Էսքիլոսի՝ պահպանված միակ եռերգությունն է: «Օրեստիայի»կազմի մեջ մտել է նաև «Պրոտևս» սատիրական դրաման, որըչի պահպանվել: Բեմադրվել է Ք. ա. 458 թվականին:
Ագամեմնոն
Ագամեմնոն արքայի ապարանքն Արգոսում: Տանիքին պառկածպահակը սպասում է նշանին, որը պիտի տեղեկացնի Տրոյայիանկման, հույների հաղթանակի մասին: Դա նրան է պատվիրելԱգամեմնոնի կինը՝ Կլիտեմնեստրան, որ նախապես ուզում էիմանալ ամուսնու վերադարձի մասին: Գիշերվա խավարում շողում է կրակը և պահակըշտապում է լուրը հասցնել Կլիտեմնեստրային:
Երգչախումբը հիշում է հույների արշավանքի սկիզբը, հաղթանակի կանխանշանը, որընաև մոտալուտ չարիք էր խոստանում: Ավլիսում Ագամեմնոնը ստիպված էր Արտեմիսինզոհաբերել իր դուստր Իփիգենիային, որպեսզի դադարեր հույների նավարկությանըխանգարող հողմը:
Կլիտեմնեստրան, որ պալատից դուրս գալով զոհեր է մատուցել աստվածներին, մոտենումէ երգչախմբին և հայտնում նորությունը. Տրոյան գրավված է: Երգչախումբըթերահավատորեն է լսում նրա խոսքը: Բանբերը հաստատում է լուրը: Մարտակառքովգալիս է Ագամեմնոնը, որի գերիների թվում է գուշակուհի Կասսանդրան: Երգչախումբըողջունում է նրան և ակնարկություն անում ոմանց անպատշաճ վարքի մասին:Ագամեմնոնը աստվածներին ուղղված ողջույնի և շնորհավորական խոսքերից հետոխոստանում է վերացնել իր քաղաքի «ախտերը»: Կլիտեմնեստրան դուրս է գալիսդղյակից և նենգ խոսքերով դիմավորում Ագամեմնոնին: Երգչախումբը տագնապալինախազգուշացումներով սպասում է դեպքերի հետագա ընթացքին: Կասսանդրանմոլուցքի մեջ գուշակություններ է անում, հայտնում է Ագամեմնոնի մոտալուտսպանության մասին: Քիչ անց ինքն է գնում մահվանն ընդառաջ…
Պալատից լսվում է մահացու վիրավոր Ագամեմնոնի ձայնը: Դռները բացվում են, և երևումեն Ագամեմնոնի և Կասսանդրայի դիակները: Դուրս է գալիս արյամբ ցողվածԿլիտեմնեստրան և պարծենում իր ոճրագործությամբ: Երգչախումբը դատապարտում էնրան և սպառնում է արտաքսմամբ: Կլիտեմնեստրան որպես արդարացում նշում էԻփիգենիայի զոհաբերությունը: Հայտնվում է Կլիտեմնեստրայի սիրեկան Էգիսթոսը: Նագոհություն է հայտնում աստվածներին և հայտարարում է, որ ինքն է նյութել Ագամեմնոնիսպանությունը: Զայրացած երգչախմբի և Էգիսթոսի միջև քիչ է մնում կռիվ ծագի, բայցԿլիտեմնեստրան կանխում է այն և երգչախմբին մնում է միայն Էգիսթոսին սպառնալԱգամեմնոնի որդու՝ Օրեստեսի վրեժով: Կլիտեմնեստրան հանգստացնում է Էգիսթոսին ևտանում պալատ:
Քոեփորներ
Փոկիսից Արգոս եկած Օրեստեսն ու Պիլադեսը մոտենում են Ագամեմնոնի գերեզմանին:Օրեստեսն ընդունված սովորությամբ իր մազափունջը դնում է հոր շիրիմին: Գալիս էՕրեստեսի քույրը՝ Էլեկտրան՝ կանանց երգչախմբի ուղեկցությամբ: Օրեստեսն ուՊիլադեսը թաքնվում են:
Կանայք մոտենում են գերեզմանին: Նրանց ուղարկել է Կլիտեմնեստրան՝ Ագամեմնոնիդամբանին հեղում կատարելու: Կլիտեմնեստրան չար երազ է տեսել և հույս ունի ընծայովմեղմել սպանված ամուսնու ոխը: Ծեսը կատարելիս Էլեկտրան նկատում է շիրիմին դրվածմազափունջը, որ շատ նման է իր մազերին: Հասկանում է, որ դա կարող է պատկանելմիայն Օրեստեսին: Աղոթում է աստվածներին: Օրեստեսը դուրս է գալիս թաքստոցից ևհայտնում է քրոջը Ապոլլոնի պատգամը. որդի պետք է լուծի հոր սպանության վրեժը,այլապես չարաչար կպատժվի: Էլեկտրան և Օրեստեսը աղերս են ուղղում հոր շիրիմին,օգնություն խնդրում նրանից, որից հետո վրիժառու որդին հայտնում էգործողությունների իր ծրագիրը:
