Էսքիլոս. «Պրոմեթևսը շղթայված» (համառոտ)

EsqilosՊրոմեթևսին՝ Զևսի հորեղբորորդուն, գամում են ժայռին,հեռավոր Սկյութիայում, այն բանի համար, որ սա փորձում էպաշտպանել մարդկանց հակառակ Զևսի կամքի, ով  գրավելովաշխարհը՝ դատապարտել է նրանց գազանային գոյության:Իշխանությունն ու Բռնությունն են ուղեկցում նրան: Շղթաներըպատրաստել է Հեփեստոսը: Պրոմեթևսը հպարտ ու անհողդողդէ և իրեն շղթայելիս չի տրտնջում: Միայն դահիճներիհեռանալուց հետո գանգատվում է Արեգակին, Ծովին և ԵրկրինԶևսի անարդարությունից: «Բռնությամբ Զևսը չի կարողանակորզել ինձնից իրեն այդքան հետաքրքրող գաղտնիքը, միայն քնքշությամբ»:

Նրան նախ այցելում են Օվկիանոսի դստրերը՝ օվկիանուհիները, որոնք խորը կարեկցանքեն արտահայտում, իսկ հետո ինքը Օվկիանոսը: Վերջինս առաջարկում է նրան հաշտվելԶևսի հետ: Պրոմեթևսը հպարտորեն հրաժարվում է: Օվկիանուհիները երգում են տխուրերգ, որի մեջ հիշատակում են Պրոմեթևսի եղբորը՝ Ատլասին, ով տառապում է աշխարհիմյուս ծայրում՝ ուսերի վրա կրելով երկնակամարի ծանրությունը: Դրան հետևում էՊրոմեթևսի երկար մենախոսությունը, որի ընթացքում նա  թվարկում է ի շահ մարդկանցգործած բարիքները: Երգչախումբը հարցնում է Պրոմեթևսին. «Ինչո՞ւ չփրկեցիր ինքդքեզ, եթե տեսնում ես գալիքը»: «Ճակատագիր է: Ճակատագիրը բարձր է ամեն բանից:Նաև Զևսից»: «Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում Զևսին»,- հարցնում է երգչախումբը: «Մի հարցրու: Դա իմ մեծ գաղտնիքն է»:

Նրա մոտ է գալիս Իոն՝ Զևսի սիրեցյալը, ում Զևսը խանդոտ Հերայից պաշտպանելուհամար վերածել է բոռի սուր խայթոցներից տառապող կովի: Խենթացած Իոն վազում էանհայտ ուղղությամբ, բախվում է Պրոմեթևսի ժայռին և իմանում է նրանից իր ապագան,ինչպես նաև այն, որ իր սերնդից ծնվելիք հերոսը՝ Հերակլեսը մի օր փրկելու է նաևՊրոմեթևսին: Հենց Իոյին է Պրոմեթևսը հայտնում, որ Զևսը մի օր կկործանի ինքնիրեն: Պատճառը կլինի անմիտ ամուսնությունը:

Վերջին տեսարանում Պրոմեթևսին այցելում է Հերմեսը և սպառնալով Զևսի նորպատիժներով պահանջում, որ իմաստուն գուշակը հայտնի Զևսին հետաքրքրողգաղտնիքը: Զևսը գիտեր գաղտնիքի գոյության մասին, սակայն բուն բովանդակությունընրան անհայտ էր: Պրոմեթևսը մերժում է նաև այս հորդորը և նախատում Հերմեսին:Հետևում է Զևսի նոր պատիժը: Բարձրանում է հողմ, երկրաշարժ ու փոթորիկ ևՊրոմեթևսը իր ժայռի հետ միասին գահավիժում է ստորերկրյա աշխարհ: «Օ, Երկինք,մայր Երկիր, տեսեք, անմեղորեն եմ կրում այս տառապանքը»,- ասում է նա

tarntercum