթեցնել կամուրջը: Մի քանի օր նա պիտի անցկացնի ոմն Պաբլոյի պարտիզանական ջոկատում: Պաբլոյի մասին ասում են, որ նա պատերազմի սկզբում ավելի շատ ֆաշիստ է սպանել, քան ժանտախտը, իսկ հետո հարստացել է և ուզում է հեռանալ հանգստի: Պաբլոն հրաժարվում է մասնակցել հանձնարարությանը, սակայն Ջորդանին նեցուկ է լինում հիսնամյա Պիլարը՝ Պաբլոյի կինը, որին պարտիզանները ավելի են հարգում, քան Պաբլոյին: Հենց նրան էլ ջոկատի հրամանատար են ընտրում:

Պիլարը հանրապետական է: Նաև գուշակուհի: Ռոբերտի ձեռքը նայելուց հետո հասկացել է, որ սա ավարտում է իր կյանքի ուղին: Նաև հասկանում է, որ Մարիա անունով մի աղջկա և Ռոբերտի միջև ծագել է ուժեղ զգացմունք: Այդ աղջկա ծնողներին սպանել են ֆաշիստները: Առաջին իսկ գիշերը Պիլարը գալիս է Ռոբերտի մոտ:

Հաջորդ օրը Ռոբերտը Պիլարի և Մարիայի հետ գնում է Էլ Սորդոյի՝ հարևան պարտիզանական ջոկատի հրամանատարի մոտ: Ճանապարհին Պիլարը պատմում է, թե ինչպես էր սկսվում հեղափոխությունը իրենց փոքրիկ քաղաքում: Ասում է, որ Աստված չկա, հակառակ դեպքում նա չէր թույլ տա այս պատերազմը: Պատմությունը շարժում է Ռոբերտի հիշողությունը: Իսպանիայի հետ նրան կապել է մասնագիտությունը: Նա դասախոսում է համալսարանում: Հետո նա գիրք կգրի այս ամենի մասին:

Կամուրջը պայթեցնելու ժամանակ նա կարող է մեռնել: Ջոկատը փոքր է: Յոթ հոգի: Հակառակի նման սիրահարվել է: Գուցե դա է այն ամենը, որ նա դեռ կարող է վերցնել կյանքից: Երբ վերադառնում են ճամբար, ձյուն է գալիս: Մայիսին դա շատ անսովոր է: Պաբլոն անվերջ խմում է:

Էլ Սորդոն խոստման համաձայն հայթայթում է ձիեր, սակայն ճանապարհին ճակատամարտի է բռնվում թշնամու հետ, և նրա ջոկատը կոտորվում է: Դրանով անհաջողությունները չեն ավարտվում: Հարձակման նախորդ գիշերը ճամբարից փախչում է Պաբլոն՝ տանելով իր հետ պայթուցիկի արկղը:

Ջորդանին զեկուցում են ֆաշիստների մոտենալու մասին: Սուրհանդակ է ուղարկում հրամանատարի մոտ հաղորդելու, որ անսպասելի հարձակումը հիմա անհնար է:  

Վերջին գիշերըՄարիայի կողքին պառկած Ջորդանը մտովի ամփոփում է իր կյանքը: Չի վախենում մահից: Միայն վախենում է մտքից, որ չի կարողանա կատարել իր պարտքը:

Առավոտյան վերադառնում է Պաբլոն. բերել է ձիեր և մարդիկ: Զղջացել է և վերադարձել: Չիմանալով հասել է արդյոք իր սուրհանդակը հրամանատարի մոտ, թե ոչ՝ Ջորդանը իր ջոկատով շարժվում է դեպի գետը: Մարիան մնում է ձիերի մոտ: Ջորդանը դնում է պայթուցիկը կամրջի տակ:

Սուրհանդակը ոչ մի կերպ չի կարողանում հասնել հրամանատարին: Երբ հասնում է, ուշ է: Հարձակումը հնարավոր չէ հետաձգել: Կամուրջը պայթեցված է: Ջորդանի ձին ընկնում է և սեղմում է հեծյալին: Ջորդանի ոտքը կոտրվում է: Պետք է համոզել Մարիային, որ թողնի իրեն:

Ջորդանը մնում է մենակ գնդացրի մոտ:

Աշխարհը լավ տեղ է, մտածում է նա: Աշխարհի համար արժե կռվել: Ստիպված ես լինում սպանել: Միայն թե պետք է չսկսել սիրել սպանությունը: Հիմա նա փորձում է լավ ավարտել կյանքը: Նա կփորձի մի փոքր կանգնեցնել թշնամուն: Դա կարող է շատ բան լուծել: Լավ կլիներ մի սպա սպանել:

Եվ այդ պահին հովիտ է դուրս գալիս թշնամու սպան…

tarntercum