Հաջորդ տեսարանում օտարականի հագուստներ հագած Օրեստեսն ու Պիլադեսը բախումեն ապարանքի դուռը: Կլիտեմնեստրան չի ճանաչում որդուն: Վերջինս հայտնում է, թեիբր Ստրոփիոսից բերել է Օրեստեսի մահվան լուրը: Ներքուստ ուրախանալով՝Կլիտեմնեստրան հյուրընկալում է ճամփորդներին: Շուտով գալիս է Էգիսթոսը (դայակըերգչախմբի խորհրդով նրան չէր հայտնել Կլիտեմնեստրայի պատվերը՝ գալ զինվածթիկնախմբով): Մինչ երգչախումբն աղոթում է Օրեստեսի հաջողության համար,պալատից լսվում է մահացու խոցված Էգիսթոսի ճիչը: Լսելով աղմուկը՝ Կլիտեմնեստրանդուրս է գալիս և հասկանում է կատարվածը: Նրան է մոտենում Օրեստեսը և մի պահվարանում է խոցել մորը: Սակայն երբ Պիլադեսը հիշեցնում է Ապոլլոնի հրամանը,Օրեստեսի ձեռքը այլևս չի դողում. նա Կլիտեմնեստրային տանում է պալատ՝ Էգիսթոսիկողքին սպանելու:
Վերջին տեսարանում պալատի բաց դռնից երևում են Էգիսթոսի ու Կլիտեմնեստրայիդիակները: Ելնում է Օրեստեսը, վկա է կանչում Արգոսի ժողովրդին, որ ինքնարդարաբար է մեղանչել և պատրաստվում է Արգոսից գնալ Դելփիք՝ Ապոլլոնի տաճարումմաքրագործվելու:
Հանկարծ, մյուսներին անտեսանելի, նրա աչքին երևում են Կլիտեմնեստրայիվրիժառուները՝ Էրինիսները: Օրեստեսը սարսափահար փախչում է. ելքը մեկն է՝պաշտպանություն փնտրել Ապոլլոնի սրբավայրում:
Եվմենիդներ
Ապոլլոնի սրբավայրը Դելփիքում: Գալիս է գուշակուհի Պյութիան: Աղոթքից հետո մտնումէ տաճար, որ ներկա հույներին հայտնի աստծու պատգամները: Հանկարծ տաճարիցսարսափահար դուրս է թռչում: Ներսում տեսել է խնդրարկու Օրեստեսին և նրա շուրջըմրափած էրինիսներին: Օրեստեսին այցելում են Ապոլլոնն ու Հերմեսը: Ապոլլոնըպատվիրում է Օրեստեսին գնալ Աթենք. այնտեղ պետք է դատեն մայրասպան որդուն, իսկՀերմեսին պատվիորում է ուղեկցել Օրեստեսին:
Գալիս է Կլիտեմնեստրայի ուրվականը և պարսավում Էրինիսների երգչախմբին, որ քնելեն և իրենց զոհին ազատ թողել: Էրինիսներն արթնանում են: Տաճար վերադարձածԱպոլլոնը վտարում է դիցուհիներին իր սրբավայրից, և նրանք սուրում են Օրեստեսիետևից:
Գործողությունը տեղափոխվում է Աթենք: Օրեստեսն Աթենքի տիրուհի Պալլասի կուռքըգրկած խնդրում է նրանից պաշտպանություն: Հայտնվում են Էրինիսներն ու շուրջպարբռնում իրենց զոհի շուրջը: Գալիս է Աթենան, որն իմանալով կատարվածը, հրաժարվում էմիայնակ վճռել դատը, բայց խոստանում է ազնվագույն աթենացիներից ընտրելդատավորներ, որոնք արդար վճիռ կհանեն:
Աթենան ժողովրդին հայտարարում է իր նոր օրենքը: Այսուհետ Աթենքում գործելու էդատավորների բարձրագույն ատյանը՝ Արեոպագոսը: Սկսվում է դատը, որինմասնակցում է Ապոլլոնը: Նա դատավորներին սպառնում է Զևսի ցասմամբ, քանզի ամենմի գուշակություն ինքը հայտնում է միայն Զևսի կամքով. Զևսն է Ապոլլոնի միջոցովպատվիրել Օրեստեսին՝ լուծել Ագամեմնոնի մահվան վրեժը: Էրինիսներն իրենց հերթինաթենացիներին սպառնում են չարիքներով:
Քվեարկության ժամանակ Աթենան իր քվեն տալիս է հօգուտ Օրեստեսի, քանի որ իրենմայր չի ծնել, և կարեկցանքի արժանի չէ ընտանիքի հորը սպանած մայրը: Նա հայտնումէ, որ հաղթանակն Օրեստեսինն է, անգամ եթե միայն դատավորների կեսն է կողմքվեարկել Օրեստեսին:
Ձայները հավասար են բաժանվում, և փրկված Օրեստեսը, աթենացիներին խոստանալովԱրգոսի հավերժ բարեկամությունը, Ապոլլոնի հետ հեռանում է: Պարտված Էրինիսներըողբում են իրենց վաղեմի փառքի ու իշխանության կորուստը և աթենացիներին սպառնումչարիքներով: Աթենան փորձում է մեղմել նրանց զայրույթը, խոստանում է Աթենքում տալապաստան ու պատիվներ: Սկզբում դա չի հաջողվում, բայց ի վերջո Էրինիսներըխաղաղվում են և ընդունում Աթենայի առաջարկը: Ահեղ աստվածուհիները վերածվում ենբարի դիցուհիների, անվանվում Եվմենիդներ, որ նշանակում է բարյացակամներ, ևհանդիսավոր թափորը տանում է նրանց դեպի իրենց ապաստանը: