Էրիկա Ջեյմս. «Մոխրագույնի հիսուն երանգները» (2011 թ. համառոտ)

jeims-50-otenok-serovo2011 թվականի մայիսին Անաստեյշա Ստիլը՝ Ամերիկայի հյուսիսային համալսարաններից մեկի բանասիրական ֆակուլտետի համեստ ուսանողուհին, իր հիվանդ ընկերուհու փոխարեն հարցազրույց է վերցնում երիտասարդ միլիարդատեր Քրիստիան Գրեյից (Մոխրագույնից): Հարցազրույցն անհաջող է անցնում, և Անաստեյշան չի կարծում, որ ինքը և Քրիստիանը երբևէ կհանդիպեն նորից: Անսպասելիորեն Քրիստիանը հայտնվում է տնտեսական իրերի խանութում, որտեղ Անաստեյշան աշխատում է որպես վաճառողուհի և գնում է կաբելների ամրակներ, սկոչ, պարան և երկու աշխատանքային համազգեստ: Նրանց ծանոթությունը շարունակվում է, և Անաստեյշան իմանում է մեծահարուստի թաքուն սեռական նախասիրությունների մասին և դառնում է նրա մոլեգնության առարկան: Հետագայում, ընդունելով խաղի կանոնները և պայմանագիր ստորագրելով՝ աղջիկը մասնակցում է Գրեյի անսովոր ֆանտազիաների իրագործմանը:

Ֆիզիկական ցավը, որը սադիստ Գրեյը պատճառում է Անաստեյշային սեռական հարաբերության ժամանակ, աստիճանաբար դառնում է տանելի: Սակայն աղջիկը վախենում է Քրիստիանի ցասման բռնկումներից: Քրիստիանը անկանխատեսելի է և դա վախեցնում է Անաստեյշային: Նա ուզում է որոշ ժամանակ հեռանալ ընկերոջից, որպեսզի ծանր ու թեթև անի իրավիճակը: Քրիստիանը, որը յուրովի սիրահարված է աղջկան, համոզում է նրան մնալ: Պատմում է մանկությունից: Մորը կորցրել է 4 տարեկանում: Մայրը տանջել է իրեն:

Ժամանակն անցնում է, սակայն Քրիստիանը չի դադարում երազել ցավ պատճառելու մասին: Քրիստիանը գիտի այդ ցանկության պատճառի մասին, սակայն չի ուզում ասել Անաստեյշային՝ վախենալով, որ աղջիկը կթողնի իրեն:

Անաստեյշան որոշում է Գրեյին օգնելու համար ռիսկի դիմել և թույլ տալ տանջել իրեն այնպես, ինչպես ուզում է: Գրեյը կաշվե գոտիով դաժանորեն ծեծում է նրան: Անաստեյշան հասկանում է, որ Քրիստիանը չի կարող սիրել: Նրա հոգում չկա ոչինչ բացի ցավ պատճառելու ցանկությունից: Քրիստիանի խավարը անթափանց է Անաստեյշայի համար: Աղջիկը ասում է, որ իրենք չունեն ապագա: Նա չի կարողանա բավարարել տղայի մութ հակումները, իսկ տղան չի կարողանա սիրել իրեն: Քրիստիանը աղերսում է չլքել իրեն: Սակայն Անաստեյշան հեռանում է: Տանը նրան թվում է, որ բաժանման ցավը հարյուրապատիկ ավելի ուժեղ է գոտու հարվածների պատճառած ցավից:   

tarntercum