Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (1954թ. համառոտ)

Zeit_zu_leben_und_Zeit_zu_sterben1944 թվականին գերմանական զորքերը նահանջում ենՌուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքինհանձնարարում են գնդակահարել բանտարկյալգրոհայիններին՝ մի ծերունու, մի կնոջ և երկուտղամարդկանց։ Նախապատրաստության ժամանակՆՍԳԲԿ անդամ Շթայնբրեները ցանկանում է բռնաբարելկնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբիտրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։

Գրեբերը ստանում է եռամսյա արձակուրդ։ Նա ուղևորվում է իր ծնողների մոտ՝ Վերդենբրյուք։Հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Փողոցը,որտեղ ապրում են նրա ծնողները, դարձել է ավերակ, և միայն քչերն են ողջ մնացել։Ռմբակոծությանը զոհ է գնացել շուրջ հազար մարդ։ Փնտրելով ծնողներին՝ Գրեբերը հանդիպում էքսանամյա Էլիզաբեթ Կրուզին, ում հիշում է դեռ երիտասարդ ժամանակներից։ Էլիզաբեթի հայրըգտնվում է համակենտրոնացման ճամբարում, իսկ նրանց տունը դարձել է «աղբանոց»․ երկուսենյակները զբաղեցնում են նացիստ ֆրաու Լիզերը իր աղջկա հետ։ Գրեբերը և Էլիզաբեթըռմբակոծությունից պաշտպանվելու համար ապաստան են գտնում, թաքնվում են օդայինհարձակումներից, այդ ընթացքում մտերմանում են ու դառնում սիրեկաններ։

Գրեբերը այցելում է պրոֆեսոր Փոլմանին, որը թաքնվում է մի հրեայի տանը։ Նա նաև հանդիպում էիր դպրոցական տարիների ընկեր Ալֆոնս Բիդինգին, ով դարձել է նացիստական կուսակցությանպաշտոնյա։ Բիդինգը մեծահոգաբար ընդունում է Գրեբերին, խոստանալով օգնել նրան գտնելծնողներին։ Շուտով Էլիզաբեթը և Գրեբերը որոշում են ամուսնանալ։

Օդային հարձակման ժամանակ քաղաքը ռմբակոծում են։ Գրեբերի աչքերի առաջ մահանում է միհնգամյա աղջիկ, ով իր ձեռքին ունի նորածին երեխա։ Տներից փորձում են դուրս փախչել, սակայնքիմիական միջուկով ռումբերը այրում են նրանց և շատ քչերին է հաջողվում փրկվել։ Փոլմանըձերբակալվում է։ Գրեբերի հանգիստը ավարտվում է և նա հրաժեշտ է տալիս Էլիզաբեթին, երազելովհանդիպել պատերազմից հետո։

Գրեբերը վերադառնում է ռազմաճակատ, որտեղ ռուսները սկսում են մեծամասշտաբ հարձակում։Բախումների արդյունքում Գրեբերը կորցնում է իր բազմաթիվ զիվորիներին։ Գրեբերը հսկումն է չորսբնակիչների, որոնք համարվում են պարտիզաններ։ Ծերունին հորդորում է Գրեբերին փախչել իրենցհետ, սակայն Գրեբերը հրաժարվում է։ Ռուսների հաջող օպերացիայից հետո Շթայնբրեներըառաջարկում է սպանել այն չորսին, սակայն Գրեբերը փորձում է կանգնեցնել նրան, ասելով, որնրանք նման չեն պարտիզանների և իրենք առանց կարգադրության չեն կարող սպանել նրանց։ Վեճի ժամանակ Գրեբերը սպանում է Շթայնբրեներին և ազատ է արձակում բնակիչներին։ Ծերունինբարձրացնում է հրացանը և սպանում է Գրեբերին։ Գրեբերն ընկնում է։

tarntercum